ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10
Միասին օգնենք ուսումնասիրողին հասնել մկրտության
«Ամբողջ մարմինը.... ըստ յուրաքանչյուր անդամի.... նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին» (ԵՓԵՍ. 4։16)։
ԵՐԳ 85 Սրտանց ընդունենք միմյանց
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1–2. Ո՞վ կարող է օգնել ուսումնասիրողին հասնել մկրտության։
«ԻՆՁ շատ էր դուր գալիս այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից։ Գիտեի, որ գտել եմ ճշմարտությունը, բայց փոփոխություններ արեցի և մկրտվեցի միայն այն բանից հետո, երբ սկսեցի շփվել ժողովի հետ»,— ասում է Էմին, ով ապրում է Ֆիջիում։ Նրա օրինակը ցույց է տալիս, որ ավելի հավանական է՝ անհատը հասնի մկրտության, եթե ողջ ժողովը օգնի նրան։
2 Յուրաքանչյուր քարոզիչ կարող է նպաստել ժողովի աճին (Եփես. 4։16)։ Լեյլանի անունով մի ռահվիրա, ով ապրում է Վանուատուում, ասում է. «Գյուղ կանգնի, երեխա կմեծացնի։ Կարծում եմ՝ աշակերտ պատրաստելն էլ է այդպես։ Որպեսզի անհատը հասնի մկրտության, ողջ ժողովի օգնությունն է պետք»։ Երեխային մեծացնելու գործում մեծ դեր ունեն ընտանիքի անդամները, ընկերները և ուսուցիչները։ Նրանք դա անում են՝ երեխային քաջալերելով և կարևոր դասեր սովորեցնելով։ Նույն ձևով էլ քարոզիչները կարող են օգնել անհատին հասնել մկրտության՝ նրան խորհուրդ տալով, քաջալերելով և լավ օրինակ ծառայելով (Առակ. 15։22)։
3. Ի՞նչ ես սովորում Անայի, Դորինի և Լեյլանիի խոսքերից։
3 Ինչո՞ւ է կարևոր, որ ուսուցանողը ընդունի ժողովի քարոզիչների օգնությունը։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Անան, ով հատուկ ռահվիրա է Մոլդովայում. «Երբ ուսումնասիրողը սկսում է առաջադիմել, ուսուցանողի համար դժվար է առանց ուրիշների օգնության նրան տալ այն ամենը, ինչի կարիքը նա ունի»։ Դորինը, ով նույնպես հատուկ ռահվիրա է Մոլդովայում, նշում է. «Հաճախ մյուս քարոզիչները ասում են մի բան, ինչն իմ մտքով չէր անցել, և դա հասնում է ուսումնասիրողի Հովհ. 13։35)։
սրտին»։ Իսկ Լեյլանին ասում է. «Հավատակիցների դրսևորած սերն ու հոգատարությունը օգնում են անհատին տեսնել, որ մենք Եհովայի ժողովուրդն ենք» (4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ օգնել ուսումնասիրողին առաջադիմել, եթե ես չեմ ուսուցանում նրան»։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել անհատին, երբ մեզ հրավիրում են ուսուցման, և երբ նա սկսում է հաճախել ժողովի հանդիպումներին։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող են երեցներն օգնել։
ԵՐԲ ՔԵԶ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
5. Ո՞րն է քո դերը, երբ ուսուցման ես մասնակցում։
5 Աստվածաշնչյան դասընթացի ընթացքում հիմնականում ուսուցանողի պատասխանատվությունն է օգնել անհատին հասկանալ Աստծու Խոսքը։ Եթե հավատակիցդ քեզ ուսուցման է հրավիրում, քո դերը նրան աջակցելն է (Ժող. 4։9, 10)։ Իսկ կոնկրետ ինչպե՞ս կարող ես նպաստել, որ դասընթացն արդյունավետ անցնի։
6. Ինչպե՞ս կարող ես կիրառել Առակներ 20։18-ում գրված սկզբունքը, երբ քեզ հրավիրում են ուսուցման։
