Ատելությունն ամենուր է
Աշխարհը հիվանդ է ատելությամբ։
Այսօր լրատվությունը ավելի հաճախ է նյութեր հրապարակում այն մասին, թե մարդիկ ինչպես են ատելություն դրսևորում միմյանց հանդեպ ինտերնետի ու նամակների միջոցով, ինչպես նաև ատելության հողի վրա հանցագործություններ կատարում։ Բազմաթիվ մարդիկ էլ նախապաշարումների, կարծրատիպերի, վիրավորանքների, սպառնալիքների, ծաղրանքների, վանդալիզմի և անմարդկային վերաբերմունքի զոհ են դառնում։ Այո՛, ատելությունն ամենուր է։
Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է կոտրել ատելության շղթան։ Սա լոկ պատրանք չէ, այլ իրականություն է, քանի որ ողջ աշխարհում շատ մարդիկ արդեն սկսել են վերափոխվել։