Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

2 | Վրեժխնդիր մի՛ եղեք

2 | Վրեժխնդիր մի՛ եղեք

Աստվածաշնչյան սկզբունք.

«Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։17–19)։

Ինչ է դա նշանակում

Թեև բնական է բարկանալը, երբ մեր հանդեպ սխալ են գործում, բայց Աստված չի ուզում, որ վրեժխնդիր լինենք։ Փոխարենը՝ նա ուզում է, որ համբերատար լինենք, քանի որ շուտով վերականգնելու է արդարությունը (Սաղմոս 37։7, 10

Ինչ կարող եք անել

Երբ անկատար մարդիկ վրեժ են լուծում, ավելացնում են ատելության շղթայի օղակները։ Ուստի, եթե ինչ-որ մեկը վիրավորել կամ վնաս է պատճառել ձեզ, վրեժխնդիր մի՛ եղեք։ Փորձեք սուր չարձագանքել և խնդիրը խաղաղությամբ հարթել։ Որոշ դեպքերում ավելի ճիշտ կլինի մոռանալ պատահածը (Առակներ 19։11)։ Իհարկե, երբեմն գուցե հարկ լինի բարձրաձայնել խնդիրը։ Օրինակ, եթե հանցագործության զոհ եք դարձել, գուցե որոշեք այդ մասին հայտնել ոստիկանությանը կամ այլ պատկան մարմինների։

Ատելության շղթան ինքնակործանման է տանում

Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե խնդիրը խաղաղ ճանապարհով հարթելու տարբերակ չկա, կամ էլ ձեր ձեռքից եկած ամեն բան արել եք խնդիրը խաղաղությամբ լուծելու համար, բայց հաջողության չեք հասել։ Նույնիսկ այդ դեպքում վրեժխնդիր մի՛ եղեք, այլապես վիճակը գուցե ավելի վատանա։ Փոխարենը՝ կոտրեք ատելության շղթան։ Դուք կարող եք խնդիրը Աստծու ձեռքը հանձնել՝ վստահ լինելով, որ նա լավագույն կերպով կլուծի այն։ Ինչպես որ Աստվածաշնչում է ասվում. «Վստահի՛ր նրան, և նա կկատարի» (Սաղմոս 37։3–5