6 Պատրաստվիր ուսուցմանը։ Նախ խնդրիր ուսուցանողին, որ մի քիչ պատմի ուսումնասիրողի մասին (կարդա Առակներ 20։18)։ Կարող ես, օրինակ, հարցնել. «Ուսումնասիրողը ի՞նչ հավատալիքներ ունի։ Քանի՞ տարեկան է։ Ի՞նչ նյութ ենք քննարկելու։ Ի՞նչ նպատակի ենք ուզում հասնել այս դասընթացի ընթացքում։ Կա՞ մի բան, որ չարժե ասել կամ անել, և հակառակը։ Ինչպե՞ս կարող եմ մղել նրան, որ առաջադիմի»։ Ուսուցանողը քեզ օգտակար տեղեկություններ կփոխանցի ուսումնասիրողի մասին, սակայն չի հայտնի բաներ, որոնք պետք է գաղտնի մնան։ Ջոյ անունով մի միսիոներ, ով իր ծառայակիցներին միշտ պատմում է այն անհատների մասին, ում ուսուցանում է, ասում է. «Այդպիսի զրույցները նպաստում են, որ ծառայակիցներս մղվեն օգնելու ուսումնասիրողին և կարողանան լավ համագործակցել ուսուցման ընթացքում»։
7. Ինչո՞ւ է կարևոր, որ դու էլ պատրաստվես ուսուցմանը։
7 Եթե քեզ հրավիրել են ուսուցման, լավ կլինի՝ նախապես պատրաստվես քննարկմանը (Եզր. 7։10)։ Եղբայր Դորինը, ում մասին նշեցինք ավելի վաղ, ասում է. «Շատ եմ գնահատում, երբ ծառայակիցս պատրաստված է լինում։ Այդպես նա կարողանում է նպաստել արդյունավետ քննարկմանը»։ Բացի այդ՝ ուսումնասիրողը հավանաբար կնկատի, որ երկուսդ էլ լավ պատրաստված եք, և օրինակ կվերցնի ձեզանից։ Նույնիսկ եթե չես կարողացել ինչպես հարկն է պատրաստվել, լավ կլինի՝ աչքի անցկացնես գլխավոր մտքերը։
8. Ի՞նչ կարող ես անել, որ ուսուցման ժամանակ աղոթքդ իմաստալից լինի։
8 Աղոթքը աստվածաշնչյան դասընթացի կարևոր մաս է կազմում, ուստի լավ կլինի նախօրոք մտածես, թե ինչի մասին ես աղոթելու։ Այդպես կկարողանաս կոնկրետ Սաղ. 141։2)։ Հանաէն, ով ապրում է Ճապոնիայում, մինչև հիմա հիշում է քույրերից մեկի աղոթքները, ով համագործակցում էր իրեն ուսուցանողի հետ։ Հանաէն պատմում է. «Նրա աղոթքներից երևում էր, որ նա ամուր փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ, և ես ուզում էի ընդօրինակել նրան։ Բացի այդ՝ երբ նա աղոթքում հիշատակում էր իմ անունը, ես ինձ շոյված էի զգում»։
բաների մասին աղոթել (9. Հաշվի առնելով Հակոբոս 1։19-ը՝ ինչպե՞ս կարող ես լավ համագործակից լինել ուսուցման ընթացքում։
9 Աջակցիր ուսուցանողին։ Նիգերիայում ապրող մի հատուկ ռահվիրա, ասում է. «Լավ համագործակիցը ուշադիր լսում է ուսուցման ընթացքում։ Գիտակցելով, որ ուսուցանողն է անցկացնում դասընթացը՝ նա խոսում է իմաստալից, բայց կարճ»։ Իսկ ինչպե՞ս կողմնորոշվես՝ երբ խոսել և ինչ ասել (Առակ. 25։11)։ Ուշադիր լսիր, երբ ուսումնասիրողն ու ուսուցանողը խոսում են (կարդա Հակոբոս 1։19)։ Միայն այդ դեպքում կկարողանաս ճիշտ պահին օգնել։ Ինչ խոսք, պետք է ողջամիտ լինես։ Տեղին չի լինի չափից շատ խոսել, ուսուցանողի մտքի թելը կտրել կամ շեղել խոսակցության թեման։ Փոխարենը՝ կարող ես ընդգծել քննարկվող միտքը՝ կարճ լրացում անելով, օրինակ բերելով կամ հարց տալով։ Երբեմն գուցե առանձնապես ավելացնելու բան չլինի։ Այդ դեպքում գովիր ուսումնասիրողին և անհատական հետաքրքրություն ցույց տուր։ Այդպես վարվելով՝ մեծապես կնպաստես նրա հոգևոր առաջադիմությանը։
10. Քո օրինակը ինչպե՞ս կարող է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին։
