ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9
Երիտասա՛րդ եղբայրներ, վաստակեք հավատակիցների հարգանքը
«Դու երիտասարդների բազմություն ունես, որոնք.... ցողակաթիլի են նման» (ՍԱՂ. 110։3)։
ԵՐԳ 39 Լավ անուն ստեղծենք Աստծու մոտ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ի՞նչ պոտենցիալ ունեն երիտասարդ եղբայրները։
ԵՐԻՏԱՍԱ՛ՐԴ եղբայրներ, դուք շատ բան կարող եք անել ժողովում։ Շատերդ լի եք ուժով ու եռանդով (Առակ. 20։29)։ Դուք մեծ օգնություն եք ձեր հավատակիցների համար։ Հնարավոր է՝ անհամբեր սպասում եք, թե երբ եք նշանակվելու ծառայող օգնական։ Բայց ոմանք գուցե կարծեն, որ նման լուրջ պատասխանատվություն ստանձնելու համար դուք դեռ շատ երիտասարդ եք ու անփորձ։ Ճիշտ է, դեռ երիտասարդ եք, բայց կարող եք այսօրվանից որոշ բաներ անել, որ ժողովում հարգանք և վստահություն ձեռք բերեք։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Հոդվածում կխոսենք Դավիթ թագավորի մասին։ Կքննենք նաև Ասա և Հովսափատ թագավորների կյանքից որոշ դեպքեր։ Կտեսնենք, թե այս երեք տղամարդիկ ինչ դժվարությունների են բախվել, ինչպես են արձագանքել դրանց, և նրանց օրինակներից ինչ կարող են սովորել երիտասարդ եղբայրները։
ՍՈՎՈՐԻՐ ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻՑ
3. Երիտասարդներն ինչպե՞ս կարող են օգնել ժողովի տարեցներին։
3 Դեռ պատանեկան տարիքում Դավիթը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Բացի այդ՝ 1 Սամ. 16։16, 23)։ Իսկ դուք, սիրելի՛ երիտասարդներ, ունե՞ք այնպիսի հմտություններ, որոնցով կարող եք օգտակար լինել ժողովին։ Վստահ ենք, որ շատերդ ունեք։ Հավանաբար նկատել եք, թե որքան են ուրախանում մեր տարեց հավատակիցները, երբ նրանց օգնում եք պլանշետի կամ այլ էլեկտրոնային սարքի միջոցով անձնական ուսումնասիրություն անել և պատրաստվել ժողովի հանդիպումներին։ Տեխնիկայից օգտվելու ձեր հմտությունները կարող են մեծ օրհնություն լինել նրանց համար։
նա արժեքավոր հմտություններ էր ձեռք բերել։ Օրինակ՝ զարգացրել էր իր երաժշտական տաղանդը, որը հետագայում օգտագործեց հօգուտ Սավուղի՝ Աստծու նշանակած թագավորի (4. Դավթի պես ի՞նչ հատկություններ պետք է զարգացնեն երիտասարդները (տես ամսագրի շապիկի նկարը)։
4 Առօրյա կյանքում Դավիթը փաստում էր, որ պատասխանատու և վստահելի անձնավորություն է։ Նա ջանասիրաբար հոգ էր տանում իր հոր ոչխարների մասին, ինչը վտանգավոր գործ էր։ Մի առիթով Դավիթը Սավուղ թագավորին ասաց. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, պատահում էր, որ առյուծ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում։ Ես հետապնդում էի նրան, հարձակվում էի նրա վրա և նրա բերանից ազատում» (1 Սամ. 17։34, 35)։ Դավիթը պատասխանատվությամբ էր մոտենում ոչխարներին հովվելու գործին և քաջաբար կռվում էր, որ պաշտպաներ նրանց։ Երիտասարդ եղբայրները կարող են ընդօրինակել Դավթին՝ ջանասիրաբար կատարելով ցանկացած հանձնարարություն։
