ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44
Ի՞նչ է նշանակում Եհովայի նվիրված սերը քեզ համար
«Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային.... որովհետև նրա սիրառատ բարությունը [կամ՝ նվիրված սերը] հավերժական է» (ՍԱՂ. 136։1)։
ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Եհովան ի՞նչ հորդոր է մեզ տալիս։
ԵՀՈՎԱՅԻ համար նվիրված սերը շատ կարևոր հատկություն է (Օս. 6։6)։ Նա ցանկանում է, որ իր ծառաների համար այն նույնպես կարևոր լինի։ Միքիա մարգարեի միջոցով Աստված հորդորում է մեզ, որ «նվիրված սեր սիրենք» (Միք. 6։8, ծնթ.)։ Բայց նախ տեսնենք, թե ինչ է նվիրված սերը։
2. Ի՞նչ է նվիրված սերը։
2 Աստվածաշնչի որոշ թարգմանություններում «նվիրված սեր» արտահայտությունը տարբեր կերպ է թարգմանվել, օրինակ՝ «սիրառատ բարություն»։ Ուստի այս և հաջորդ հոդվածներում նշված սուրբգրային համարներում «սիրառատ բարություն» արտահայտությունը վերաբերում է նվիրված սիրուն։ Իսկ ի՞նչ է նվիրված սերը։ Անգլերեն վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» բառարանում «նվիրված սեր» արտահայտությունը հետևյալ կերպ է սահմանվում. «Նվիրված սերը այն սերն է, որի մղիչ ուժը նվիրվածությունն է, հավատարմությունը և խոր կապվածությունը։ Այն հաճախ օգտագործվում է մարդկանց հանդեպ ունեցած Աստծու սիրո առնչությամբ, բայց վերաբերում է նաև մարդկանց միջև եղած սիրուն»։ Նվիրված սեր դրսևորելու հարցում Եհովան լավագույն օրինակն է։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչպես է նա նվիրված սեր դրսևորում մարդկանց հանդեպ։ Իսկ հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող են Աստծու ծառաները, ընդօրինակելով նրան, նվիրված սեր ցուցաբերել միմյանց հանդեպ։
ԵՀՈՎԱՆ «ԼԻ Է ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐՈՎ»
3. Եհովան ինչպե՞ս իրեն ներկայացրեց Մովսեսին։
3 Եհովան իսրայելացիներին Եգիպտոսից հանելուց կարճ ժամանակ անց Մովսեսին մի կարևոր բան հայտնեց իր անվան և հատկությունների մասին։ Նա ասաց. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ Ելք 34։6, 7)։ Իր հատկությունները նկարագրող այս գեղեցիկ խոսքերով Եհովան Մովսեսին մի առանձնահատուկ բան հայտնեց իր նվիրված սիրո վերաբերյալ։ Տեսնենք, թե ինչ։
բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (4–5. ա) Եհովան ինչպե՞ս նկարագրեց իրեն։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։
4 Եհովան իր մասին խոսելիս պարզապես չասաց, որ ինքը նվիրված սեր է դրսևորում, այլ իրեն նկարագրեց որպես մեկի, ով «լի է նվիրված սիրով»։ Աստվածաշնչում ևս վեց անգամ հանդիպում է այս նկարագրությունը (Թվեր 14։18, ծնթ.; Նեեմ. 9։17; Սաղ. 86։15; 103։8; Հովել 2։13, ծնթ.; Հովն. 4։2, ծնթ.)։ Բոլոր դեպքերում այն վերաբերում է միայն Եհովային, ոչ թե մարդկանց։ Մի՞թե հատկանշական չէ, որ Եհովան այդքան մեծ շեշտ է դնում իր նվիրված սիրո վրա։ Անկասկած, նրա համար շատ կարևոր է այդ հատկությունը։ * Զարմանալի չէ, որ Դավիթ թագավորը հետևյալ խոսքերն ասաց. «Ո՛վ Եհովա, սիրառատ բարությունդ երկնքում է.... Ի՜նչ թանկագին է քո սիրառատ բարությունը, ո՜վ Աստված, քո թևերի հովանու տակ մարդկանց որդիներն ապաստան են գտնում» (Սաղ. 36։5, 7)։ Դավթի պես մե՞նք էլ ենք խորապես գնահատում Աստծու նվիրված սերը։
