Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

Գլխավորությունը ժողովում

Գլխավորությունը ժողովում

«Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի» (ԵՓԵՍ. 5։23

ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ է Եհովայի ընտանիքը միասնական։

ՄԵՆՔ շատ ուրախ ենք, որ Եհովայի ընտանիքի մի մասն ենք։ Մեր ընտանիքը խաղաղ է ու միասնական։ Իսկ ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ յուրաքանչյուրս ձգտում է հարգանք դրսևորել Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի հանդեպ։ Իրականում որքան լավ հասկանանք այդ սկզբունքը, այնքան ավելի միասնական կլինենք։

2. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

2 Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես է գլխավորության սկզբունքը գործում ժողովում։ Նաև կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները։ Ո՞րն է քույրերի դերը ժողովում։ Ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Արդյո՞ք երեցները ժողովի եղբայրների ու քույրերի վրա նույն իշխանությունն ունեն, ինչ ընտանիքի գլուխը իր կնոջ ու երեխաների։ Բայց մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ տեսակետ պետք է ունենանք քույրերի վերաբերյալ։

Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՔՈՒՅՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր գնահատանքը քույրերի կատարած աշխատանքի հանդեպ։

3 Մենք շատ թանկ ենք գնահատում մեր քույրերին, ովքեր տքնաջան աշխատում են, որ հոգ տանեն իրենց ընտանիքի մասին, քարոզեն բարի լուրը և աջակցեն ժողովին։ Մենք կխորացնենք մեր գնահատանքը կանանց հանդեպ, եթե ավելի լավ հասկանանք նրանց վերաբերյալ ունեցած Եհովայի և Հիսուսի տեսակետը։ Մեզ համար շատ օգտակար կլինի նաև քննել, թե ինչպես էր կանանց վերաբերվում Պողոս առաքյալը։

4. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

4 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Այնտեղ կարդում ենք, որ առաջին դարում Եհովան իր սուրբ ոգին տվեց ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, և նրանց բոլորին օժտեց հրաշքներ գործելու կարողությամբ, օրինակ՝ տարբեր լեզուներով խոսելու ունակությամբ (Գործ. 2։1–4, 15–18)։ Տղամարդկանց պես կանայք էլ են օծվում սուրբ ոգով, որպեսզի թագավորեն Քրիստոսի հետ (Գաղ. 3։26–29)։ Երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն ունեն և՛ տղամարդիկ, և՛ կանայք (Հայտն. 7։9, 10, 13–15)։ Քարոզելու և ուսուցանելու գործը հանձնարարված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց (Մատթ. 28։19, 20)։ «Գործեր» գրքում նշվում է Պրիսկիղա անունով մի կնոջ մասին, ով իր ամուսնու՝ Ակյուղասի հետ օգնում էր Ապողոսին՝ մի կրթված մարդու, որ վերջինս ավելի լավ հասկանա ճշմարտությունը (Գործ. 18։24–26

5. Կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքի մասին ի՞նչ ենք իմանում Ղուկաս 10։38, 39 և 42 համարներից։

5 Հիսուսը հարգում և պատվի էր արժանացնում կանանց։ Նա չէր ընդօրինակում փարիսեցիներին, ովքեր վերևից էին նայում կանանց։ Հանրության մեջ փարիսեցիները չէին խոսում նրանց հետ, ուր մնաց, որ սովորեցնեին Սուրբ Գրքերը։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը հոգևոր խոր զրույցներ էր ունենում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ (կարդա Ղուկաս 10։38, 39, 42 * Բացի այդ՝ նա թույլ էր տալիս կանանց միանալ իրեն, երբ քարոզում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ (Ղուկ. 8։1–3)։ Հիսուսը նաև պատվի արժանացրեց նրանց, երբ հանձնարարեց, որ առաքյալներին հայտնեն իր հարության մասին լուրը (Հովհ. 20։16–18

