Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5

ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը

Օգուտներ, որ բերում է Եհովայի սերը

Օգուտներ, որ բերում է Եհովայի սերը

«Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու» (1 ՏԻՄՈԹ. 1։15

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչ օգուտներ ենք քաղում փրկագնից և ինչպես կարող ենք արտահայտել Եհովայի հանդեպ մեր երախտագիտությունը։

1. Ինչպե՞ս կարող ենք ուրախացնել Եհովային։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քեզ սիրելի մեկին յուրահատուկ նվեր ես տալիս, որը և՛ գեղեցիկ է, և՛ օգտակար, իսկ նա այն դնում է դարակում և չի էլ հիշում դրա մասին։ Որքա՜ն կսրտնեղես։ Բայց քեզ համար հաստատ շատ հաճելի կլինի, եթե նա շնորհակալություն հայտնի քեզ տվածդ նվերի համար և օգտագործի այն։ Ի՞նչ ենք ուզում ասել։ Եհովան մեզ համար զոհել է իր Որդուն։ Նա անչափ ուրախ կլինի, երբ մենք մեր երախտագիտությունը ցույց տանք նրա տված անգին նվերի և այն սիրո համար, որից մղված՝ նա վճարել է փրկագինը (Հովհ. 3։16; Հռոմ. 5։7, 8

2. Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հոդվածում։

2 Սակայն ժամանակի ընթացքում փրկագինը հնարավոր է՝ սկսենք սովորական բան համարել։ Դա նույնն է, ինչ Աստծու նվերը դարակում դնենք։ Գուցե ուրախ ենք, որ ունենք այն, բայց աչքից հեռու ենք պահում։ Որպեսզի նման բան չպատահի, պետք է շարունակ խորացնենք մեր երախտագիտությունը Աստծու և Քրիստոսի նկատմամբ նրանց արած բոլոր բաների համար։ Այս հոդվածը կարող է օգնել այդ հարցում։ Մենք կքննենք, թե փրկագնից ինչ օգուտներ ենք ստանում այսօր և ինչ օգուտներ կստանանք ապագայում։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ Եհովային նրա սիրո համար, հատկապես Հիշատակի երեկոյի շրջանում։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ

3. Ի՞նչ օգուտներ ենք ստանում հիմա։

3 Մենք արդեն իսկ օգուտներ ենք ստանում Քրիստոսի քավիչ զոհից։ Օրինակ՝ այդ զոհի հիման վրա Եհովան ներում է մեր մեղքերը։ Իրականում Եհովան պարտավոր չէ մեզ ներել, բայց նա ուզում է այդպես վարվել։ Սաղմոսերգուն, երախտագիտությունից մղված, ասաց. «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներողամիտ» (Սաղ. 86։5; 103։3, 10-13

4. Եհովան ո՞ւմ համար է տվել փրկագինը (Ղուկաս 5։32; 1 Տիմոթեոս 1։15

4 Ոմանք գուցե մտածեն, որ արժանի չեն Եհովայի ներմանը։ Փաստն այն է, որ ոչ մեկս էլ արժանի չէ դրան։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ «արժանի էլ չէ առաքյալ կոչվելու», սակայն ասաց. «Աստծու անզուգական բարության շնորհիվ ես այն եմ, ինչ կամ» (1 Կորնթ. 15։9, 10)։ Երբ մենք զղջում ենք մեր մեղքերի համար, Եհովան ներում է մեզ։ Ինչո՞ւ։ Նա ներում է ոչ թե այն պատճառով, որ արժանի ենք, այլ քանի որ սիրում է մեզ։ Եթե քեզ տանջում է անարժեքության զգացումը, հիշիր, որ Եհովան փրկագինը տվել է ոչ թե անմեղ մարդկանց համար, այլ զղջացող մեղավորների (կարդա Ղուկաս 5։32; 1 Տիմոթեոս 1։15

5. Արդյոք իրավունք ունե՞նք մտածելու, թե արժանի ենք Աստծու գթասրտությանը։ Բացատրիր։

5 Մեզնից ոչ ոք չպետք է մտածի, թե արժանի է Եհովայի գթասրտությանը, նույնիսկ եթե երկար տարիներ է, ինչ ծառայում է նրան։ Ինչ խոսք, Եհովան թանկ է գնահատում մեր երկար տարիների ծառայությունը, որ հավատարմորեն կատարում ենք (Եբր. 6։10)։ Բայց նա իր Որդուն տվել է որպես ձրի պարգև, ոչ թե վարձատրություն մեր ծառայության դիմաց։ Եթե պնդենք, թե արժանի ենք գթասրտության կամ հատուկ վերաբերմունքի, ըստ էության՝ ասած կլինենք, որ Քրիստոսի մահը անիմաստ էր (համեմատիր Գաղատացիներ 2։21

