Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչ է անելու Աստծու Թագավորությունը

Ինչ է անելու Աստծու Թագավորությունը

Հիսուսը իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, որ Թագավորությունը գա։ Նա գիտեր, որ երկրի վրա տեղի ունեցող սարսափելի բաները ամենևին էլ Աստծու կամքը չեն, և որ Աստծու Թագավորությունը միակ կառավարությունն է, որը կարող է լուծել այդ խնդիրները։ Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը։

ԻՆՉ Է ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՐԵԼ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախորդ հոդվածում մենք խոսեցինք Հիսուսի տված նշանի մասին։ Այդ նշանը տեսանելի ապացույց է, որ Աստծու Թագավորությունը հաստատվել է երկնքում, և Հիսուս Քրիստոսը դարձել է այդ կառավարության թագավորը։

Աստվածաշնչում ասվել էր, որ Հիսուսը իշխանություն ստանալուն պես Սատանային ու նրա դևերին երկնքից ցած էր գցելու։ Այժմ նրանք իրենց ազդեցությունը կարող են տարածել միայն երկրի վրա։ Սա մեկն է այն պատճառներից, թե 1914 թ.-ից սկսած՝ աշխարհի վիճակն ինչու է այսքան վատացել (Հայտնություն 12։7, 9

Չնայած աշխարհի վատթարացող պայմաններին՝ Հիսուսը՝ որպես Աստծու Թագավորության թագավոր, քայլեր է ձեռնարկել մարդկանց օգնելու համար։ Հիսուսի ղեկավարությամբ Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործունեություն է ծավալվել, որի շնորհիվ շատ շատերը սովորում են աստվածաշնչյան սկզբունքները ու կիրառում դրանք իրենց կյանքում (Եսայիա 2։2–4)։ Միլիոնավոր մարդիկ սովորել են հավասարակշռված մոտեցում ունենալ աշխատանքի հանդեպ և նյութական բարիքներ վայելել առանց դրանց ստրուկը դառնալու, նաև բարելավել են իրենց ընտանեկան կյանքը։ Այն, ինչ սովորում են նրանք, ոչ միայն հիմա է օգուտներ բերում նրանց, այլև օգնում է դառնալու այնպիսի անձնավորություններ, որոնց Աստված թույլ կտա լինել իր Թագավորության հպատակները։

ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՇՈՒՏՈՎ

Հիսուսն արդեն իշխում է երկնքում, բայց երկրի վրա իշխանությունը դեռ մարդկային կառավարությունների ձեռքում է։ Սակայն Աստված ասել է Հիսուսին. «Տիրի՛ր քո թշնամիների մեջ» (Սաղմոս 110։2)։ Շուտով Հիսուսը վերջնականապես կվերացնի Աստծու բոլոր հակառակորդներին, իսկ նրանց, ովքեր սրտանց հնազանդվում են Աստծուն, կազատի ամեն ցավ ու տառապանքից։

Մոտ ապագայում Աստծու Թագավորությունը հետևյալ քայլերը կձեռնարկի։

  • Կկործանի կեղծ կրոնը։ Աստվածաշունչը կեղծ կրոնը նմանեցնում է անբարոյական կնոջ, որը շուտով ոչնչացվելու է։ Այն կրոնները, որոնք Աստծու մասին ստեր են սովորեցնում և ծանրացնում են մարդկանց կյանքը, վերջնականապես կործանվելու են։ Դա կցնցի շատերին (Հայտնություն 17։15, 16

  • Վերջ կդնի մարդկային կառավարմանը։ Աստծու Թագավորությունը վերջ է դնելու մարդկային բոլոր կառավարություններին (Հայտնություն 19։15, 17, 18

  • Կոչնչացնի չար մարդկանց։ Ի՞նչ կլինի այն մարդկանց, ովքեր համառորեն շարունակում են վատ գործեր անել և չեն ուզում հնազանդվել Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2։22

  • Ասպարեզից կհեռացնի Սատանային ու նրա դևերին։ Սատանան ու դևերը այլևս չեն կարողանա «մոլորեցնել ազգերին» (Հայտնություն 20։3, 10

Իսկ այս ամենից հետո ի՞նչ է սպասում բոլոր նրանց, ովքեր թիկունք են կանգնում Աստծու Թագավորությանը։

ԻՆՉ ԿԱՆԻ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Թագավորելով երկնքից՝ Հիսուսը կանի շատ ավելին, քան երբևէ մարդկային որևէ ղեկավար է կարողացել անել։ Նրան կօգնեն 144 000 իշխանակիցներ, ովքեր ընտրված կլինեն մարդկանց միջից (Հայտնություն 5։9, 10; 14։1, 3)։ Նա հոգ կտանի, որ Աստծու կամքը կատարվի այստեղ՝ երկրի վրա։ Ի՞նչ կանի Աստծու Թագավորությունը երկրի բնակիչների համար։

  • Կվերացնի հիվանդություններն ու մահը։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»», և «մահ այլևս չի լինի» (Եսայիա 33։24; Հայտնություն 21։4

  • Կհաստատի իրական խաղաղություն և անվտանգություն։ «Առատ կլինի քո որդիների խաղաղությունը», և նրանք կնստեն իրենց «որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Եսայիա 54։13; Միքիա 4։4

  • Կապահովի բավականություն պատճառող աշխատանքով։ «Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից։ Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի» (Եսայիա 65։22, 23

  • Կլուծի բնապահպանական խնդիրները։ «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1

  • Կսովորեցնի մարդկանց, թե ինչ պետք է անեն հավիտյան ապրելու համար։ «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Աստված ուզում է, որ դուք տեսնեք այդ հիասքանչ օրհնությունները (Եսայիա 48։18)։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչ կարող եք անել, որ վայելեք այդ ամենը։