6. Ինչպե՞ս էր Պողոս առաքյալը ցույց տալիս, որ հարգում է կանանց։

6 Պողոս առաքյալը ցույց էր տալիս, որ հարգում է կանանց։ Նա հիշեցրեց Տիմոթեոսին պատվել կանանց՝ հորդորելով նրան «մեծահասակ կանանց» վերաբերվել «ինչպես մայրերի», իսկ «երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի» (1 Տիմոթ. 5։1, 2)։ Ճիշտ է, առաքյալը մեծապես նպաստել էր Տիմոթեոսի հոգևոր աճին, բայց ընդունում էր, որ վերջինիս մայրն ու տատն էին սովորեցրել նրան «սուրբ գրքերը» (2 Տիմոթ. 1։5; 3։14, 15)։ Իսկ հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը ողջույններ հղեց կոնկրետ քույրերի՝ նշելով նրանց անունները։ Նա ոչ միայն նկատում էր քույրերի կատարած աշխատանքը, այլև արտահայտում էր իր գնահատանքը նրանց արածների համար (Հռոմ. 16։1–4, 6, 12; Փիլիպ. 4։3

7. Ի՞նչ հարցեր ենք քննելու։

7 Ինչպես տեսանք, սուրբգրային որևէ հիմք չկա մտածելու, որ քույրերը եղբայրներից ստորադաս են։ Մեր հոգատար ու առատաձեռն քույրերը մեծ օգնություն են ժողովի համար։ Նրանք նպաստում են ժողովի խաղաղությանն ու միասնությանը, և երեցները շատ թանկ են գնահատում այդ հարցում նրանց աջակցությունը։ Բայց գուցե նման հարցեր առաջանան. «Ինչո՞ւ է Եհովան պահանջում, որ որոշ դեպքերում քույրերը ծածկեն իրենց գլուխը։ Արդյո՞ք այն փաստը, որ միայն եղբայրներն են նշանակվում ծառայող օգնական ու երեց, ցույց է տալիս, որ ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է»։

ԱՐԴՅՈ՞Ք ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԲԱՅՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՐՈՋ ԳԼՈՒԽՆ Է

8. Ըստ Եփեսացիներ 5։23-ի՝ արդյո՞ք ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Բացատրիր։

8 Արդյո՞ք ժողովում ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Կարճ ասած՝ ո՛չ։ Եղբայրը չի կարող լինել ժողովի բոլոր քույրերի գլուխը։ Նրանց գլուխը Քրիստոսն է (կարդա Եփեսացիներ 5։23)։ Ընտանիքում կնոջ գլուխը ամուսինն է։ Մկրտված որդին չի կարող լինել իր մոր գլուխը (Եփես. 6։1, 2)։ Իսկ ժողովում երեցները սահմանափակ իշխանություն ունեն թե՛ եղբայրների, թե՛ քույրերի վրա (1 Թեսաղ. 5։12; Եբր. 13։17)։ Ամուրի քույրերը, ովքեր այլևս չեն ապրում իրենց ծնողների հետ, շարունակում են հարգել նրանց և երեցներին։ Բայց ինչպես ժողովի եղբայրների, այնպես էլ այս քույրերի գլուխը Հիսուս Քրիստոսն է։

Ամուրիները, ովքեր այլևս չեն ապրում իրենց ծնողների հետ, ենթարկվում են Հիսուսի գլխավորությանը (տես պարբերություն 8)

9. Որոշ դեպքերում քույրերն ինչո՞ւ պետք է ծածկեն իրենց գլուխը։

9 Եհովան ցանկանում է, որ ժողովը կազմակերպված լինի, ուստի Հիսուսին նշանակել է որպես տղամարդու գլուխ։ Իսկ տղամարդկանց նշանակել է, որպեսզի ժողովում սովորեցնեն և առաջնորդություն վերցնեն երկրպագությանն առնչվող հարցերում։ Նա նույն իշխանությունը չի տվել կանանց (1 Տիմոթ. 2։12)։ Ուստի եթե քույրը, հանգամանքներից ելնելով, անում է մի բան, ինչը սովորաբար եղբոր պարտականությունն է, Եհովան պատվիրում է նրան ծածկել գլուխը (1 Կորնթ. 11։4–7 * Նման պատվեր տալով՝ Եհովան կանանց չի նսեմացնում, այլ հնարավորություն է տալիս, որ նրանք հարգանք դրսևորեն իր սահմանած կարգի հանդեպ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ իշխանություն ունեն ընտանիքի գլուխները և երեցները։