6. Պողոսն ինչո՞ւ էր եռանդորեն ծառայում Եհովային։

6 Պողոսը գիտեր, որ չի կարող «վաստակել» Եհովայի հավանությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ էր նա այդքան եռանդորեն ծառայում Եհովային։ Նա դա անում էր ոչ թե ապացուցելու համար, որ արժանի է նրա հավանությանը, այլ որպեսզի իր երախտագիտությունը ցույց տար Եհովային նրա անզուգական բարության համար (Եփես. 3։7)։ Պողոսի նման մենք շարունակում ենք ժրաջանորեն ծառայել Եհովային ոչ թե նրա գթասրտությունը «վաստակելու», այլ մեր երախտագիտությունն արտահայտելու համար։

7. Ուրիշ ի՞նչ օգուտներ ենք ստանում փրկագնից այսօր (Հռոմեացիներ 5։1; Հակոբոս 2։23

7 Փրկագնի բերած օգուտներից մեկն էլ այն է, որ մենք կարող ենք մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ a Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, երբ մենք ծնվեցինք, Աստծու հետ որևէ փոխհարաբերություն չունեինք։ Բայց փրկագնի շնորհիվ մենք կարող ենք «Աստծու հետ.... խաղաղություն» վայելել և հետևաբար մտերմանալ նրա հետ (կարդա Հռոմեացիներ 5։1; Հակոբոս 2։23

8. Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք Եհովային, որ պատիվ ունենք աղոթելու նրան։

8 Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շնորհիվ մենք ունենք մի յուրահատուկ պարգև՝ աղոթքը։ Եհովան լսում է իր ժողովրդի ոչ միայն հանրորեն արված աղոթքները, այլև յուրաքանչյուրիս անհատապես արված աղոթքը։ Աղոթքը կարող է մտքի ու սրտի խաղաղություն տալ, սակայն այն շատ ավելին է, քան հանգստացնող թերապիան։ Աղոթքը կարող է մեզ ավելի շատ մտերմացնել Աստծու հետ (Սաղ. 65։2; Հակ. 4։8; 1 Հովհ. 5։14)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հաճախ էր աղոթում, որովհետև գիտեր, որ Եհովան լսում է իրեն, և որ աղոթքի շնորհիվ իր փոխհարաբերությունները Հոր հետ ամուր կմնան (Ղուկ. 5։16)։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ Հիսուսի կատարած զոհագործության հիման վրա կարող ենք Եհովայի ընկերը լինել և անգամ խոսել նրա հետ աղոթքի միջոցով։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ

9. Ի՞նչ օգուտներ կբերի փրկագինը Աստծու հավատարիմ ծառաներին ապագայում։

9 Եհովայի հավատարիմ ծառաներն ի՞նչ օգուտներ կստանան փրկագնից ապագայում։ Նրանց հավիտենական կյանք կշնորհվի։ Շատերը մտածում են, որ դա հնարավոր չէ, քանի որ հազարավոր տարիներ է՝ մարդիկ մահանում են։ Բայց Եհովայի սկզբնական նպատակն է եղել, որ մարդիկ հավերժ ապրեն։ Եթե Ադամը մեղք չգործեր, ոչ ոք չէր կասկածի, որ հավիտենական կյանքը իրական է։ Թեև այն կարող է տարօրինակ թվալ մեր օրերում, բայց մենք հավատում ենք դրան, որովհետև գիտենք, որ այն հնարավոր դարձնելու համար Եհովան մեծ գին է վճարել՝ իր Որդու կյանքը (Հռոմ. 8։32

10. Ինչի՞ն են անհամբեր սպասում օծյալները և «ուրիշ ոչխարները»։

10 Թեև հավիտենական կյանքը հնարավոր է լինելու ապագայում, Եհովան ուզում է, որ այսօր իսկ մտածենք դրա մասին։ Օծյալները անհամբեր սպասում են այն ժամանակներին, երբ ապրելու են երկնքում և Քրիստոսի հետ երկնքից իշխելու են երկրի վրա (Հայտն. 20։6)։ Իսկ «ուրիշ ոչխարները» հույս ունեն վայելել կյանքը դրախտի վերածված երկրի վրա, որտեղ ցավ ու վիշտ չեն լինելու (Հայտն. 21։3, 4)։ «Ուրիշ ոչխարների» թվո՞ւմ ես, ովքեր երկրի վրա հավերժ ապրելու հեռանկար ունեն։ Այս պարգևը երկնքում ապրելուց պակաս թանկ չէ։ Մարդիկ հենց երկրի վրա ապրելու համար են ստեղծված, և դա մեզ գերագույն ուրախություն է պարգևում։