5 Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է նվիրված սերը, քննենք հետևյալ երկու հարցերը. «Ո՞ւմ հանդեպ է Եհովան նվիրված սեր դրսևորում, և մենք ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել Եհովայի նվիրված սիրուց»։
Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ Է ԵՀՈՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
6. Եհովան ո՞ւմ հանդեպ է նվիրված սեր դրսևորում։
6 Ո՞ւմ հանդեպ է Աստված նվիրված սեր դրսևորում։ Աստվածաշնչում նշվում է, որ կարելի է սիրել տարբեր բաներ, ինչպես, օրինակ, «հողագործություն», «գինի և յուղ», «գիտելիքներ» և «իմաստություն» (2 Տար. 26։10; Առակ. 12։1; 21։17; 29։3)։ Բայց նվիրված սերը երբեք չի դրսևորվում առարկաների կամ վերացական բաների հանդեպ, այլ միայն մարդկանց։ Այդուհանդերձ, Եհովան նվիրված սեր չի ցուցաբերում բոլորի հանդեպ անխտիր։ Նա այս հատկությունը դրսևորում է նրանց հանդեպ, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեն իր հետ։ Եհովան նվիրված է իր ընկերներին և նրանց առնչությամբ հրաշալի նպատակ ունի։ Նա երբեք չի դադարի սիրել նրանց։
7. Ինչպե՞ս է Եհովան սեր դրսևորել ողջ մարդկության հանդեպ։
7 Եհովան սեր է դրսևորել ողջ մարդկության հանդեպ։ Նիկոդեմոս անունով մի մարդու Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը [մարդկությանը], որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, Հովհ. 3։1, 16; Մատթ. 5։44, 45)։
այլ հավիտենական կյանք ունենա» (8–9. ա) Ինչո՞ւ է Եհովան նվիրված սեր ցուցաբերում իր ծառաների հանդեպ։ բ) Ի՞նչ ենք քննելու։
8 Ինչպես արդեն իմացանք, Եհովան նվիրված սեր է ցուցաբերում միայն իր ծառաների հանդեպ՝ նրանց, ովքեր մտերիմ փոխհարաբերություններ ունեն իր հետ։ Սա հստակ երևում է Դավիթ թագավորի և Դանիել մարգարեի խոսքերից։ Դավիթն ասաց. «Շարունակի՛ր սիրառատ բարությունդ դրսևորել նրանց հանդեպ, ովքեր ճանաչում են քեզ»։ «Եհովայի սիրառատ բարությունը հավիտյանս հավիտենից է իրենից վախեցողների նկատմամբ»։ Իսկ Դանիելն ասաց. «Ա՜խ, Եհո՜վա, ճշմարի՛տ Աստված, որ.... սիրառատ բարություն ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ» (Սաղ. 36։10; 103։17; Դան. 9։4)։ Ըստ այս ներշնչյալ խոսքերի՝ Եհովան սիրառատ բարություն, կամ՝ նվիրված սեր է ցուցաբերում իր ծառաների հանդեպ, քանի որ նրանք ճանաչում են իրեն, վախենում են իրենից, սիրում են իրեն և պահում են իր պատվիրանները։ Եհովան նվիրված սեր է ցուցաբերում միայն իր ժողովրդի՝ իրեն ճիշտ ձևով պաշտողների հանդեպ։
9 Աստված սեր է դրսևորում ողջ մարդկության հանդեպ, և մենք նախքան նրա ժողովրդի մի մասը դառնալը օգուտներ ենք քաղել այդ սիրուց (Սաղ. 104։14)։ Բայց այժմ, երբ նրա ծառաներն ենք դարձել, օգուտներ ենք քաղում նաև նրա նվիրված սիրուց։ Եհովան իր ծառաներին հետևյալ հավաստիացումն է տալիս. «Իմ սիրառատ բարությունը չի հեռանա քեզնից» (Ես. 54։10)։ Իսկ Դավիթ թագավորը սեփական փորձով էր համոզվել, որ «Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից» (Սաղ. 4։3)։ Եհովայի այս հատուկ վերաբերմունքը ի՞նչ անելու պետք է մղի մեզ։ Սաղմոսերգուն գրել է. «Ո՞վ է իմաստուն։ Նա կխորհի այս ամենի մասին և ուշադիր կհետևի Եհովայի սիրառատ բարության գործերին» (Սաղ. 107։43)։ Ի մտի ունենալով այս խոսքերը՝ եկեք քննենք, թե ինչ երեք կերպերով է Եհովան նվիրված սեր դրսևորում իր ծառաների հանդեպ, և թե դա ինչ օգուտներ է բերում մեզ։
Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՔԱՂՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐՈՒՑ
10. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ իմանալով, որ Եհովայի նվիրված սերը հավերժական է (Սաղմոս 31։7)։
10 Աստծու նվիրված սերը հավերժական է։ Այս մասին 26 անգամ նշվում է 136-րդ սաղմոսում։ 1-ին համարում կարդում ենք. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (Սաղ. 136։1)։ 2-ից 26 համարներում կրկնվում են հետևյալ խոսքերը. «Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է»։ Երբ կարդում ենք այս սաղմոսը, անչափ տպավորվում ենք՝ տեսնելով, որ Եհովան անդադար սիրառատ բարություն, կամ՝ նվիրված սեր է դրսևորում բազմաթիվ կերպերով։ «Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» խոսքերի կրկնությունը մեզ հավաստիացնում է, որ Աստծու սերը իր ժողովրդի հանդեպ անփոփոխ է։ Երբ խորհում ենք այն մասին, որ Եհովան չի դադարում սիրել իր ծառաներին, մեր սրտերը ջերմությամբ են լցվում։ Նա ջերմ կապվածություն է զգում նրանց հանդեպ, ովքեր ծառայում են իրեն, և միշտ նրանց կողքին է, հատկապես դժվար պահերին։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում։ Այն միտքը, որ Եհովան միշտ մեր կողքին է, մեզ ուժ և ուրախություն է տալիս, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր դժվարությունները և շարունակենք քայլել կյանքի տանող ճանապարհով (կարդա Սաղմոս 31։7)։
11. Սաղմոս 86։5-ի համաձայն՝ ի՞նչն է մղում Եհովային ներողամիտ լինել։
11 Աստծու նվիրված սերը մղում է նրան ներողամիտ լինել։ Նվիրված սերը մղում է Եհովային ներել այն անհատին, ով մեղք է գործել, բայց զղջացել է իր արածի համար և թողել մեղավոր ընթացքը։ Սաղմոսերգու Դավիթը Եհովայի մասին գրել է. «Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ, և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համեմատ» (Սաղ. 103։8–11)։ Դավիթն իր դառը փորձով էր համոզվել, թե որքան ծանր բեռ է մեղավոր խիղճը։ Բայց նա նաև հասկացել էր, որ Եհովան պատրաստ է ներելու։ Ի՞նչն է մղում Եհովային ներողամիտ լինել։ Սաղմոս 86։5-ը պատասխանում է այս հարցին (կարդա)։ Այո՛, ինչպես Դավիթն իր աղոթքում ասաց, Եհովան ներում է, քանի որ լի է նվիրված սիրով բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։
12–13. Ի՞նչը կօգնի մեզ, եթե անդադար մեղավորության զգացում ենք ունենում նախկինում գործած սխալների պատճառով։
12 Երբ մեղք ենք գործում, խղճի խայթ զգալը տեղին է, անգամ՝ օգտակար։ Այն կարող է մղել մեզ, որ զղջանք և շտկենք մեր սխալ ընթացքը։ Բայց Աստծու ծառաներից ոմանք անդադար մեղավորության զգացում են ունենում նախկինում գործած սխալների պատճառով։ Նրանց սիրտը դատապարտում է իրենց