5. Ըստ Սաղմոս 25։14-ի՝ ո՞րն է ամենակարևոր բանը, որ երիտասարդ եղբայրները կարող են անել։
5 Երիտասարդ տարիքում Դավիթը մտերիմ փոխհարաբերություններ էր զարգացրել Եհովայի հետ։ Դա ավելի կարևոր էր, քան նրա քաջությունն ու լարային գործիք նվագելու հմտությունը։ Եհովան ոչ միայն Դավթի Աստվածն էր, այլև նրա մտերիմ Ընկերը (կարդա Սաղմոս 25։14)։ Երիտասա՛րդ եղբայրներ, ամենակարևոր բանը, որ կարող եք անել, ձեր երկնային Հոր հետ մտերմանալն է։ Դա հավելյալ առանձնաշնորհումների դուռ կբացի ձեր առջև։
6. Ի՞նչ կարծիք ունեին ոմանք Դավթի մասին։
6 Դավիթը տարբեր դժվարությունների բախվեց։ Դրանցից մեկն այն էր, որ մարդիկ սխալ տեսակետ ունեին նրա մասին։ Օրինակ՝ երբ նա պատրաստակամություն հայտնեց կռվելու Գողիաթի դեմ, Սավուղ 1 Սամ. 17։31–33)։ Իսկ ավելի վաղ Դավթի հարազատ եղբայրը մեղադրել էր նրան անպատասխանատու լինելու մեջ (1 Սամ. 17։26–30)։ Սակայն Եհովան չէր կարծում, թե նա դեռ երեխա է և անվստահելի։ Նա լավ էր ճանաչում Դավթին։ Վերջինս էլ, ապավինելով իր Ընկերոջ զորությանը, պարտության մատնեց Գողիաթին (1 Սամ. 17։45, 48–51)։
թագավորը փորձեց հետ պահել նրան՝ ասելով. «Դու.... դեռ պատանի ես» (7. Ի՞նչ ես սովորում Դավթի հետ տեղի ունեցածից։
7 Դավթի հետ տեղի ունեցածից սովորում ենք, որ հարկավոր է համբերատար լինել։ Գուցե ժամանակ պահանջվի, որ նրանք, ովքեր քեզ մանկուց գիտեն, ընդունեն քեզ որպես հասուն անձնավորություն։ Վստահ եղիր, որ Եհովան արտաքնապես չի դատում. նա ճանաչում է քեզ և գիտի, թե ինչեր կարող ես անել (1 Սամ. 16։7)։ Ուստի ամրացրու փոխհարաբերություններդ նրա հետ։ Դավիթը դա անում էր, օրինակ, ուսումնասիրելով Եհովայի ստեղծագործությունները։ Նա խորհում էր, թե դրանք ինչ են բացահայտում Արարչի մասին (Սաղ. 8։3, 4; 139։14; Հռոմ. 1։20)։ Նաև ապավինիր Եհովայի զորությանը։ Եթե համադասարանցիներդ ծաղրում են քեզ Եհովայի վկա լինելու համար, աղոթիր, որ Նա օգնի քեզ հաղթահարել այդ դժվարությունը։ Այնուհետև կիրառիր այն գործնական խորհուրդները, որ ստանում ես Աստվածաշնչից և դրա վրա հիմնված հրատարակություններից ու տեսանյութերից։ Ամեն անգամ, երբ տեսնես, թե ինչպես է Եհովան օգնում քեզ, ավելի շատ կվստահես նրան։ Դեռ ավելին, երբ ուրիշները տեսնեն, որ ապավինում ես Եհովային, կսկսեն վստահել քեզ։
8–9. Ի՞նչն օգնեց Դավթին համբերությամբ սպասել, և ի՞նչ կարող են երիտասարդ եղբայրները սովորել նրանից։
8 Քննենք մեկ այլ դժվարություն, որին բախվեց Դավիթը։ Թագավոր օծվելուց հետո նա պետք է երկար տարիներ սպասեր մինչև պաշտոնապես կդառնար Հուդայի թագավոր (1 Սամ. 16։13; 2 Սամ. 2։3, 4)։ Ի՞նչն օգնեց Դավթին համբերություն դրսևորել այդ ընթացքում։ Վհատության գիրկն ընկնելու փոխարեն՝ նա կենտրոնացավ այն բաների վրա, ինչ կարող էր անել։ Օրինակ՝ փղշտացիների երկրում որպես փախստական ապրելով՝ Դավիթն առիթը օգտագործեց, որ կռվի Իսրայելի թշնամիների դեմ։ Այդպես նա պաշտպանում էր Հուդայի սահմանները (1 Սամ. 27։1–12)։
