ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Սեպտեմբեր 2017

Այս թողարկումը պարունակում է 2017 թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության հոդվածները։

Ինքնատիրապետում զարգացրու

Աստվածաշնչյան օրինակները ինչպե՞ս կարող են օգնել մեզ ինքնատիրապետում զարգացնել ու դրսևորել։ Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է ցանկանան դրսևորել այս հատկությունը։

Ընդօրինակիր Եհովայի կարեկցանքը

Մի առիթով Աստված իրեն հայտնի դարձրեց Մովսեսին՝ նշելով իր անունն ու հատկությունները։ Սկզբում նա ասաց, որ ինքը ողորմած է ու գթառատ, հատկություններ, որոնք ընդգծում են նրա կարեկից լինելը։ Ի՞նչ է կարեկցանքը, և ինչո՞ւ պետք է այն դրսևորենք։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար օրհնություն է եղել հոգևոր մարդկանց հետ համագործակցելը

Դեյվիդ Սինկլերը, որը 61 տարի է՝ ծառայում է Բեթելում, պատմում է, թե իր համար ինչ ուրախություն ու պատիվ էր համագործակցել հավատարիմ եղբայրների ու քույրերի հետ։

«Մեր Աստծու խոսքը մնալու է հավիտյան»

Աստվածաշունչը դարերի ընթացքում պահպանվել և հասել է մեզ՝ չնայած լեզվում տեղի ունեցած փոփոխություններին, քաղաքական զարգացումներին և թարգմանության համար ստեղծված խոչընդոտներին։ Այն մինչ օրս ամենից շատ վաճառվող գիրքն է։

«Աստծու խոսքը.... զորեղ է»

Շատերը Աստծու Խոսքն ուսումնասիրելու շնորհիվ մեծ փոփոխություններ են արել իրենց կյանքում։ Ի՞նչ պետք է անենք, որ Աստծու Խոսքը ազդեցություն ունենա մեզ վրա։

«Քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»

Ինչո՞ւ քաջության կարիք ունենք։ Ինչպե՞ս կարող ենք քաջությամբ լցվել։