և դրդում մտածել, որ Եհովան երբեք չի ների իրենց՝ անկախ նրանից, թե որքան խորն է նրանց զղջումը։ Եթե դու էլ ես տանջվում մեղավորության զգացումից, քեզ կօգնի այն բանի գիտակցումը, որ Եհովան պատրաստ է նվիրված սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ։13 Ի՞նչ օգուտներ ենք քաղում։ Չնայած մեր անկատարությանը՝ մենք կարող ենք մաքուր խղճով ուրախությամբ ծառայել Եհովային։ Սա հնարավոր է, քանի որ «նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։7)։ Եթե վհատված ես քո անկատարության որոշ դրսևորումների պատճառով, հիշիր, որ Եհովան պատրաստ է, այո՛, նա մեծ ցանկություն ունի ներելու զղջացող մեղավորին։ Նկատի առնենք, թե Դավթի հետևյալ խոսքերում ինչպես է նվիրված սերը կապվում ներողամտության հետ. «Որքան բարձր է երկինքը երկրից, այնքան մեծ է նրա սիրառատ բարությունը իրենից վախեցողների հանդեպ։ Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (Սաղ. 103։11, 12)։ Հստակ է, որ Եհովան պատրաստ է «մեծահոգաբար ներելու» (Ես. 55։7)։
14. Ըստ Դավթի խոսքերի՝ ինչպե՞ս է Աստծու նվիրված սերը պաշտպանում մեզ։
14 Աստծու նվիրված սերը հոգևորապես պաշտպանում է մեզ։ Եհովային աղոթելիս Դավիթն ասաց. «Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից։ Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ.... Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի» (Սաղ. 32։7, 10)։ Հին ժամանակներում քաղաքի շուրջը գտնվող պարիսպները պաշտպանում էին բնակիչներին թշնամիներից։ Նմանապես Եհովայի նվիրված սիրո դրսևորումներն են մեզ հոգևորապես պաշտպանում այն վտանգներից, որոնք կարող են վնասել նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Դեռ ավելին, Եհովայի նվիրված սերը մղում է նրան, որ մեզ ձգի դեպի իրեն (Երեմ. 31։3)։
15. Ի՞նչ իմաստով է Եհովայի նվիրված սերը ապահով բարձունք և ամրոց։
15 Դավիթը մեկ այլ պատկերավոր օրինակով նկարագրեց այն պաշտպանությունը, որ վայելում է Աստծու ժողովուրդը։ Նա գրեց. «Աստված է իմ ապահով բարձունքը՝ իմ հանդեպ սիրառատ բարություն ցուցաբերող Աստվածը»։ Եհովայի մասին Դավիթը նաև ասաց. «Նա իմ սիրառատ բարությունն է ու իմ ամրոցը, իմ ապահով բարձունքը, իմ Ազատարարը ու իմ վահանը» (Սաղ. 59։17; 144։2)։ Դավիթն ինչո՞ւ Եհովայի սիրառատ բարությունը, կամ՝ նվիրված սերը համեմատեց ապահով բարձունքի և ամրոցի հետ։ Անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում, քանի դեռ ծառայում ենք Եհովային, նա կապահովի մեզ ամեն անհրաժեշտ բանով, որպեսզի պահպանենք նրա հետ ունեցած մեր թանկ փոխհարաբերությունները։ Նմանատիպ հավաստիացում կա նաև 91-րդ սաղմոսում։ Սաղմոսերգուն գրել է. «Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը»» (Սաղ. 91։1–3, 9, 14)։ Նման նկարագրություն օգտագործեց նաև Մովսեսը (Սաղ. 90։1)։ Իր կյանքի վերջում նա սիրտ ջերմացնող մեկ այլ համեմատություն արեց՝ ասելով. «Վաղեմի Աստվածը թաքստոց է, նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ» (2 Օրենք 33։27)։ Եհովայի մասին ի՞նչ են մեզ հայտնում հետևյալ խոսքերը՝ «Նրա դարավոր բազուկները աջակցում են քեզ»։
16. Ո՞ր երկու պատճառով է մեզ համար օրհնություն այն, որ միշտ կարող ենք մեր հույսը դնել Աստծու վրա (Սաղմոս 136։23)։
16 Երբ ապավինում ենք Եհովային, մեզ ապահով ենք զգում։ Այնուամենայնիվ, գուցե լինեն օրեր, երբ վհատված զգանք և չկարողանանք դուրս գալ այդ վիճակից։ Նման դեպքերում ինչպե՞ս է Եհովան օգնում (կարդա Սաղմոս 136։23)։ Նա իր բազուկներով քնքշորեն վեր է բարձրացնում մեզ և օգնում, որ ոտքի կանգնենք (Սաղ. 28։9; 94։18)։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում։ Մենք միշտ կարող ենք մեր հույսը Աստծու վրա դնել։ Դա մեծ օրհնություն է մեզ համար երկու պատճառով։ Նախ՝ մենք ապահով պատսպարան ունենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։ Բացի այդ՝ մեր սիրառատ երկնային Հայրը հոգ է տանում մեր մասին։
