Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Ինչպե՞ս դիմանալ անարդարությանը

Ինչպե՞ս դիմանալ անարդարությանը

Կարդա Ծննդոց 37։23-28; 39։17-23 համարները և տես, թե ինչ կարող ես սովորել Հովսեփից անարդարությանը դիմանալու վերաբերյալ։

Ուսումնասիրիր համատեքստը։ Ի՞նչը պատճառ դարձավ, որ Հովսեփի հետ վատ վերաբերվեն (Ծննդ. 37։3-11; 39։1, 6-10)։ Որքա՞ն երկար Հովսեփը դիմացավ անարդար վերաբերմունքի (Ծննդ. 37։2; 41։46)։ Այդ ընթացքում ի՞նչ արեց Եհովան Հովսեփի համար և ի՞նչ չարեց (Ծննդ. 39։2, 21; w23.01, էջ 17, պրբ. 13

Ուսումնասիրիր մանրամասները։ Աստվածաշունչը չի ասում, որ Հովսեփը խոսել է ի պաշտպանություն իրեն և հերքել Պետափրեսի կնոջ մեղադրանքները։ Ներքոհիշյալ սուրբգրային համարները ինչպե՞ս կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչու է Հովսեփը թերևս նախընտրել լուռ մնալ, և թե ինչու չպետք է ակնկալենք, որ Աստվածաշնչում պետք է գրված լինեն բոլոր մանրամասները (Առակ. 20։2; Հովհ. 21։25; Գործ. 21։37)։ Թերևս ո՞ր հատկություններն են օգնել Հովսեփին դիմանալ անարդարությանը (Միք. 7։7; Ղուկ. 14։11; Հակ. 1։2, 3

Մտածիր, թե ինչ դասեր կարող ես սովորել, և կիրառիր դրանք։ Հարցրու ինքդ քեզ.