9 Ի՞նչ կարող են երիտասարդ եղբայրները սովորել Դավթից։ Հնարավոր ամեն բան արեք, որ ծառայեք Եհովային և ձեր հավատակիցներին։ Քննենք Ռիկարդո անունով մի եղբոր օրինակը։ * Պատանեկան տարիքում Ռիկարդոն երազում էր ռահվիրա դառնալ։ Բայց երեցներն ասացին, որ նա դեռ պատրաստ չէ։ Ընկճվելու կամ դառնանալու փոխարեն՝ Ռիկարդոն սկսեց ավելի շատ մասնակցել ծառայությանը։ Նա պատմում է. «Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ հոգևորապես հասունանալու տեղ ունեի։ Սկսեցի այցելել բոլոր նրանց, ովքեր անգամ փոքր հետաքրքրություն էին ցույց տալիս բարի լուրի հանդեպ։ Բացի այդ՝ լավ նախապատրաստվում էի վերայցելություններին։ Ինձ նույնիսկ հաջողվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Որքան փորձ էի հավաքում, այնքան ավելի մեծ վստահությամբ էի լցվում»։ Այժմ Ռիկարդոն հմուտ ռահվիրա է և ծառայող օգնական։
10. Ի՞նչ արեց Դավիթը կարևոր որոշում կայացնելուց առաջ։
10 Հիշենք Դավթի կյանքից մեկ այլ դրվագ։ Նա և իր մարդիկ փախուստի մեջ էին։ Մի օր, երբ նրանք թողել էին իրենց տները ու գնացել պատերազմելու, թշնամին ներխուժել էր ու գերեվարել նրանց ընտանիքներին։ 1 Սամ. 30։7–10)։ Տեսնենք, թե ինչ կարող ես սովորել այս դեպքից։
Դավիթը գուցե մտածեր, որ լինելով հմուտ ռազմիկ՝ կարող է գերիներին ազատելու ծրագիր մշակել և հաջողության հասնել։ Բայց նա Եհովային դիմեց առաջնորդության համար։ Նա խնդրեց Աբիաթար քահանային, որ եփուդը իրեն մոտեցնի, և Եհովային հարցրեց. «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին»։ Եհովան ասաց, որ Դավիթը հետապնդի նրանց, և հավաստիացրեց, որ հաջողության կհասնի (11. Ի՞նչ կարող ես անել նախքան որոշում կայացնելը։
11 Նախքան որոշում կայացնելը խորհուրդ հարցրու։ Դիմիր ծնողներիդ։ Լավ խորհուրդներ կարող են նաև փորձառու երեցները տալ։ Եհովան վստահում է նրանց, ուստի դու էլ կարող ես։ Նա երեցներին «պարգևներ» է համարում (Եփես. 4։8)։ Դու մեծ օգուտներ կքաղես, եթե ընդօրինակես այդ եղբայրների հավատը և հետևես նրանց իմաստուն խորհուրդներին։ Իսկ այժմ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Ասա թագավորից։
ՍՈՎՈՐԻՐ ԱՍԱ ԹԱԳԱՎՈՐԻՑ
12. Ի՞նչ լավ հատկություններ ուներ Ասան իր իշխանության սկզբում։