Ի՞ՆՉ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ
17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել (Սաղմոս 33։18–22)։
17 Ինչպես տեսանք, փորձությունների բախվելիս կարող ենք համոզված լինել, որ Եհովան կգործի հօգուտ մեզ՝ տալով այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր անարատությունը պահելու համար (2 Կորնթ. 4։7–9)։ Երեմիա մարգարեն ասաց. «Եհովայի սիրառատ բարության շնորհիվ մենք չվերջացանք, որովհետև անսպառ է նրա ողորմությունը» (Ողբ 3։22)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան կշարունակի նվիրված սեր դրսևորել մեր հանդեպ, քանի որ Աստվածաշնչում հետևյալ հավաստիացումն է տրվում. «Ահա Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է, նրանց վրա, ովքեր իր սիրառատ բարությանն են սպասում» (կարդա Սաղմոս 33։18–22)։
18–19. ա) Ի՞նչ ենք ուզում միշտ հիշել։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
18 Ի՞նչ ենք ուզում միշտ հիշել։ Աստված սեր է դրսևորում ողջ մարդկության հանդեպ, և մենք նախքան նրա ժողովրդի մի մասը դառնալը օգուտներ ենք քաղել այդ սիրուց։ Սակայն նրա ծառաները դառնալով՝ օգուտներ ենք քաղում նաև նրա նվիրված սիրուց։ Այդ սիրուց մղված՝ Եհովան իր ամուր բազուկներով պաշտպանում է մեզ։ Նա երբեք չի լքի մեզ և կիրականացնի իր բոլոր խոստումները։ Նա ուզում է, որ հավիտյան իր ընկերները լինենք (Սաղ. 46։1, 2, 7)։ Ուստի անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կբախվենք՝ Եհովան կտա մեզ անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանանք պահել մեր անարատությունը։
19 Այս հոդվածից իմացանք, թե ինչպես է Եհովան նվիրված սեր դրսևորում իր ծառաների հանդեպ։ Նա ակնկալում է, որ մենք էլ միմյանց հանդեպ նվիրված սեր դրսևորենք։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հաջորդ հոդվածում կքննենք այս կարևոր հարցը։
ԵՐԳ 136 Լիակատար վարձատրություն Եհովայից
^ պարբ. 5 Ի՞նչ է նվիրված սերը։ Ո՞ւմ հանդեպ է Եհովան նվիրված սեր դրսևորում, և ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ում հանդեպ այն դրսևորվում է։ Այս և հաջորդ հոդվածներից կիմանանք այս հարցերի պատասխանները։
^ պարբ. 4 Այն, որ Եհովան լի է նվիրված սիրով, երևում է նաև այլ աստվածաշնչյան համարներից (տես Նեեմիա 13։22; Սաղմոս 69։13; 106։7 և Ողբ 3։32)։
^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Աստված սեր է դրսևորում ողջ մարդկության հանդեպ, այդ թվում՝ իր ծառաների։ Նկարի վերևում պատկերված են Աստծու սիրո դրսևորումներից մի քանիսը, որոնցից ամենակարևորը փրկագնից օգուտներ քաղելու հնարավորությունն է։
^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Նրանք, ովքեր դառնում են Աստծու ծառա և հավատ են ընծայում փրկագնի հանդեպ, Աստծու սերը զգում են առանձնահատուկ կերպով։ Նրանք ոչ միայն վայելում են Աստծու սերը, որ նա դրսևորում է ողջ մարդկության հանդեպ, այլև օգուտներ են քաղում նրա նվիրված սիրուց։ Եհովայի նվիրված սիրո դրսևորումներից մի քանիսը պատկերված են նկարում։