Ինչո՞ւ գուցե ապրելն անիմաստ թվա
Օրինակ՝ Միացյալ Նահանգներից Սալին *, որը փոթորկի պատճառով կորցրել էր գրեթե իր ողջ ունեցվածքը, ասում է. «Չգիտեի՝ դեռ ինչքան կարող եմ դիմանալ։ Օրեր են եղել, որ մտածել եմ՝ սա արդեն իմ ուժերից վեր է, էլ չեմ կարող տանել»։
Կյանքի դաժան հարվածներից մեկն էլ սիրելի անձնավորության մահն է։ Ջենիսը, որն ապրում է Ավստրալիայում, պատմում է. «Երբ կորցրի երկու որդիներիս, կյանքս փշուր-փշուր եղավ։ Դրանից հետո ապրելն ինձ համար անասելի դժվար էր, պիտի մի կերպ ի մի բերեի փշրված կյանքիս բեկորները։ Աղաչում էի Աստծուն. «Սիրտս այլևս չի դիմանում, խնդրում եմ, թող քնեմ ու էլ չարթնանամ»»։
Մեկ այլ դաժան իրողության բախվեց Դենիելը։ Նա հոգեկան խոր ցնցում ապրեց, երբ իմացավ, որ կինը դավաճանել է իրեն։ Դենիելն ասում է. «Երբ կինս խոստովանեց, որ անհավատարիմ է եղել ինձ, ասես սիրտս դանակ խրեցին։ Ժամանակ առ ժամանակ բառացիորեն զգում էի այդ սարսափելի ցավը և այդպես ամիսներ շարունակ»։
«Դիտարանի» այս համարում կքննարկենք, թե ինչու արժե ապրել, նույնիսկ երբ...
Նախ տեսնենք, թե ինչպես կարել է հաղթահարել աղետի բերած դժվարությունները։
^ Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։