ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31
Համբերությամբ սպասիր Եհովային
«Ես համբերությամբ կսպասեմ» (ՄԻՔ. 7։7)։
ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1–2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
Ի՞ՆՉ ես զգում, երբ քեզ անհրաժեշտ իր ես պատվիրում, և առաքումն ուշանում է։ Անհանգստանո՞ւմ ես։ Ինչպես Առակներ 13։12-ում է ասվում, «ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը»։ Իսկ ի՞նչ կզգաս, եթե իմանաս, որ քո պատվերը հարգելի պատճառով է ուշանում։ Այդ դեպքում թերևս ավելի հակված կլինես համբերատարությամբ սպասելու։
2 Այս հոդվածում կքննենք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ «համբերությամբ սպասել» (Միք. 7։7)։ Նաև կքննենք երկու իրավիճակ, որոնցում կարիք ունենք համբերությամբ սպասելու Եհովային, և կիմանանք, թե ինչ օրհնություններ կստանան նրանք, ովքեր պատրաստակամորեն սպասում են։
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
3. Ո՞ր միտքն է ընդգծվում Առակներ 21։5-ում։
3 Առակներ 21։5-ը ընդգծում է համբերատար լինելու կարևորությունը։ Այնտեղ ասվում է. «Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի»։ Ի՞նչ ենք սովորում։ Իմաստուն մարդը որևէ բան անելիս չի շտապում, այլ համբերատարություն դրսևորելով՝ հասնում է լավ արդյունքների։
4. Առակներ 4։18-ում ի՞նչ սկզբունք է գրված։
4 Առակներ 4։18-ում ասվում է, որ «արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»։ Այս համարը հիմնականում վերաբերում է այն բանին, թե ինչպես է Եհովան աստիճանաբար իր նպատակները հայտնի դարձնում իր ժողովրդին։ Սակայն այն կարող է վերաբերել նաև քրիստոնյայի հոգևոր աճին։ Հոգևոր աճի հարցում չի կարելի շտապել. դրա համար ժամանակ է պետք։ Երբ խորությամբ ուսումնասիրում և կիրառում ենք այն խորհուրդները, որ տրվում են Աստծու Խոսքի և նրա կազմակերպության միջոցով, աստիճանաբար քրիստոնեավայել հատկություններ ենք զարգացնում։ Բացի այդ՝ մենք ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերում Աստծու մասին։ Ուշադրություն դարձնենք, թե Հիսուսն ինչպես ընդգծեց այս միտքը։
5. Ո՞ր օրինակով Հիսուսը ցույց տվեց, որ հոգևոր աճը աստիճանաբար է լինում։
5 Հիսուսը Թագավորության բարի լուրը նմանեցրեց մի փոքր սերմի, որը աստիճանաբար աճում է անկեղծ մարդկանց սրտերում։ Նա ասաց. «Սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, նա [ցանողը] չի իմանում։ Հողը ինքնիրեն պտուղ է տալիս. դուրս է գալիս նախ ցողունը, հետո հասկը, ապա հասած ցորենը՝ հասկի մեջ» (Մարկ. 4։27, 28)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։ Նա ուզում էր ասել, որ ինչպես բույսն է աստիճանաբար աճում, այնպես էլ նա, ով ընդունում է բարի լուրը, աստիճանաբար է աճում հոգևորապես։ Օրինակ, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը մտերմանում է Եհովայի հետ, նա սկսում է փոփոխություններ անել իր կյանքում (Եփես. 4։22–24)։ Պետք է հիշենք, որ Եհովան է նրա սրտում աճեցնում այդ փոքր սերմը (1 Կորնթ. 3։7)։