10 Պատմիր քո մասին։ Եթե տեղին է, կարող ես հակիրճ պատմել, թե ինչպես ես իմացել ճշմարտությունը, ինչպես ես հաղթահարել որևէ դժվարություն, և ինչպես է Եհովան օգնել քեզ (Սաղ. 78։4, 7)։ Գուցե դա հենց այն է, ինչի կարիքն ուսումնասիրողը ունի։ Քո պատմությունը կարող է ամրացնել նրա հավատը և մղել, որ նա հոգևորապես հասունանա ու մկրտվի։ Հնարավոր է՝ ուսումնասիրողը ինչ-որ դժվարության միջով է անցնում, և քո օրինակը կարող է օգնել նրան հաղթահարել այն (1 Պետ. 5։9)։ Գաբրիել անունով մի ռահվիրա, ով ապրում է Բրազիլիայում, պատմում է, թե ուրիշների օրինակը ինչպես է օգնել իրեն, երբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում։ Նա հիշում է. «Երբ եղբայրները իրենց կյանքից դեպքեր էին պատմում, հասկանում էի, որ Եհովան գիտի, թե ինչ դժվարությունների միջով ենք անցնում։ Մտածում էի, որ եթե նրանք կարողացել են հաղթահարել այդ դժվարությունները, ապա ես էլ կկարողանամ»։
ԵՐԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԸ ԳԱԼԻՍ Է ԺՈՂՈՎ
11–12. Ինչո՞ւ պետք է ջերմորեն ողջունենք ուսումնասիրողին, երբ նա ժողով է գալիս։
11 Որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրողը առաջադիմի և հասնի մկրտության, նա պետք է կանոնավորաբար հաճախի ժողովի Եբր. 10։24, 25)։ Ամենայն հավանականությամբ, նրան առաջին անգամ ուսուցանողը կհրավիրի ժողով։ Բայց երբ նա գա, մենք բոլորս կարող ենք նրան հորդորել, որ շարունակի հաճախել հանդիպումներին։ Իսկ կոնկրետ ինչպե՞ս կարող ենք դա անել։
հանդիպումներին և օգուտներ քաղի դրանցից (12 Ջերմորեն ողջունիր ուսումնասիրողին (Հռոմ. 15։7)։ Եթե ուսումնասիրողը զգա, որ ժողովում ուրախ են իրեն տեսնել, հավանական է, որ նորից կգա։ Առանց նրան անհարմար վիճակի մեջ դնելու՝ ջերմորեն ողջունիր և ծանոթացրու ուրիշների հետ։ Մի՛ մտածիր, որ ուսուցանողը հոգ կտանի նրա մասին։ Վերջինս գուցե ուշանա կամ ժողովում տարբեր հանձնարարություններ ունենա։ Ուշադիր լսիր, երբ ուսումնասիրողը ինչ-որ բան է ասում և անհատական հետաքրքրություն ցույց տուր։ Ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ ազդեցություն կթողնի նման ջերմ ընդունելությունը։ Նկատի առնենք Դմիտրիի օրինակը, ով մի քանի տարի առաջ է մկրտվել և այժմ ծառայող օգնական է։ Նա պատմում է, թե որքան էր տպավորվել, երբ առաջին անգամ ներկա էր եղել ժողովի հանդիպման. «Եղբայրներից մեկը նկատեց, որ անհանգիստ կանգնած եմ Թագավորության սրահի բակում, և ինձ ներս ուղեկցեց։ Շատերը մոտեցան ու ողջունեցին ինձ։ Անկեղծ ասած՝ այդպիսի ընդունելություն չէի սպասում։ Այնքան էի տպավորվել, որ ուզում էի ամեն օր ժողովի հանդիպում լիներ։ Նման բան ոչ մի տեղ չէի տեսել»։
13. Քո օրինակը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ուսումնասիրողի վրա։
13 Լավ օրինակ եղիր։ Քո լավ վարքը կարող է համոզել ուսումնասիրողին, որ նա գտել է ճշմարտությունը (Մատթ. 5։16)։ Վիտալի անունով մի ռահվիրա, ով ծառայում է Մոլդովայում, ասում է. «Երբ ժողով էի գնում, ուշադրություն էի դարձնում Վկաների ապրելակերպին, մտածելակերպին և վարքին։ Դա ինձ համոզեց, որ ճշմարիտ կրոնը Եհովայի վկաներինն է»։
14. Ինչպե՞ս կարող է քո օրինակը նպաստել անհատի հոգևոր աճին։
