Ատելության դեմ պայքարում հնարավո՛ր է հաղթել
Երբևէ ատելության զոհ դարձե՞լ եք։
Եթե ոչ, ապա հավանաբար տեսել եք, թե ինչպես է այն դրսևորվում։ Լուրերով հաճախ ենք լսում տարբեր դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել ռասիզմի, հոմոֆոբիայի (կանխատրամադրվածություն կամ ատելություն համասեռամոլների նկատմամբ) և այլատյացության հողի վրա։ Դրա համար շատ երկրներում օրենքներ են ընդունվում, որոնք կիրառվում են ատելության հիմքով կատարված հանցագործությունների առնչությամբ։
Ատելությունը ատելություն է ծնում։ Ատելության զոհ դարձած մարդիկ հաճախ փորձում են վրեժխնդիր լինել, ինչն էլ իր հերթին ատելության անվերջանալի շղթա է առաջացնում։
Գուցե ձեր մաշկի վրա զգացել եք նախապաշարումների, վիրավորանքների, սպառնալիքների, կարծրատիպերի և ծաղրանքների դառը հետևանքները։ Սակայն հաճախ ատելությունը ավելի վտանգավոր բնույթ կարող է կրել և այնպիսի ագրեսիվ գործողությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են, օրինակ, բուլիինգը, վանդալիզմը, ֆիզիկական բռնությունը, բռնաբարությունը, մարդասպանությունը և անգամ ցեղասպանությունը։
Այս պարբերագրում կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները։
Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։
Ինչպե՞ս կարելի է կոտրել ատելության շղթան։
Կգա՞ ժամանակ, երբ ատելություն այլևս չի լինի։