Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամեն ինչ սկսվեց ժպիտից

Ամեն ինչ սկսվեց ժպիտից

ԵՐԿՈՒ երիտասարդ աղջիկ քայլում էին Ֆիլիպինների Բագիո քաղաքի գործարար թաղամասերից մեկում։ Նրանք գրականության ցուցատախտակ նկատեցին, բայց չմոտեցան։ Հելենը, ով կանգնած էր ցուցատախտակի մոտ, նրանց տեսնելով, լայն ժպտաց։ Աղջիկները շարունակեցին իրենց ճանապարհը, բայց Հելենի ջերմ ժպիտը մնաց նրանց մտքում։

Ավելի ուշ, երբ նրանք ավտոբուսով վերադառնում էին տուն, մի Թագավորության սրահի մոտով անցնելիս տեսան մեծ տառերով jw.org նշանը։ Նրանք հիշեցին, որ այն տեսել էին նաև գրականության ցուցատախտակի վրա։ Երկուսն էլ իջան ավտոբուսից և մոտեցան Սրահին։ Մուտքի մոտ նրանք տեսան այնտեղ անցկացվող հանդիպումների գրաֆիկը։

Աղջիկները որոշեցին ներկա լինել հանդիպումներից մեկին։ Կռահեք, թե ում հանդիպեցին նրանք՝ Թագավորության սրահ մտնելուն պես։ Այո՛, Հելենին։ Նրանք անմիջապես հիշեցին լայն ժպիտով կնոջը։ Հելենը պատմում է. «Երբ մոտեցան ինձ, մի փոքր լարվեցի։ Ինձ թվաց ինչ-որ սխալ բան եմ արել»։ Նրանք Հելենին պատմեցին տեղի ունեցածը։

Երիտասարդ աղջիկները վայելեցին ծրագիրը և Վկաների հետ ջերմ շփումը։ Նրանք իրենց զգում էին ինչպես տանը։ Երբ տեսան, որ հանդիպումից հետո մարդիկ մաքրում են Սրահը, հարցրին, թե կարող են օգնել։ Նրանցից մեկը այլևս չի ապրում Ֆիլիպիններում, բայց մյուսը սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին և Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Այո՛, ամեն ինչ սկսվեց ժպիտից։