14 Մկրտության չափանիշներին համապատասխանելու համար անհատը պետք է կիրառի իր սովորածը։ Իսկ դա միշտ չէ, որ հեշտ է։ Բայց երբ ուսումնասիրողը տեսնի, որ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ օգուտներ ես քաղում, կմղվի ընդօրինակելու քեզ (1 Կորնթ. 11։1)։ Տեսնենք, թե ինչ է ասում Հանաէն, ում մասին նշեցինք ավելի վաղ. «Եղբայրներն ու քույրերը կենդանի օրինակ էին ինձ համար։ Ես տեսնում էի, թե ինչպես կարող եմ կիրառել իմ սովորածը, քաջալերել ուրիշներին, ներել և սեր ցուցաբերել։ Նրանք միշտ ուրիշների մասին լավն էին խոսում։ Ես ուզում էի նրանց պես լինել»։
15. Հաշվի առնելով Առակներ 27։17-ը՝ ինչո՞ւ է կարևոր ընկերանալ Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ, ովքեր հաճախում են ժողովի հանդիպումներին։
15 Ընկերացիր ուսումնասիրողների հետ։ Անձնական հետաքրքրություն ցույց տուր ժողովի հանդիպումներին հաճախող Փիլիպ. 2։4)։ Ձգտիր ավելի լավ ճանաչել նրան։ Գովիր իր կատարած դրական փոփոխությունների համար։ Հարցրու, թե ինչպես են ընթանում աստվածաշնչյան դասընթացները։ Նաև հետաքրքրվիր նրա ընտանիքով և աշխատանքով։ Բայց զգույշ եղիր, որ խիստ անձնական հարցեր չտաս։ Ընկերանալով ուսումնասիրողի հետ՝ կօգնես նրան հասնելու մկրտության (կարդա Առակներ 27։17)։ Հանաէն, ով այժմ ռահվիրա է ծառայում, հիշում է այն ժամանակները, երբ նոր էր սկսել հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա ասում է. «Երբ ժողովում ընկերներ ձեռք բերեցի, արդեն անհամբերությամբ էի սպասում հանդիպումներին։ Գնում էի ժողով, նույնիսկ երբ հոգնած էի։ Ինձ դուր էր գալիս նոր ընկերներիս հետ շփումը։ Դա օգնեց, որ խզեմ կապերս իմ նախկին ընկերների հետ, ովքեր չէին ապրում աստվածաշնչյան չափանիշներով։ Ուզում էի ավելի մտերմանալ Եհովայի և հավատակիցներիս հետ, ուստի որոշեցի մկրտվել»։
ուսումնասիրողի հանդեպ (16. Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ ուսումնասիրողը ժողովում իրեն լավ զգա։
16 Երբ տեսնում ես, որ ուսումնասիրողը առաջադիմում է, օգնիր նրան, որ իրեն ժողովի մի մասը զգա։ Դա կարող ես անել՝ հյուրասեր լինելով (Եբր. 13։2)։ Դենիս անունով մի եղբայր, ով Մոլդովայում է ծառայում, հիշելով այն ժամանակները, երբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, ասում է. «Ինձ ու կնոջս հրավիրում էին ընկերական հավաքույթների, որ շփվեինք եղբայրների ու քույրերի հետ։ Նրանք պատմում էին, թե ինչպես են իրենց կյանքում տեսել Եհովայի ձեռքը։ Այդ հավաքույթները շատ քաջալերական էին մեզ համար։ Դրանց շնորհիվ Եհովային ծառայելու ավելի մեծ ցանկություն էինք ունենում և վստահությամբ լցվում, որ այդպես վարվելով՝ հրաշալի ապագա կունենանք»։ Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը քարոզիչ դառնա, լավ կլինի, որ նրան նաև ծառայության հրավիրես։ Դիեգո անունով մի եղբայր, ով ապրում է Բրազիլիայում, ասում է. «Շատերն էին ինձ հրավիրում ծառայության։ Դա նրանց ավելի մոտիկից ճանաչելու լավագույն միջոցն էր։ Նրանցից շատ բան սովորեցի և ավելի մտերմացա Եհովայի ու Հիսուսի հետ»։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ԵՐԵՑՆԵՐԸ
17. Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել ուսումնասիրողներին։
