Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դուք կարող եք հավիտյան ապրել երկրի վրա

Դուք կարող եք հավիտյան ապրել երկրի վրա

ՍԱ ՄԻ ՉՔՆԱՂ ՀԵՌԱՆԿԱՐ Է։ Մեր Արարիչը խոստացել է մեզ տալ հավիտենական կյանք հենց այստեղ՝ երկրի վրա։ Սակայն շատերը դժվարանում են հավատալ դրան։ Նրանք ասում են. «Բոլորս էլ մի օր մահանալու ենք։ Դա բնական երևույթ է»։ Ոմանք էլ կարծում են, որ հնարավոր է ապրել հավիտյան, բայց ոչ երկրի վրա։ Նրանք ասում են, որ հավիտենական կյանք ձեռք ենք բերում միայն մահանալուց հետո, երբ գնում ենք երկինք։ Իսկ դո՞ւք ինչ տեսակետ ունեք այս հարցի հետ կապված։

Նախքան որոշակի կարծիք ձևավորելը խելամիտ կլինի տեսնել, թե Աստվածաշունչը ինչ է ասում հետևյալ երեք հարցերի վերաբերյալ։ Քննելով, թե մարդն ինչպես է ստեղծված՝ ի՞նչ կարելի է եզրակացնել այն մասին, թե որքան պետք է լիներ նրա կյանքի տևողությունը։ Ի սկզբանե Աստված ի՞նչ նպատակ ուներ մարդկության և երկրի հետ կապված։ Ինչպե՞ս մարդիկ ընկան մահվան իշխանության տակ։

ՄԱՐԴ՝ ԲԱՑԱՌԻԿ ԷԱԿ

Երկրի վրա Աստծու ստեղծած կենդանի էակների մեջ մարդ արարածը բացառիկ է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ միայն մարդն է ստեղծված Աստծու «պատկերով» և «նմանությամբ» (Ծննդոց 1։26, 27)։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդիկ օժտված են այնպիսի հատկանիշներով և առանձնահատկություններով, ինչպիսիք Աստված ունի, օրինակ՝ սիրելու ունակությամբ և արդարության զգացումով։

Մարդիկ նաև օժտված են մտածելու, դատողություններ անելու, բարոյական ու հոգևոր արժեքները գիտակցելու և գնահատելու ունակությամբ։ Դա է պատճառը, որ կարողանում ենք հիանալ տիեզերքի անսահման մեծությամբ, բնության հրաշքներով, արվեստի գործերով, երաժշտությամբ ու պոեզիայով։ Իսկ որ ավելի կարևոր է՝ մարդ արարածը իր Արարչի հետ մտերմանալու և նրան երկրպագելու առանձնահատուկ ունակություն ունի։ Շնորհիվ այս հատկանիշների՝ մարդը բացարձակապես տարբերվում է մյուս բոլոր կենդանի էակներից։

Իսկ հիմա մտածենք. եթե Աստված նախատեսել էր, որ մարդն այդքան կարճ ապրեր՝ ընդամենը 70–80 տարի, ապա մի՞թե նրան կտար այդպիսի զարմանահրաշ ունակություններ և դրանք զարգացնելու և կատարելագործելու կարողություն, որն, ըստ ամենայնի, անսահմանափակ է։

ԱՍՏԾՈՒ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Ոմանք, սակայն, ասում են, որ Աստված երբեք էլ չի մտադրել, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Նրանց կարծիքով՝ Աստված նախատեսել է, որ երկիրը լինի ժամանակավոր բնակավայր՝ այսպես ասած, փորձադաշտ, որ տեսնի, թե մարդկանցից ով է արժանի գնալու երկինք և այնտեղ՝ իր մոտ, ապրելու հավիտյան։ Բայց եթե դա ճիշտ է, ապա կնշանակի, որ Աստված է պատասխանատու երկրի վրա եղած ողջ չարիքի և դժբախտությունների համար։ Մինչդեռ սա ուղղակիորեն հակասում է Աստծու էությանը։ Նրա մասին Աստվածաշունչն ասում է. «Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։4