12 Երիտասարդ տարիքում Ասա թագավորը խոնարհ էր ու քաջ։ Իր հայր Աբիայից իշխանությունը ժառանգելուց հետո նա սկսեց վերացնել կռապաշտությունը։ Ասան նաև «պատվիրեց Հուդայի բնակիչներին փնտրել իրենց հայրերի Աստված Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները» (2 Տար. 14։1–7)։ Իսկ երբ եթովպացի Զարան մեկ միլիոնանոց զորքով հարձակվեց Հուդայի վրա, Ասան իմաստությամբ վարվեց և դիմեց Եհովայի օգնությանը՝ ասելով. «Ո՜վ Եհովա, քեզ համար դժվար չէ օգնության հասնել ինչպես ուժեղին, այնպես էլ թույլին։ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում»։ Այս գեղեցիկ խոսքերը ցույց են տալիս Ասայի համոզվածությունը այն բանում, որ Եհովան կարող է փրկել նրան ու նրա ժողովրդին։ Ասան ապավինեց իր երկնային Հորը, և «Եհովան պարտության մատնեց եթովպացիներին» (2 Տար. 14։8–12)։
13. Հետագայում ի՞նչ եղավ Ասային և ինչո՞ւ։
13 Անկասկած կհամաձայնվես, որ մեկ միլիոնանոց զորքի հարձակումը լուրջ մարտահրավեր էր։ Սակայն Ասան հաջողությամբ հաղթահարեց այն։ Բայց, ցավոք, երբ նա բախվեց շատ ավելի փոքր խնդրի, չապավինեց Եհովային։ Երբ Իսրայելի Բաասա 2 Տար. 16։7, 9; 1 Թագ. 15։32)։ Ի՞նչ ես սովորում։
թագավորը սպառնաց Ասային, նա դիմեց Ասորիքի օգնությանը։ Ասայի այս որոշումը աղետալի հետևանքներ բերեց։ Հանանի մարգարեի միջոցով Եհովան նրան ասաց. «Քանի որ դու Ասորիքի թագավորին ապավինեցիր և ոչ թե քո Աստված Եհովային, այդ պատճառով Ասորիքի թագավորի զորքը փրկվեց քո ձեռքից»։ Այդուհետ Ասան միշտ պատերազմների մեջ էր (14. Ինչպե՞ս կարող ես ապավինել Եհովային, և ըստ 1 Տիմոթեոս 4։12-ի՝ ի՞նչ կլինի, եթե այդպես վարվես։
14 Խոնարհ մնա և շարունակիր ապավինել Եհովային։ Մկրտվելով՝ դու ցույց տվեցիր, որ մեծ հավատ ունես ու վստահում ես Եհովային։ Նա մեծ ուրախությամբ ընդունեց քեզ իր ընտանիք։ Այժմ կարևոր է, որ շարունակես ապավինել նրան։ Գուցե ավելի հեշտ է կարևոր որոշումներ կայացնելիս ապավինել Եհովային։ Իսկ ինչպե՞ս ես վարվում մնացած դեպքերում։ Անչափ կարևոր է, որ ապավինես Եհովային ցանկացած որոշում կայացնելիս, այդ թվում՝ ժամանցին, աշխատանքին և քո ապագային առնչվող հարցերում։ Մի՛ ապավինիր քո իմաստությանը։ Փոխարենը՝ գտիր աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող ես կիրառել քո հանգամանքներում, և վարվիր դրանց համաձայն (Առակ. 3։5, 6)։ Այդպես վարվելով՝ կուրախացնես Եհովային և կարժանանաս ժողովի հարգանքին (կարդա 1 Տիմոթեոս 4։12)։
ՍՈՎՈՐԻՐ ՀՈՎՍԱՓԱՏ ԹԱԳԱՎՈՐԻՑ
15. 2 Տարեգրություն 18։1–3 և 19։2 համարների համաձայն՝ ի՞նչ սխալներ արեց Հովսափատ թագավորը։
15 Ինչ խոսք, բոլորիս պես դու էլ ես անկատար և երբեմն սխալներ թույլ կտաս։ Սակայն դա չպետք է քեզ խանգարի, որ լավագույնդ անես ծառայության մեջ։ Նկատի առնենք Հովսափատ թագավորի օրինակը։ Նա բազմաթիվ լավ հատկություններ ուներ։ Իր իշխանության սկզբում «նա իր հոր Աստծուն փնտրեց» և «նրա պատվիրանների մեջ քայլեց»։ Բացի այդ՝ Հովսափատը իշխաններ ուղարկեց Հուդայի քաղաքներ, որ նրանք ժողովրդին սովորեցնեին Եհովայի մասին (2 Տար. 17։4, 7)։ Բայց նա նաև սխալ որոշումներ կայացրեց։ Նման որոշումներից մեկի արդյունքում Հովսափատը խորհուրդ ստացավ Եհովայի ներկայացուցչից (կարդա 2 Տարեգրություն 18։1–3; 19։2)։ Ի՞նչ դաս կարող ես քաղել նրա օրինակից։