6–7. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես է Եհովան ստեղծել երկիրը։
6 Եհովան ցանկացած գործ առանց շտապելու է անում։ Նա, համբերատարություն դրսևորելով, տրամադրում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է տվյալ գործը ավարտին հասցնելու համար։ Այդպես վարվելով՝ նա փառավորում է իր անունը։ Նրա գործելակերպից օգուտներ են քաղում նաև ուրիշները։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչպես է Եհովան ստեղծել երկիրը մարդկանց բնակության համար։
7 Աստվածաշունչն ասում է, որ երկիրը ստեղծելիս Եհովան սահմանել է «նրա չափերը», խրել «նրա պատվանդանները» և դրել «նրա անկյունաքարը» (Հոբ 38։5, 6)։ Նա նույնիսկ ժամանակ է տրամադրել, որ խորհրդածի իր ստեղծագործությունների շուրջ (Ծննդ. 1։10, 12)։ Միայն պատկերացրու՝ ինչ էին զգում հրեշտակները, երբ տեսնում էին, թե ինչպես են Եհովայի ստեղծագործությունները աստիճանաբար ձև ստանում։ Նրանք այնքան հիացած էին, որ «բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38։7)։ Ի՞նչ ենք սովորում։ Թեև արարչագործության համար հազարավոր տարիներ էին պահանջվել, բայց երբ Եհովան զննեց իր ձեռքի գործերը, որ արարել էր ամենայն ուշադրությամբ և խնամքով, ասաց, որ այդ ամենը «շատ լավ է» (Ծննդ. 1։31)։
8. Ի՞նչ ենք քննելու։
8 Ինչպես տեսանք, Աստծու Խոսքում շատ սկզբունքներ կան, որոնք ընդգծում են համբերատար լինելու կարևորությունը։ Այժմ քննենք, թե որ երկու իրավիճակներում պետք է սպասենք Եհովային։
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
9. Ո՞ր իրավիճակում պետք է սպասենք Եհովային։
9 Երբ անմիջապես չենք ստանում մեր աղոթքի պատասխանը։ Երբ Եհովայից ուժ ենք խնդրում հաղթահարելու որևէ դժվարություն կամ թուլություն, գուցե մտածենք, թե օգնությունն ուշանում է։ Ինչո՞ւ Եհովան անմիջապես չի պատասխանում մեր բոլոր աղոթքներին։
10. Ինչո՞ւ պետք է համբերությամբ սպասենք մեր աղոթքների պատասխանին։
10 Եհովան ամենայն ուշադրությամբ լսում է մեր անկեղծ աղոթքները (Սաղ. 65։2)։ Նա դրանք դիտում է որպես մեր հավատի ապացույց (Եբր. 11։6)։ Եհովայի համար կարևոր է նաև տեսնել, թե որքան վճռական ենք ապրելու մեր աղոթքներին ներդաշնակ և կատարելու իր կամքը (1 Հովհ. 3։22)։ Ուստի եթե պայքարում ենք վատ սովորության կամ որևէ թուլության դեմ, պետք է համբերատար լինենք և գործենք մեր խնդրանքների համաձայն։ Հիսուսի հետևյալ խոսքերից երևում է, որ երբեմն մեր աղոթքների պատասխանը գուցե անմիջապես չստանանք։ Նա ասաց. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի» (Մատթ. 7։7, 8)։ Եթե հետևենք այս խորհրդին և «հարատևենք աղոթքների մեջ», կարող ենք համոզված լինել, որ մեր երկնային Հայրը կլսի մեզ ու կպատասխանի մեր աղոթքներին (Կող. 4։2)։
