Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար Առաջարկ

Օգտակար Առաջարկ

Ինչպե՞ս գտնել այն հոդվածները, որոնք վերջերս եղել են մեր կայքի գլխավոր էջում

Մեր եղբայրներից ու քույրերից շատերը jw.org կայքի գլխավոր էջի հոդվածները օգտագործում են ծառայության մեջ։ Այդ հոդվածները էլեկտրոնային տարբերակով շատ հեշտ է ուղարկել ինչ-որ մեկին։ Բացի այդ՝ դրանք հաճախ ցույց են տալիս, թե ինչպես են ներկայիս իրադարձությունները կապված աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Ինչպես մի եղբայր է ասել, գլխավոր էջի հոդվածները «հենց այն են, ինչ այսօր մեզ պետք է ծառայության համար»։

Մենք գիտենք, որ գլխավոր էջը կանոնավորաբար թարմացվում է։ Այդ դեպքում ինչպե՞ս գտնել այն հոդվածները, որոնք այլևս գլխավոր էջում չեն։

  • jw.org կայքի գլխավոր էջում սեղմիր «Տեսնել ավելին» հղումը, որը կտանի քեզ հետևյալ էջ՝ «Վերջերս եղել է գլխավոր էջում»։ Այստեղ կարող ես գտնել այն հոդվածներից շատերը, որոնք վերջերս տեղադրված են եղել գլխավոր էջում։

  • jw.org կայքում կամ JW Library® հավելվածում սեղմիր հետևյալ հղումները՝ «Գրադարան», այնուհետև՝ «Հոդվածաշարեր», հետո՝ «Այլ նյութեր»։ Այս հատվածում կարող ես գտնել այն հոդվածներից շատերը, որոնք մի ժամանակ եղել են գլխավոր էջում։