Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար առաջարկ

Օգտակար առաջարկ

Նյութեր երեխաների համար

Ծնողները մեծ պատասխանատվություն ունեն սովորեցնելու իրենց երեխաներին Եհովայի մասին (Եփես. 6։4)։ Եհովայի կազմակերպությունը նրանց օգնելու համար բազմաթիվ նյութեր է հրատարակել։ Ինչպե՞ս կարող ես դրանց միջոցով կրթել երեխաներիդ։

  • Որոնիր նյութը։ JW.ORG կայքում առկա են պատանիների համար հրատարակված բոլոր նյութերը, այդ թվում՝ տեսանյութերն ու առաջադրանքները։ a Դրանք գտնելու համար կայքի որոնման դաշտում գրիր «Երեխաներ» կամ «Պատանիներ»։

  • Ընտրիր համապատասխան նյութ։ «Երեխաներ» բաժնում հրատարակված նյութերից կարող ես ընտրել քո երեխայի համար համապատասխան նյութ։ Այդպիսի նյութեր կարելի է գտնել մասնավորապես «Ընտանեկան երկրպագության ծրագրեր» բաժնում։

  • Ժամանակ հատկացրու, որ դրանք ուսումնասիրես երեխայիդ հետ։ Մեր տեսանյութերն ու առաջադրանքները պարզապես երեխաներին զբաղեցնելու համար չեն։ Երեխայիդ հետ քննարկիր դրանք և օգնիր նրան ընկերանալ Եհովայի հետ։

a JW Library® հավելվածում այժմ առկա են պատանիների համար նախատեսված բոլոր տեսանյութերը, սակայն ոչ բոլոր առաջադրանքները։