11. Եբրայեցիներ 4։16-ը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ թվում է, թե մեր աղոթքի պատասխանն ուշանում է։
11 Գուցե թվա, թե մեր աղոթքի պատասխանն ուշանում է։ Սակայն պետք է հիշենք, որ Եհովան խոստանում է «ճիշտ ժամանակին» պատասխանել մեր աղոթքներին (կարդա Եբրայեցիներ 4։16)։ Ուստի երբեք չպետք է մեղադրենք նրան, եթե չենք ստանում մեր աղոթքի պատասխանն այն ժամանակ, երբ ակնկալում ենք։ Օրինակ՝ շատերը տարիներ շարունակ աղոթում են, որ Աստծու Թագավորությունը գա ու վերջ դնի այս չար համակարգին։ Հիսուսը նույնիսկ պատվիրել է, որ աղոթենք այդ մասին (Մատթ. 6։10)։ Բայց անմտություն կլինի թույլ տալ, որ մեր հավատը թուլանա զուտ այն պատճառով, որ վերջը չի եկել այն ժամանակ, երբ մենք էինք ակնկալում (Ամբ. 2։3; Մատթ. 24։44)։ Իմաստնորեն վարված կլինենք, եթե շարունակենք սպասել Եհովային և աղոթենք նրան՝ վստահ լինելով, որ նա կպատասխանի մեր աղոթքներին։ Այս չար աշխարհի վերջը կգա ճիշտ ժամանակին, քանի որ Եհովան արդեն ընտրել է «օրը և ժամը»։ Եվ երբ այդ օրը գա, կփաստվի, որ դա լավագույն ժամանակն էր բոլորի համար (Մատթ. 24։36; 2 Պետ. 3։15)։
12. Հատկապես ո՞ր իրավիճակում գուցե փորձվի մեր համբերատարությունը։
12 Մինչ սպասում ենք, որ արդարություն հաստատվի։ Այս աշխարհում մարդիկ Մատթ. 24։13)։ Իսկ ի՞նչ պետք է անես, եթե իմանում ես, որ հավատակիցդ լուրջ մեղք է գործել։ Երեցներին այդ մասին տեղյակ պահելուց հետո ամեն ինչ նրանց ձեռքը կհանձնե՞ս և համբերությամբ կսպասե՞ս, մինչ նրանք Եհովայի սահմանած կարգով շտկեն իրավիճակը։ Իսկ ի՞նչ պետք է անեն երեցները, երբ իմանում են, որ որևէ մեկը լուրջ մեղք է գործել։
հաճախ անարդարության են բախվում իրենց սեռի, ռասայի, էթնիկական ծագման, մշակույթի կամ ազգության պատճառով։ Մյուսներն էլ անարդարացի վերաբերմունքի են արժանանում, քանի որ ֆիզիկական կամ հոգեկան հիվանդություն ունեն։ Եհովայի ծառաներից շատերն էլ անարդարության են բախվում Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հավատալիքների պատճառով։ Եթե մենք էլ ենք նման վերաբերմունքի զոհ դարձել, պետք է հիշենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (13. Ի՞նչ է ներառում հարցերը Եհովայի սահմանած կարգով լուծելը։
13 Երբ երեցներն իմանում են, որ ժողովում որևէ մեկը լուրջ մեղք է գործել, աղոթքով «վերին իմաստություն» են խնդրում, որպեսզի կարողանան Եհովայի աչքերով նայել իրավիճակին (Հակ. 3։17)։ Նրանց նպատակն է օգնել մեղք գործած անհատին, որ «իր մոլորության ճանապարհից հետ դառնա» (Հակ. 5։19, 20)։ Նրանք նաև ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանեն ժողովը, և նրանց, ովքեր տուժել են այդ արարքից (2 Կորնթ. 