ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ
4 | Աստծու օգնությամբ կարո՛ղ եք հաղթել
Աստվածաշնչյան սկզբունք.
«Ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 5։22, 23)։
Ինչ է դա նշանակում
Ատելության շղթան կարող ենք կոտրել Աստծու աջակցությամբ։ Նրա սուրբ ոգու միջոցով կարող ենք այնպիսի հատկանիշներ ձեռք բերել, ինչը ինքնուրույն չէինք կարողանա անել։ Ուստի ատելության դեմ ինքնուրույն պայքարելու փոխարեն լավ կլինի՝ դիմենք Աստծու օգնությանը։ Եթե այդպես վարվենք, կզգանք Պողոս առաքյալի խոսքերի ճշմարտացիությունը. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Այդ դեպքում կկարողանանք ասել. «Իմ օգնությունը Եհովայից է» (Սաղմոս 121։2)։
Ինչ կարող եք անել
«Եհովայի օգնությամբ կարողացա փոխել իմ ագրեսիվ վարքը և խաղաղասեր դարձա» (ՎԱԼԴՈ)
Աղոթեք Եհովային ու նրանից իր սուրբ ոգին խնդրեք (Ղուկաս 11։13)։ Խնդրեք, որ օգնի ձեզ աստվածահաճո հատկություններ զարգացնել։ Իմացեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այն հատկությունների մասին, որոնք ատելության հակաթույնն են։ Այդ հատկություններից են սերը, խաղաղությունը, համբերատարությունը և ինքնատիրապետումը։ Մտածեք, թե ինչպես կարող եք մշակել այդ հատկությունները։ Շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք նույնպես փորձում են այդ հատկությունները զարգացնել։ Նման մարդիկ կարող են «սիրո ու բարի գործերի մղել» ձեզ (Եբրայեցիներ 10։24)։