ՆՄԱՆ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ԴԵՐԵՐ

10. Ի՞նչը գուցե պատճառ լինի, որ երեցը սկսի օրենքներ սահմանել ժողովում։

10 Երեցները սիրում են Քրիստոսին։ Նրանք նաև սիրում են այն «գառներին», ում Եհովան ու Հիսուսը հանձնել են իրենց հոգածությանը (Հովհ. 21։15–17)։ Լավ մղումներից ելնելով՝ երեցը գուցե սկսի ընտանիքի հոր պես գլխավորություն գործադրել ժողովում։ Թերևս նա մտածի, որ եթե հայրը իրավունք ունի օրենքներ սահմանելու իր ընտանիքի անդամներին պաշտպանելու համար, ապա երեցը նույնպես կարող է օրենքներ սահմանել, որոնք, իր կարծիքով, կպաշտպանեն Աստծու գառներին։ Որոշ դեպքերում էլ եղբայրներն ու քույրերը գուցե մղեն երեցին այդպես վարվել, եթե խնդրեն նրան, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնի։ Բայց արդյո՞ք ժողովում երեցները նույն իշխանությունն ունեն, ինչ հայրը՝ ընտանիքում։

Երեցները հոգ են տանում ժողովի հոգևոր և էմոցիոնալ կարիքների մասին։ Եհովան նրանց հանձնարարել է բարոյապես մաքուր պահել ժողովը (տես պարբերություն 11–12)

11. Ի՞նչ նմանություններ կան ընտանիքի գլուխների և երեցների ունեցած դերի միջև։

11 Պողոս առաքյալը նշեց, որ որոշակի նմանություններ կան ընտանիքի գլուխների և երեցների ունեցած դերի միջև (1 Տիմոթ. 3։4, 5)։ Եհովան ցանկանում է, որ ընտանիքի անդամները հնազանդվեն իրենց գլխին (Կող. 3։20)։ Նա նաև ցանկանում է, որ ժողովը հնազանդվի երեցներին։ Իսկ ընտանիքի գլուխներից և երեցներից Եհովան ակնկալում է, որ նրանք հոգ տանեն իրենց հոգածության տակ եղողների հոգևոր առողջության, ինչպես նաև էմոցիոնալ կարիքների մասին։ Ինչպես ընտանիքի լավ հայրը, այնպես էլ երեցը նեղության պահին օգնության է հասնում իր հոգածության տակ եղողներին (Հակ. 2։15–17)։ Եհովան նաև ուզում է, որ երեցներն ու ընտանիքի գլուխները օգնեն մյուսներին պահել իր չափանիշները, բայցև նախազգուշացնում է նրանց, որ «գրվածից այն կողմ չանցնեն» (1 Կորնթ. 4։6

Ընտանիքի գլուխներին Եհովան իշխանություն է տվել որոշումներ կայացնելու ընտանիքի համար։ Որոշումներ կայացնելուց առաջ հոգատար ամուսինը խորհրդակցում է իր կնոջ հետ (տես պարբերություն 13)

12–13. Հաշվի առնելով Հռոմեացիներ 7։2-ը՝ ընտանիքի գլխի դերը ինչո՞վ է տարբերվում երեցների ունեցած դերից։

12 Այդուհանդերձ, երեցների դերի և ընտանիքի գլուխների ունեցած դերի միջև ակնհայտ տարբերություններ կան։ Եհովան երեցներին նշանակել է որպես դատավորներ և նրանց իշխանություն է տվել ժողովից հեռացնել չզղջացող մեղավորներին (1 Կորնթ. 5։11–13

13 Մյուս կողմից՝ ընտանիքի գլուխները ունեն որոշակի իշխանություն, որը չունեն երեցները։ Նրանք իրավունք ունեն օրենքներ սահմանելու և պահանջելու, որ ընտանիքի անդամները հետևեն դրանց (կարդա Հռոմեացիներ 7։2)։ Օրինակ՝ հայրը կարող է որոշել, թե երեկոյան որ ժամին իր երեխաները պետք է տանը լինեն։ Նա նաև իրավունք ունի պատժելու երեխաներին, եթե նրանք չենթարկվեն այդ օրենքին (Եփես. 6։1)։ Ինչ խոսք, սիրառատ ամուսինը նախքան ընտանիքում օրենքներ սահմանելը կխորհրդակցի իր կնոջ հետ. չէ՞ որ նրանք «մեկ մարմին են» (Մատթ. 19։6 *

ԺՈՂՈՎԻ ԳԼՈՒԽԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է

Հիսուսը, Եհովայի գլխավորության ներքո, առաջնորդություն է տալիս քրիստոնեական ժողովին (տես պարբերություն 14)

14. ա) Հաշվի առնելով Մարկոս 10։45-ը՝ ինչո՞ւ է միանգամայն տեղին, որ Եհովան Հիսուսին է նշանակել որպես ժողովի գլուխ։ բ) Ո՞րն է Կառավարիչ մարմնի դերը (տես « Կառավարիչ մարմնի դերը» շրջանակը)։

