ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Նոյեմբեր 2017

Այս թողարկումը պարունակում է 2017 թ. դեկտեմբերի 25-ից 2018 թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության հոդվածները։

Ուրախությամբ երգիր

Եթե քեզ համար դժվար է ժողովում երգել, ինչպե՞ս կարող ես հաղթահարել վախդ և գովերգել Եհովային։

Ապաստան գտնո՞ւմ ես Եհովայի մոտ

Հին Իսրայելի ապաստանի քաղաքների մասին կարդալով՝ իմանում ենք, թե ինչպես է ներում Աստված։

Ընդօրինակիր Եհովայի արդարությունն ու ողորմությունը

Ապաստանի քաղաքները ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան ողորմած է, և ինչպե՞ս են արտացոլում նրա կատարյալ արդարությունը։ Ի՞նչ ենք իմանում այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվում կյանքին։

«Առատաձեռն հոգին կպարարտանա»

Մենք կարող ենք մեր ուժերը, ժամանակն ու միջոցները օգտագործել Թագավորության քարոզչության գործին աջակցելու համար։

Մերժիր աշխարհիկ մտածելակերպը

Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհիկ գաղափարները ապականեն մեր միտքը։ Եկեք քննենք նման գաղափարների հինգ օրինակ։

Թող ոչինչ չզրկի ձեզ մրցանակից

Հավատակիցներին հիշեցնելով չքնաղ հույսի մասին՝ Պողոս առաքյալը, սիրուց մղված, նրանց որոշ նախազգուշացումներ տվեց։

Ինչպե՞ս կարող ես հարմարվել քո նոր ժողովին

Եթե պատրաստվում ես տեղափոխվել նոր ժողով, հնարավոր է՝ անհանգիստ ես։ Ի՞նչը կօգնի քեզ հարմարվել։