11-12. Որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որ փափագում ենք ունենալ դրախտում (տես նաև նկարները)։

11 Պատկերացրու՝ ինչպիսին կլինի քեզ համար կյանքը դրախտային երկրի վրա։ Դու չես մտահոգվի հիվանդության կամ մահվան պատճառով (Ես. 25։8; 33։24)։ Եհովան լիովին կբավարարի քո բոլոր պատշաճ ցանկությունները։ Ո՞ր ոլորտների մասին կցանկանայիր ավելի շատ բան սովորել. ֆիզիկայի՞, քիմիայի՞, երաժշտությա՞ն, արվեստի՞։ Ինչ խոսք, դրախտում ճարտարապետների, շինարարների և հողագործների կարիք կլինի։ Անկասկած, նաև տեխնիկական սպասարկման և աջակցության այնպիսի գործերի կարիք կլինի, ինչպիսիք են, օրինակ՝ կերակուր պատրաստելը, գործիքներ սարքելը և գեղեցիկ այգիներ մշակելը (Ես. 35։1; 65։21)։ Առջևում հավիտենությունն է, և դու ժամանակ կունենաս անելու այս և մտքովդ անցած մյուս բոլոր բաները։

12 Ի՜նչ մեծ ուրախություն կլինի դիմավորել հարություն առածներին (Գործ. 24։15)։ Որքա՜ն հաճելի կլինի ավելի շատ բան իմանալ Եհովայի մասին՝ ուսումնասիրելով նրա ձեռքի բազմաթիվ գործերը (Սաղ. 104։24; Ես. 11։9)։ Բայց առավել հաճելի կլինի այն, որ Եհովային կպաշտենք առանց մեղավորության զգացման նշույլ անգամ ունենալու։ Մի՞թե այս ապագա օրհնությունները կփոխես «մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու» հետ (Եբր. 11։25)։ Անշուշտ ո՛չ։ Այս օրհնությունները ստանալու համար ցանկացած զոհողություն, որ անում ենք հիմա, արժե՛ անել։ Հիշիր, միշտ չէ, որ փափագով սպասելու ենք դրախտային երկրին, այն ի վերջո իրականություն է դառնալու։ Սակայն այս բոլոր բաներից և ոչ մեկը հնարավոր չէր լինի, եթե Եհովան այդքան շատ չսիրեր մեզ ու իր Որդուն որպես պարգև չտար մեզ համար։

Ամենաշատը ի՞նչ օրհնություն ես փափագում ունենալ դրախտում (տես պարբերություններ 11-12)


ԱՐՏԱՀԱՅՏԻՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ ԵՀՈՎԱՅԻ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ շնորհակալ ենք Եհովային նրա սիրո համար (2 Կորնթացիներ 6։1

13 Ինչպե՞ս կարող ենք Եհովային ցույց տալ, որ շնորհակալ ենք նրա տված փրկագնի համար. նրա հանձնարարած գործը մեր կյանքում առաջին տեղում դնելով (Մատթ. 6։33)։ Հիսուսը մահացավ, «որպեսզի ապրողները այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ հանուն իրենց ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։15)։ Ուստի ուզում ենք ամեն բան անել, որպեսզի ցույց տանք, որ թանկ ենք համարում նրա անզուգական բարությունը (կարդա 2 Կորնթացիներ 6։1

14. Ինչի՞ց կերևա, որ վստահում ենք Եհովայի տված առաջնորդությանը։

14 Մենք կարող ենք նաև ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի սերը՝ նրա առաջնորդությանը վստահելով։ Երբ անհրաժեշտ է լինում որոշումներ կայացնել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կրթությունը և աշխատանքը, պետք է հաշվի առնել Եհովայի կամքը (1 Կորնթ. 10։31; 2 Կորնթ. 5։7)։ Երբ մեր հավատը գործերով ենք փաստում, Եհովայի հետ ավելի ենք մտերմանում, և նրա հանդեպ մեր հավատն ամրանում է։ Արդյունքում մեր հույսն աննկուն է դառնում (Հռոմ. 5։3-5; Հակ. 2։21, 22