16. Ի՞նչ ես սովորում Ռաջիվի օրինակից։
16 Լսիր խորհուրդը և կիրառիր։ Շատ երիտասարդների նման գուցե քեզ համար 1 Տիմոթեոս 4։8-ի վրա»։ Եղբայրը խոնարհաբար ընդունեց խորհուրդը և վերանայեց իր առաջնահերթությունները։ Նա ասում է. «Ես որոշեցի հոգևոր նպատակները առաջին տեղում դնել»։ Ինչպիսի՞ն էր արդյունքը։ Ռաջիվն ասում է. «Այդ խորհուրդը ստանալուց մի քանի տարի անց նշանակվեցի ծառայող օգնական»։
էլ է դժվար կյանքում ճիշտ առաջնահերթություններ դնել։ Բայց չպետք է վհատվես։ Նկատի առնենք Ռաջիվ անունով մի երիտասարդ եղբոր օրինակը։ Իր պատանեկան տարիների մասին նա հետևյալն է ասում. «Այդ ժամանակ չգիտեի՝ ինչ եմ ուզում։ Մյուս պատանիների պես ինձ ավելի շատ սպորտն ու զվարճություններ էին հետաքրքրում, քան ժողովն ու ծառայությունը»։ Ի՞նչն օգնեց եղբորը։ Մի հոգատար երեց նրան խորհուրդ տվեց։ Ռաջիվը պատմում է. «Նա իմ ուշադրությունը հրավիրեցՈՒՐԱԽԱՑՐՈՒ ՔՈ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՐ ՍԻՐՏԸ
17. Ի՞նչ են զգում տարեցները՝ տեսնելով, որ երիտասարդ եղբայրները հավատարմորեն ծառայում են Եհովային։
17 Երիտասա՛րդ եղբայրներ, տարեցները շատ թանկ են գնահատում ձեզ և այն, որ իրենց հետ «ուս ուսի» ծառայում եք Եհովային (Սոփ. 3։9)։ Նրանք հիանում են ձեզանով և ուրախանում՝ տեսնելով, թե ինչ մեծ եռանդով ու ոգևորությամբ եք կատարում ձեզ հանձնարարված գործը (1 Հովհ. 2։14)։
18. Հաշվի առնելով Առակներ 27։11-ը՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ երիտասարդ եղբայրները ծառայում են իրեն։
18 Միշտ հիշեք, որ Եհովան սիրում և վստահում է ձեզ։ Նա իր Խոսքում ասել է, որ վերջին օրերում երիտասարդների մի մեծ բանակ հոժար կամքով կծառայի իրեն (Սաղ. 110։1–3)։ Եհովան գիտի, որ սիրում եք իրեն և ցանկանում եք ձեր լավագույնն անել։ Ուստի համբերատար եղեք ուրիշների հանդեպ։ Նաև ընդունեք, որ ժամանակ է պետք հոգևորապես հասունանալու համար։ Երբ սխալներ եք անում, ընդունեք ձեզ տրվող խորհուրդն ու խրատը՝ գիտակցելով, որ Եհովան է ձեզ խրատում (Եբր. 12։6)։ Ջանասիրաբար կատարեք ձեզ հանձնարարված ցանկացած գործ։ Իսկ որ ամենակարևորն է, ինչ էլ որ անեք, ուրախացրեք ձեր երկնային Հոր սիրտը (կարդա Առակներ 27։11)։
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
^ պարբ. 5 Հոգևորապես հասունանալով՝ երիտասարդ եղբայրները ցանկանում են ավելին անել Եհովայի գործում։ Թերևս նրանք ձգտում են համապատասխանել ծառայող օգնական լինելու պահանջներին։ Բայց դրա համար նախ պետք է վաստակեն ժողովի քույրերի ու եղբայրների հարգանքը և պահպանեն այն։ Իսկ նրանք ինչպե՞ս կարող են դա անել։
^ պարբ. 9 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։