ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Հոգևոր գանձեր գտիր և կիրառիր
Աստվածաշունչն ընթերցելիս կարող ենք հոգևոր գանձեր գտնել՝ փնտրտուքներ անելով։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք լիարժեք օգուտներ քաղել մեր փնտրտուքներից։
Ուշադրություն դարձրու ընթերցածդ հատվածի մանրամասներին։ Օրինակ՝ պարզիր, թե ով և երբ է գրել տվյալ հատվածը, և ում է այն ուղղված։ Բացի այդ՝ պարզիր, թե նկարագրվող իրադարձությունը ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչ է եղել դրանից առաջ և հետո։
Մտածիր, թե ինչ դասեր կարող ես քաղել՝ փորձելով գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչ զգացումներ են ունեցել այդ պատմության մեջ հիշատակված մարդիկ։ Ի՞նչ հատկություններ են դրսևորել։ Ինչո՞ւ լավ կլինի, որ ընդօրինակեմ նրանց կամ խուսափեմ նրանց վատ հատկությունները դրսևորելուց»։
Կիրառիր սովորածդ ծառայության մեջ և ուրիշների հետ առնչվելիս։ Այդպես վարվելով՝ կհամոզվես, թե որքան իմաստուն են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհ. 13։17)։
-
Առաջարկ։ Ուշադրություն դարձրու, թե միջշաբաթյա հանդիպման ծրագրի «Գանձեր Աստծու Խոսքից» բաժնում տեղ գտած նյութը ինչպես է օգնում կիրառել սովորածը։ Այս հատվածում միշտ կան ինքնաքննության համար նախատեսված հարցեր, խորհրդածելու համար մտքեր և նկարներ։