Ի՞նչ եք կարծում
Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել, որ դառնաք Աստծու ընկերը։
ՈՄԱՆՑ ԿԱՐԾԻՔՈՎ՝
իրենք չեն կարող Աստծու ընկերը լինել, որովհետև անկատար և մեղավոր մարդիկ են։ Ոմանք էլ ասում են, որ Աստված չի հետաքրքրվում մեզանով։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է
Աստծու «մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։ Եթե հնազանդվենք Աստծուն, կարող ենք դառնալ նրա ընկերը։
ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Աստված ուզում է մեր Ընկերը լինել (Հակոբոս 4։8)։
Լինելով մեր Ընկերը՝ Աստված պատրաստ է օգնել և ներել մեզ (Սաղմոս 86։5)։
Աստծու ընկերները սիրում են այն, ինչ նա սիրում է և ատում են այն, ինչ նա ատում է (Հռոմեացիներ 12։9)։