1։3, 4)։ Լուրջ մեղքի մասին իմանալուց հետո երեցները նախ պետք է տեղեկանան բոլոր փաստերին, ինչը գուցե որոշ ժամանակ պահանջի։ Այնուհետև նրանք աղոթում են, սուրբգրային մտածված խորհուրդ տալիս և «չափավորությամբ ուղղում» մեղք գործած անհատին (Երեմ. 30։11)։ Ճիշտ է, նրանք չեն դանդաղում, բայցև հապճեպ որոշում չեն կայացնում։ Երբ երեցները խնդիրները լուծում են՝ հետևելով Եհովայի առաջնորդությանը, ժողովում բոլորը մեծ օգուտներ են քաղում։ Բայց նույնիսկ այդ դեպքում անմեղ կողմը գուցե իր սրտում դեռ ցավ զգա։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, ի՞նչ կարող ես անել, որ մեղմես քո ցավը։
14. Աստվածաշնչյան ո՞ր օրինակը կարող է օգնել քեզ, եթե հավատակիցդ լուրջ մեղք է գործել քո դեմ։
14 Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ մեկը, նույնիսկ հավատակիցդ լուրջ մեղք գործի քո դեմ։ Աստծու Խոսքում հիանալի օրինակներ կան, որոնք սովորեցնում են մեզ, թե անարդարության բախվելիս ինչպես կարող ենք սպասել Եհովային։ Օրինակ, թեև Հովսեփի Ծննդ. 39։21)։ Ժամանակի ընթացքում Հովսեփին հաջողվեց ներել իրեն ցավ պատճառողներին և տեսնել, թե որքան է Եհովան օրհնել իրեն (Ծննդ. 45։5)։ Հովսեփի պես մենք էլ կմխիթարվենք, եթե մտերմանանք Եհովայի հետ, և սպասենք, որ նա ճիշտ ժամանակին շտկի իրավիճակը (Սաղ. 7։17; 73։28)։
եղբայրները անարդարացի վարվեցին նրա հետ, սակայն նա թույլ չտվեց, որ նրանց արարքները դառնացնեն իրեն։ Փոխարենը՝ շարունակեց իր լավագույնը տալ Եհովային, ով առատորեն վարձատրեց նրան համբերելու և դիմանալու համար (15. Ի՞նչն օգնեց մի քրոջ դիմանալ անարդար վերաբերմունքին։
15 Ինչ խոսք, Հովսեփը բախվեց լուրջ անարդարության, և այսօր քչերը գուցե հայտնվեն նման իրավիճակում։ Բայց բոլորս էլ ցավ ենք ապրում, երբ մեզ հետ վատ են վարվում։ Երբ ինչ-որ մեկի հետ խնդիր ենք ունենում, այդ թվում՝ ոչ Վկա անհատի, կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները՝ օգուտներ ենք քաղում (Փիլիպ. 2։3, 4)։ Քննենք մի օրինակ։ Մի քույր խիստ վիրավորվել էր՝ իմանալով, որ իր աշխատակիցը բացասական և սխալ տեղեկություններ է տարածում իր մասին։ Անմիջապես արձագանքելու փոխարեն քույրը ժամանակ տրամադրեց, որ խորհրդածի Հիսուսի օրինակի շուրջ։ Երբ Հիսուսի մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում (1 Պետ. 2։21, 23)։ Ի մտի ունենալով սա՝ քույրը որոշեց մեծ պատմություն չսարքել։ Ավելի ուշ նա իմացավ, որ իր աշխատակիցը լուրջ առողջական խնդիր ուներ և սթրեսի մեջ էր։ Քույրը եկավ այն եզրահանգման, որ իր աշխատակիցը պարզապես անմտածված է խոսել։ Նա շատ ուրախ է, որ կարողացել է համբերությամբ դիմանալ այդ անարդար վերաբերմունքին և ներքին խաղաղություն է ձեռք բերել։
16. Ի՞նչը կարող է մխիթարել քեզ, երբ բախվում ես անարդարության (1 Պետրոս 3։12)։