14 Եհովան փրկության հնարավորություն է տվել բոլոր մարդկանց։ Նա քավիչ զոհի միջոցով փրկագնել է ժողովում յուրաքանչյուր անհատի (կարդա Մարկոս 10։45; Գործ. 20։28; 1 Կորնթ. 15։21, 22)։ Ուստի միանգամայն տեղին է, որ Եհովան Հիսուսին է նշանակել որպես ժողովի գլուխ, նրան, ով իր կյանքը զոհել է մեզ համար։ Լինելով մեր գլուխը՝ Հիսուսն իշխանություն ունի օրենքներ սահմանելու առանձին անհատների, ընտանիքների և ողջ ժողովի համար, ինչպես նաև պահանջելու, որ բոլորը հնազանդվեն դրանց (Գաղ. 6։2)։ Բայց Հիսուսը միայն օրենքներ չի սահմանում, նա նաև «կերակրում ու քնքշորեն խնամում է» յուրաքանչյուրիս (Եփես. 5։29

15–16. Ի՞նչ ես սովորում Մարլիի և Բենջամինի խոսքերից։

15 Քույրերը հարգանք են դրսևորում Քրիստոսի հանդեպ, երբ հետևում են այն տղամարդկանց առաջնորդությանը, ում նա նշանակել է իրենց հոգ տանելու համար։ Տեսնենք, թե ինչ է ասում Մարլի անունով մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքերը արտահայտում են շատ քույրերի կարծիքը։ Մարլին ասում է. «Ես շատ թանկ եմ գնահատում իմ դերը ընտանիքում և ժողովում։ Շարունակ ջանք եմ թափում, որ ճիշտ տեսակետ ունենամ Եհովայի սահմանած գլխավորության սկզբունքի հանդեպ։ Ամուսինս և ժողովի եղբայրները հեշտացնում են իմ գործը, քանի որ հարգում են ինձ և արտահայտում իրենց գնահատանքը այն ամենի համար, ինչ անում եմ»։

16 Եղբայրները ցույց են տալիս, որ հասկանում են գլխավորության սկզբունքը, երբ հարգում ու պատվի են արժանացնում քույրերին։ Բենջամին անունով մի եղբայր, ով ապրում է Անգլիայում, ասում է. «Ժողովում այնքա՜ն բան եմ սովորում քույրերի մեկնաբանություններից։ Նրանք լավ առաջարկներ են անում, թե ինչպես կարելի է անձնական ուսումնասիրություն անել և բարելավել քարոզչական հմտությունները։ Քույրերը շատ մեծ գործ են անում»։

17. Ինչո՞ւ պետք է հարգենք գլխավորության սկզբունքը։

17 Եթե բոլորս՝ լինենք տղամարդ, թե կին, ընտանիքի գլուխ, թե երեց, հասկանանք ու հարգենք գլխավորության սկզբունքը, ժողովում խաղաղություն կտիրի։ Եվ որ ամենակարևորն է՝ այդպիսով փառք կբերենք մեր սիրառատ երկնային Հորը՝ Եհովային (Սաղ. 150։6

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

^ պարբ. 5 Ո՞րն է քույրերի դերը ժողովում։ Արդյո՞ք ցանկացած եղբայր ցանկացած քրոջ գլուխն է։ Արդյո՞ք երեցները նույն իշխանությունն ունեն, ինչ ընտանիքի գլուխները։ Հոդվածից կիմանանք Աստվածաշնչի տեսակետը այս հարցերի վերաբերյալ։

^ պարբ. 5 Տես «Աջակցենք քրիստոնյա կանանց» հոդվածը «Դիտարանի» 2020 թվականի սեպտեմբերի համարում (պրբ. 6

^ պարբ. 13 Ո՞վ պետք է որոշի, թե ընտանիքը որ ժողովում ծառայի։ Այս հարցի պատասխանը գտնելու համար տես «Հարգիր մյուսների տեղը ժողովում» հոդվածը «Դիտարանի» 2020 թվականի օգոստոսի համարում (պրբ. 17–19

^ պարբ. 59 Այս թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել «Մնա Աստծու սիրո մեջ» գրքում (էջ 209–212)։

^ պարբ. 64 Կառավարիչ մարմնի դերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող ես գտնել «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարում (էջ 20–25)։