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, թե հենց սկզբից որն է եղել երկրի հետ կապված Աստծու նպատակը։ Այնտեղ կարդում ենք. «Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» (Սաղմոս 115։16)։ Այո՛, Աստված երկիրը ստեղծել է որպես մարդկության գեղեցիկ հավիտենական բնակավայր, և այն ապահովել է անհրաժեշտ ամեն ինչով, որ մարդիկ ուրախ, իմաստալից և անվերջ կյանք վայելեն (Ծննդոց 2։8, 9

«Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» (Սաղմոս 115։16

Աստվածաշունչը նաև հստակ ցույց է տալիս, թե որն է Աստծու նպատակը մարդկության առնչությամբ։ Նա առաջին մարդկային զույգին պատվիրել էր «լցնել երկիրը և տիրել նրան ու իշխել.... երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդոց 1։28)։ Նրանք առանձնաշնորհում ունեին իրենց դրախտային բնակավայրի սահմաններն ընդարձակելու երկրագնդով մեկ և հոգ տանելու դրա մասին։ Ակնհայտ է, որ Ադամի ու Եվայի, ինչպես նաև նրանց ապագա սերունդների համար նախատեսված էր հավիտենական կյանք երկրի վրա, ոչ թե երկնքում։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԱՀԱՆՈՒՄ

Բայց գուցե հարց առաջանա. այդ դեպքում ինչո՞ւ ենք մահանում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծու ստեղծած ոգեղեն արարածներից մեկը, որը հետագայում կոչվեց Սատանա և Բանսարկու, փորձեց խաթարել երկրի և մարդկության հետ կապված Աստծու նպատակը։ Ինչպե՞ս նա արեց դա։

Սատանան մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային, դրդեց որ, իր պես, Աստծու դեմ դուրս գան։ Սատանան ակնարկեց, որ Աստված նրանց զրկում է լավ բանից՝ իրավունք չի տալիս ինքնուրույն որոշելու՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Այդ միտքը դրդեց, որ Ադամն ու Եվան Սատանայի կողմն անցնեն և երես թեքեն Աստծուց։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Որոշ ժամանակ հետո նրանք մահացան, ինչպես որ նախազգուշացրել էր Աստված։ Նրանք նաև կորցրին դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդոց 2։17; 3։1–6; 5։5

Ադամի ու Եվայի ըմբոստությունը իր հետքն է թողել ողջ մարդկության վրա։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա» (Հռոմեացիներ 5։12)։ Մենք մահանում ենք ոչ թե այն պատճառով, որ դա Աստծու նախապես որոշած խորհրդավոր, անըմբռնելի «ծրագիրն» է, այլ այն պատճառով, որ մեղք ու մահ ենք ժառանգել մեր նախածնողներից։

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Եդեմում տեղի ունեցած ըմբոստությունը չփոխեց մարդկության ու երկրի հետ կապված Աստծու սկզբնական նպատակը։ Աստծու անմնացորդ սերը և արդարության կատարյալ զգացումը մղեցին նրան, որ մեղքի ու մահվան գերությունից ազատելու միջոց տրամադրի մեզ։ Պողոս առաքյալը գրել է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։ Սիրուց մղված՝ Աստված «իր միածին Որդուն [Հիսուս Քրիստոսին] տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Իր կյանքը հոժարակամորեն տալով որպես փրկանք՝ Հիսուսը, այսպես ասած, հետ գնեց այն ամենը, ինչ կորցրել էինք Ադամի պատճառով։ a

Երկրի վրա դրախտային կյանքի վերաբերյալ Աստծու խոստումը շուտով իրականություն կդառնա։ Դուք էլ կարող եք վայելել այդ հիասքանչ ապագան, եթե սրտանց հետևեք Հիսուսի հետևյալ հորդորին. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Այո՛, ձեր ապագան ձեր ձեռքերում է։ Ի՞նչ կանեք դուք։

a Ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե փրկանքը ինչ օգուտ կարող է բերել ձեզ, կարող եք գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 27-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.pr418.com/hy կայքում։