Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Նկարիր, որ հիշես

Նկարիր, որ հիշես

Շատերիս պես թերևս դու էլ ես դժվարանում հիշել քո ուսումնասիրած նյութը։ Սակայն կհամաձայնես, որ հեշտ է հիշել Հիսուսի սովորեցրած այն մտքերը, որոնք նա պատկերավոր խոսքով է ներկայացրել։ Այդ պատկերները կենդանանում են քո մտքում, ինչի շնորհիվ կարողանում ես մտապահել սովորածդ։ Նմանապես՝ դու կարող ես քո ուսումնասիրած նյութից ավելի շատ բան հիշել, եթե փորձես «շունչ տալ» դրան։ Ինչպե՞ս. սովորածդ նկարելով։

Սովորաբար, երբ մարդիկ նկարում են նոր իմացած բաները, ավելի լավ են հիշում դրանք։ Նրանց կարծիքով՝ այս մեթոդը արդյունավետ է ոչ միայն առանձին բառեր հիշելու, այլև վերացական մտքեր ու գաղափարներ մտապահելու համար։ Հասկանալի է, որ այդ նկարները արվեստի գործեր չեն, այլ ընդամենը պարզ ուրվանկարներ են։ Փորձը ցույց է տալիս, որ այս մեթոդը օգտակար է հատկապես տարեց մարդկանց համար։

Հաջորդ անգամ, երբ որևէ նյութ ուսումնասիրես, փորձիր սովորածդ նկարել։ Գուցե զարմանաս՝ տեսնելով, թե որքան շատ բան ես հիշում։