17 Ժամանակ հատկացրու ուսումնասիրողներին։ Սիրելի՛ երեցներ, ձեր սերն ու հոգատարությունը կարող են օգնել ուսումնասիրողներին հասնել մկրտության։ Ժողովի հանդիպումներից առաջ կամ հետո հաճախակի զրուցեք նրանց հետ։ Նրանք կզգան ձեր հոգատարությունը, եթե հիշեք նրանց անունները, հատկապես, երբ սկսեն մեկնաբանություններ տալ։ Կարո՞ղ եք այնպես ծրագրել ձեր գործերը, որ ժամանակ առ ժամանակ համագործակցեք ուսումնասիրություն ունեցող քարոզիչների հետ։ Դուք մեծ դեր կարող եք ունենալ ուսումնասիրողներին
օգնելու հարցում։ Ջեկի անունով մի ռահվիրա քույր, ով ապրում է Նիգերիայում, իր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին ասում է. «Շատերը ուղղակի ապշում են, երբ տեսնում են, որ երեցը մասնակցում է ուսուցմանը»։ Իսկ մի ուսումնասիրող ասում է. «Իմ հովիվը երբեք այդպես չէր վարվի։ Նա այցելում է միայն նրանց, ովքեր հարուստ են և կարող են վճարել իրեն»։ Այդ մարդն այժմ սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին։18. Երեցներն ինչպե՞ս կարող են կատարել իրենց վստահված պատասխանատվությունը, որի մասին նշված է Գործեր 20։28-ում։
18 Կրթեք և քաջալերեք Աստվածաշունչ ուսուցանողներին։ Երեցնե՛ր, դուք կարևոր պատասխանատվություն ունեք օգնելու քարոզիչներին, որ ավելի արդյունավետորեն կատարեն իրենց ծառայությունը, այդ թվում՝ աշակերտ պատրաստելու գործը (կարդա Գործեր 20։28)։ Եթե քարոզիչը ամաչում է քո ներկայությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, ասա, որ դու կարող ես դա անել։ Ջեկին, ում մասին արդեն նշեցինք, պատմում է. «Երեցները միշտ հետաքրքրվում են, թե ինչպես են այն անհատները, որոնց հետ ուսուցում եմ անցկացնում։ Երբ ուսուցանելու հետ կապված դժվարություններ եմ ունենում, նրանք օգտակար խորհուրդներ են տալիս»։ Երեցները կարող են քաջալերել ուսուցանողներին և մղել նրանց շարունակելու իրենց ծառայությունը (1 Թեսաղ. 5։11)։ Ջեկին ավելացնում է. «Ես շատ եմ ուրախանում, երբ երեցները քաջալերում են ինձ և հավաստիացնում, որ գնահատում են իմ թափած ջանքերը։ Նրանց ասածները թարմացնում են ինձ, ինչպես սառը ջուրն է թարմացնում շոգ եղանակին։ Նրանց գովասանքի խոսքերը ինձ ուրախությամբ են լցնում և վստահեցնում, որ ուսուցանելու գործը ինձ մոտ լավ է ստացվում» (Առակ. 25։25)։
19. Ի՞նչ ուրախություն կարող ենք զգալ բոլորս։
19 Մենք կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին աճել հոգևորապես, նույնիսկ եթե մենք չենք ուսուցանում նրանց։ Աստվածաշնչի դասընթացի ընթացքում մենք կաջակցենք ուսուցանողին, եթե չափից շատ չխոսենք և լավ մտածված լրացումներ անենք։ Երբ ուսումնասիրողները սկսում են գալ ժողովի հանդիպման, կարող ենք ընկերանալ նրանց հետ և մեր լավ վարքով օրինակ ծառայել նրանց։ Իսկ երեցները պետք է քաջալերեն ուսումնասիրողներին՝ ժամանակ հատկացնելով նրանց, ինչպես նաև գովեն և կրթեն ուսուցանողներին։ Մենք անչափ ուրախ ենք, որ կարող ենք օգնել որևէ անհատի սիրել և ծառայել մեր երկնային Հորը՝ Եհովային, անգամ եթե այդ հարցում մեր ներդրումը փոքր լինի։
ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել
^ պարբ. 5 Մեզանից ոչ բոլորն են այսօր Աստվածաշնչի ուսուցում անցկացնում։ Բայց բոլորս կարող ենք օգնել ուսումնասիրողներին հասնել մկրտության։ Հոդվածից կիմանանք, թե յուրաքանչյուրս ինչպես կարող է դա անել։