ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Մայիս 2020

Այս թողարկումը պարունակում է 2020 թ. հուլիսի 6-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության հոդվածները։

«Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ

Ուսումնասիրության հոդված 19, հուլիսի 6–12, 2020։ Ի՞նչ հիմքեր ունենք ասելու, որ հյուսիսի և հարավի թագավորների մասին մարգարեությունը շարունակում է կատարվել։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ դրա մանրամասները։

Մրցակից թագավորները վերջի ժամանակ

Հյուսիսի և հարավի թագավորների մասին մարգարեությունը կատարվում է այլ մարգարեությունների հետ միաժամանակ։ Ինչպե՞ս են այս մարգարեությունները փաստում, որ աշխարհը շուտով կործանվելու է։

Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր

Ուսումնասիրության հոդված 20, հուլիսի 13–19, 2020։ Մեր ժամանակներում ո՞վ է «հյուսիսի թագավորը» և ինչպե՞ս է գնալու իր վախճանին։ Պատասխանները կզորացնեն մեր հավատը և կօգնեն պատրաստվել մոտ ապագայում սպասվող փորձություններին։

Գնահատո՞ւմ ես Աստծուց ստացած պարգևները

Ուսումնասիրության հոդված 21, հուլիսի 20–26, 2020։ Հոդվածը կօգնի՝ երախտագիտություն զարգացնենք Եհովայի հանդեպ և գնահատենք նրա տված պարգևները։ Նաև կօգնի, որ Աստծուն չհավատացող մարդկանց հետ խոսելիս համոզիչ փաստարկներ բերենք։

Գնահատիր չերևացող գանձերը

Ուսումնասիրության հոդված 22, հուլիսի 27–օգոստոսի 2, 2020։ Այս հոդվածում կխոսենք Աստծու տված այնպիսի պարգևների մասին, որոնք չեն երևում։ Հոդվածը կօգնի խոր երախտագիտություն զարգացնել Եհովայի հանդեպ, ով մեր կյանքը հարստացրել է այդ գանձերով, նաև իմանալ, թե ինչպես դրսևորենք մեր երախտագիտությունը։