ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) Հոկտեմբեր 2016

Այս թողարկումը պարունակում է 2016 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության հոդվածները։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջանացել եմ հայելու նման արտացոլել լավ օրինակները

Հասուն քրիստոնյաները կարող են օգնել մյուսներին, որ իրենց առջև դնեն հոգևոր նպատակներ ու հասնեն դրանց։ Թոմաս Մքլեյնը պատմում է, թե ինչ լավ օրինակ են եղել ուրիշները իր համար, և ինչպես է ինքը ջանացել օգնել ուրիշներին։

Մի՛ մոռացիր բարություն դրսևորել օտարի հանդեպ

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում օտարներին։ Ի՞նչ կարող ես անել, որ այլ ծագում ունեցող անհատը իրեն լավ զգա քո ժողովում։

Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար պետք է առաջնային լինի իր և իր ընտանիքի հոգևոր առողջությունը պահպանելը։ Դա կարող է դժվար լինել հատկապես այն դեպքում, եթե ծառայում ես օտարախոս դաշտում։

Պահպանո՞ւմ ես իմաստություն

Ինչո՞վ է տարբերվում իմաստությունը գիտելիքներից ու հասկացողությունից։ Դա իմանալը օգուտներ կբերի։

Ամրացրու հավատդ այն ամենի հանդեպ, ինչին հույսով սպասում ես

Մենք կարող ենք զորանալ հավատի տեր մարդկանց թե՛ վաղեմի, թե՛ ժամանակակից օրինակներից։ Ինչպե՞ս կարող ես հավատդ ամուր պահել։

Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ

Ի՞նչ է հավատը։ Ինչպե՞ս կարող ես դրսևորել այն։

Գիտեի՞ք արդյոք

Որքա՞ն ազատություն էր տվել Հռոմը Հրեաստանի հրեա առաջնորդներին առաջին դարում։ Հավանակա՞ն է արդյոք, որ հնում ինչ-որ մեկը ուրիշի արտում որոմ ցաներ։