Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մահացածները նորից կապրեն

Մահացածները նորից կապրեն

Գեյլը, որի մասին նշվեց նախորդ հոդվածներից մեկում, մտածում էր, թե ինքը երբևէ չի կարողանա հաղթահարել ամուսնու՝ Ռոբերտի մահվան վիշտը։ Սակայն նա հույս ունի նորից տեսնել նրան Աստծու խոստացած նոր աշխարհում։ Գեյլն ասում է. «Իմ ամենասիրած աստվածաշնչյան համարները Հայտնություն 21։3, 4-ն են, որտեղ գրված է. «Ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»»։

Գեյլն ավելացնում է. «Այս խոստումը միանգամայն վստահարժան է։ Սիրտս ցավում է այն մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել և չգիտեն Աստծու տված այս հույսի մասին, որ կարող են կրկին տեսնել նրան»։ Գեյլի հավատը մղում է նրան լիաժամ մասնակցելու բարի լուրը մարդկանց քարոզելու գործին և պատմելու ապագայի վերաբերյալ Աստծու այն խոստման մասին, որ «մահ այլևս չի լինի»։

Հոբը վստահ էր, որ կարող է նորից ապրել

Գուցե ասեք. «Բայց այդ խոստումը անհավատալի է»։ Սակայն նկատի առնենք մի մարդու՝ Հոբի օրինակը։ Նա ծանր հիվանդ էր (Հոբ 2։7)։ Հոբի տառապանքներն այնքան ծանր էին, որ նա մեռնել էր ուզում։ Բայց նա հավատում էր, որ Աստված զորություն ունի իրեն հարություն տալու երկրի վրա։ Նա մեծ վստահությամբ ասաց. «Օ՜, եթե միայն գերեզմանում ինձ ծածկեիր.... Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (Հոբ 14։13, 15)։ Հոբը վստահ էր, որ Աստված կկարոտի իրեն և կփափագի հարություն տալ։

Շուտով Աստված հենց այդպես էլ կանի՝ հարություն կտա Հոբին և բազմաթիվ այլ մահացածների։ Դա կլինի այն ժամանակ, երբ երկիրը վերածվի դրախտի (Ղուկաս 23։42, 43Գործեր 24։15-ում գրված է. «Հարություն պիտի լինի»։ Հիսուսն ասել է. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Հոբը կտեսնի այս խոստումների կատարումը։ Նա կվերագտնի իր «երիտասարդական ավյունը», և նրա մարմինը ողջ հավիտենության ընթացքում «ավելի թարմ կլինի, քան իր երիտասարդության ժամանակ» (Հոբ 33։24, 25)։ Նույն հեռանկարը կունենան բոլոր այն մարդիկ, ովքեր կգնահատեն այն, որ Աստված ողորմածաբար իրենց հարություն է տվել երկրի վրա ապրելու համար։

Եթե ձեր մտերիմը մահացել է, այստեղ տրված տեղեկություններն ու խորհուրդները գուցե ամբողջությամբ չփարատեն ձեր վիշտը։ Սակայն Աստծու խոստումների շուրջ խորհրդածելով՝ դուք կարող եք իրական հույս ձեռք բերել և ուժ ստանալ վիշտը հաղթահարելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 4։13

Կցանկանա՞ք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես հաղթահարել ծանր վիշտը։ Կամ գուցե այլ հարցեր ունեք, ինչպես, օրինակ. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքն ու չարությունը»։ Կարող եք այցելել մեր վեբ կայք՝ jw.org, և տեսնել, թե Աստվածաշունչը ինչ տրամաբանական և մխիթարական պատասխաններ է տալիս այս հարցերին։