16 Եթե ցավ ես ապրում անարդարության կամ մեկ այլ բանի պատճառով, հիշիր, որ Եհովան մոտ է «սրտով կոտրվածներին» (Սաղ. 34։18)։ Նա սիրում է քեզ քո համբերության և այն բանի համար, որ քո բեռը իր վրա ես գցում (Սաղ. 55։22)։ Նա ողջ երկրի Դատավորն է, և ոչինչ նրա աչքից չի վրիպում (կարդա 1 Պետրոս 3։12)։ Այսպիսով, եթե այնպիսի դժվարությունների միջով ես անցնում, որոնք չես կարող լուծել, հիշիր, որ շատ կարևոր է սպասել Եհովային։
ԵՀՈՎԱՅԻՆ ՍՊԱՍՈՂՆԵՐԸ ՀԱՎԻՏՅԱՆ ԿՕՐՀՆՎԵՆ
17. Ի՞նչ հավաստիացում է Եհովան տալիս Եսայիա 30։18-ում։
17 Շուտով մեր երկնային Հայրը իր Թագավորության միջոցով առատապես կօրհնի մեզ։ Եսայիա 30։18-ում ասվում է. «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ, քանի որ Եհովան արդարադատ Աստված է։ Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան»։ Նրանք, ովքեր սպասում են Եհովային, անհամար օրհնություններ կստանան թե՛ հիմա և թե՛ գալիք նոր աշխարհում։
18. Ի՞նչ օրհնություններ են մեզ սպասում։
18 Նոր աշխարհում Աստծու ժողովուրդը այլևս չի ունենա մտահոգություններ և դժվարություններ։ Անարդարություն ու ցավ այլևս չեն լինի (Հայտն. 21։4)։ Մարդիկ չեն անհանգստանա, թե ինչպես են բավարարելու իրենց կարիքները, քանի որ ամեն ինչի առատություն կլինի (Սաղ. 72։16; Ես. 54։13)։ Մեզ հիանալի ժամանակներ են սպասում։
19. Ինչի՞ է Եհովան պատրաստում մեզ այսօր։
19 Բայց մինչ այդ, Եհովան այսօր օգնում է մեզ, որ ձերբազատվենք վատ սովորություններից և զարգացնենք իրեն հաճելի հատկություններ։ Այդպիսով նա պատրաստում է մեզ՝ ապրելու իր Թագավորության ներքո։ Ուստի մի՛ վհատվիր և մի՛ հանձնվիր. լավագույն ժամանակները դեռ առջևում են։ Հիանալի ապագայի հույսը մտքում վառ պահած՝ շարունակիր համբերությամբ սպասել Եհովային, մինչ նա կիրագործի իր նպատակը։
ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»
^ պարբ. 5 Թերևս լսել ես, որ Եհովայի՝ երկար տարիների հավատարիմ ծառաներից ոմանք այսպիսի խոսքեր ասեն. «Երբեք չէի պատկերացնի, որ այս տարիքին կհասնեմ, և նոր աշխարհը դեռ եկած չի լինի»։ Հատկապես այս դժվար ժամանակներում բոլորս փափագով սպասում ենք, թե երբ է Եհովան վերջ դնելու այս չար աշխարհին։ Բայց մենք պետք է սովորենք համբերատար լինել։ Հոդվածում կքննենք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ համբերությամբ սպասել։ Կտեսնենք, թե հատկապես որ իրավիճակներում կարիք ունենք սպասելու Եհովային։ Նաև կիմանանք, թե ինչ օրհնություններ կստանան նրանք, ովքեր պատրաստակամորեն սպասում են։
^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Քույրը մանկուց կանոնավորաբար աղոթել է Եհովային։ Երբ նա դեռ փոքր էր, ծնողները սովորեցրել էին նրան աղոթել։ Պատանեկան տարիքում նա ռահվիրայություն սկսեց և հաճախ էր խնդրում Եհովային, որ օրհնի իր ծառայությունը։ Տարիներ հետո, երբ նրա ամուսինը ծանր հիվանդացավ, նա աղաչում էր Եհովային, որ ուժ տա իրեն՝ դիմանալու այդ փորձությանը։ Այսօր նա այրի է և շարունակում է աղոթել՝ վստահ լինելով, որ Եհովան կպատասխանի իր աղոթքներին, ինչպես արել է իր ողջ կյանքի ընթացքում։