15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը Հիշատակի երեկոյի շրջանում։

15 Եհովային իր սիրո համար մեր գնահատանքն արտահայտելու ևս մեկ ձև կա. Հիշատակի երեկոյի շրջանը առիթ համարել ցույց տալու մեր երախտագիտությունը փրկագնի համար։ Բացի Հիշատակի երեկոյին անձամբ ներկա լինելուց՝ մենք կարող ենք նաև ուրիշներին հրավիրել (1 Տիմոթ. 2։4Երբ ինչ-որ մեկին հրավիրում ես, նրան բացատրիր, թե ինչ է տեղի ունենում Հիշատակի երեկոյի ժամանակ։ Գուցե օգտակար համարես նրան ցույց տալ jw.org կայքի «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» և «Հիշիր Հիսուսի մահը» տեսանյութերը։ Իսկ երեցները չպետք է մոռանան հրավիրել բոլոր ոչ ակտիվ քարոզիչներին։ Պատկերացրու, թե երկնքում և երկրի վրա ինչ մեծ ցնծություն է տիրում, երբ Եհովայի մոլորված գառնուկներից ոմանք մղվում են վերադառնալ իր հոտ (Ղուկ. 15։4-7)։ Եկեք նպատակ դնենք Հիշատակի երեկոյին ողջունել ոչ միայն միմյանց, այլև հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են եկել կամ վաղուց չեն մասնակցել դրան։ Մենք ուզում ենք, որ նրանք իրենց սպասված զգան (Հռոմ. 12։13

16. Ինչո՞ւ է հարկավոր մտածել Հիշատակի երեկոյի շրջանում ծառայությունն ընդլայնելու մասին։

16 Կարո՞ղ ես Հիշատակի երեկոյի շրջանում ավելի ակտիվորեն ծառայել։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս քո երախտագիտությունը Եհովայի և Հիսուսի՝ մեզ համար արած բոլոր բաների համար։ Որքան շատ ենք ծառայում Եհովային, այնքան ավելի շատ առիթ ենք ունենում զգալու նրա աջակցությունը, և արդյունքում նրա հանդեպ մեր վստահությունն ավելի ու ավելի է մեծանում (1 Կորնթ. 3։9)։ Ընթերցիր աստվածաշնչյան այն համարները, որոնք տեղ են գտել «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում կամ միջշաբաթյա հանդիպման ձեռնարկում բերված Հիշատակի երեկոյի շրջանի համար նախատեսված Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկում։ Նույնիսկ կարող ես դրանք քո անձնական ուսումնասիրության նյութը դարձնել։

17. Ի՞նչն է հաճելի Եհովային (տես « Եհովայի սիրո համար գնահատանքը ցույց տալու կերպեր» շրջանակը)։

17 Ինչ խոսք, գուցե հանգամանքներդ թույլ չտան կիրառել այս հոդվածում նշված բոլոր առաջարկները։ Բայց հիշիր, որ Եհովան քո արածը չի համեմատում ուրիշների արածի հետ, նրա համար կարևոր է այն, ինչ քո սրտում է։ Նրան հաճելի է տեսնել իր տված թանկ նվերի՝ փրկագնի համար քո խոր գնահատանքը (1 Սամ. 16։7; Մարկ. 12։41-44

18. Ինչի՞ համար ենք շնորհակալ Եհովային և Հիսուս Քրիստոսին։

18 Միայն փրկագնի շնորհիվ է, որ մեղքերի ներում ենք ստանում, Եհովայի ընկերն ենք դառնում և հավիտյան ապրելու հեռանկար ունենք։ Ուրեմն եկեք միշտ ցույց տանք, որ թանկ ենք գնահատում Եհովայի սերը, որից մղված՝ նա այս բոլոր օրհնությունները հնարավոր է դարձրել մեզ համար (1 Հովհ. 4։19)։ Մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ նաև Հիսուսի հանդեպ, ով այնքան շատ սիրեց մեզ, որ իր մարդկային կյանքը տվեց, որ մենք ապրենք (Հովհ. 15։13

ԵՐԳ 154 Խոր սեր անմար

a Եհովան ներել էր նախաքրիստոնեական շրջանում ապրած իր ծառաներին, նույնիսկ նախքան Քրիստոսը կտար փրկագինը։ Եհովան այդպես էր վարվել, քանի որ վստահ էր՝ իր Որդին հավատարիմ կմնա մինչև մահ։ Աստծու աչքում փրկագինը, կարելի է ասել, արդեն վճարված էր (Հռոմ. 3։25