Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ կարող ենք նվիրել Եհովային

Ի՞նչ կարող ենք նվիրել Եհովային

ՀԻՍՈՒՍՆ ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Այս հիմնարար ճշմարտությունը վերաբերում է նաև Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերություններին։ Ինչպե՞ս։ Մենք Աստծուց շատ պարգևներ ենք ստացել, որոնք մեզ երջանկացնում են։ Սակայն մենք ավելի երջանիկ կլինենք, եթե Եհովային ինչ-որ բան տանք։ Ի՞նչ կարող ենք նվիրել նրան։ Առակներ 3։9-ում ասվում է. «Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով»։ Մեր «արժեքավոր բաներից» են մեր ժամանակը, ունակությունները, ուժերն ու նյութական միջոցները։ Երբ այս բաներն օգտագործում ենք ի նպաստ ճշմարիտ երկրպագության, Եհովային նվեր ենք տալիս, ինչն էլ մեզ անսահման երջանկություն է բերում։

Ի՞նչ կարող ենք անել, որ չմոռանանք մեր նյութական միջոցներից Եհովային տալ։ Պողոս առաքյալը կորնթացի քրիստոնյաներին խորհուրդ տվեց «մի բան մի կողմ դնել» ու նվիրել Աստծուն (1 Կորնթ. 16։2)։ Եթե ուզում եք իմանալ, թե ձեր երկրից ինչպես կարող եք նվիրաբերություն անել, տեսեք ստորև բերված շրջանակը։

Բոլոր երկրներում չէ, որ հնարավոր է առցանց նվիրաբերություն անել։ Սակայն նվիրաբերությունների էջում հնարավոր է տեղեկություն գտնել նվիրաբերելու այլ եղանակների մասին։ Որոշ երկրների բնակիչներ կարող են նշված էջում գտնել մի փաստաթուղթ, որում տրվում են նվիրաբերությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։