Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏԱՐԱՆ № 1 2023 | Հոգեկան առողջություն. ինչպես է օգնում Աստվածաշունչը

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան առողջության խնդիրների պատճառով։ Անկախ տարիքից, սոցիալական վիճակից, կրթությունից, ազգային և կրոնական պատկանելությունից՝ շատ մարդիկ ունեն հուզական խանգարումներ։ Ի՞նչ են հոգեկան հիվանդությունները և ինչպե՞ս են ազդում մարդկանց վրա։ Այս ամսագրում կխոսվի, թե որքան կարևոր է համապատասխան բժշկական օգնություն ստանալ, և թե Աստվածաշունչը ինչպես կարող է գործնականում օգնել նրանց, ովքեր ունեն այդպիսի խնդիրներ։

 

Հոգեկան խնդիրներ. համաշխարհային ճգնաժամ

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կարող են ունենալ աշխարհի տարբեր ծայրերում ապրող տարբեր տարիքի մարդիկ։ Իմացեք, թե Աստվածաշունչը ինչպես է օգնում լինել հոգեպես առողջ։

Դուք կարևոր եք Աստծու համար

Ինչո՞ւ կարող եք վստահ լինել, որ Եհովա Աստված հասկանում է ձեր մտքերն ու զգացումները շատ ավելի լավ, քան որևէ մեկը։

1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

Իսկապե՞ս կարող եք Աստծուն աղոթել ձեզ անհանգստացնող ու մտահոգող ցանկացած հարցի մասին։ Ինչպե՞ս է աղոթքն օգնում նրանց, ովքեր տագնապային խանգարում ունեն։

2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»

Աստվածաշունչը իրական հույս է տալիս։ Այն խոստանում է, որ ցավ պատճառող զգացումները շուտով անցյալի գիրկը կանցնեն։

3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները

Աստվածաշնչում արձանագրված տղամարդկանց ու կանանց օրինակները, որոնք մեր զգացումների պես զգացումներ են ունեցել, կարող են օգնել, որ միայնակ չզգանք բացասական մտքերի դեմ պայքարում։

4 | Աստվածաշնչի գործնական խորհուրդները

Իմացեք, թե աստվածաշնչյան խոսքերի շուրջ մտածելը և հասանելի նպատակներ դնելը ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել հոգեկան խնդիրները։

Ինչպես օգնել հոգեկան խնդիրներ ունեցողներին

Օգնություն առաջարկեք հոգեկան խնդիրներ ունեցող ձեր ընկերոջը։ Դա կարող է թեթևացնել նրա վիճակը։