Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ավելի լավ կյանք նույնիսկ հիմա

Ավելի լավ կյանք նույնիսկ հիմա

ԿՅԱՆՔ առանց հիվանդության, ծերության ու մահվան. այս հիանալի ապագան կարող է լինել նաև ձերը։ Բայց, ցավոք, այսօր մռայլ իրողություններն ու բազում խնդիրները դառնացնում են կյանքը։ Ի՞նչը կարող է օգնել, որ չնայած այս ամենին՝ հիմա իսկ ապրեք երջանիկ ու իմաստալից կյանքով։ Աստվածաշունչը տալիս է իմաստուն խորհուրդներ, որոնք կարող են օգնել այդ հարցում։ Այժմ տեսնենք, թե ինչ գործնական խորհուրդներ է առաջարկում Աստվածաշունչը կյանքի որոշ դժվարություններ հաղթահարելու համար։

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Աստվածաշնչի խորհուրդը. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5

Այսօր աշխարհը անընդհատ ռմբակոծում է մեզ անթիվ-անհամար ապրանքների ու ծառայությունների առաջարկներով, որոնք, նրանց հավաստմամբ, անհրաժեշտ է ունենալ։ Մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ կարող ենք «բավարարվել եղածով»։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

Խուսափեք փողասիրությունից։ Այսօր մարդիկ հանուն փողի հաճախ զոհում են ամեն բան՝ իրենց առողջությունը, ընտանիքը, ընկերներին, իրենց բարոյական արժեքները և անգամ արժանապատվությունը (1 Տիմոթեոս 6։10)։ Մի՞թե արժե այդքան բարձր գին վճարել։ Ի վերջո հարստություն սիրողը երբեք դրանից «չի կշտանա» (Ժողովող 5։10

Կարևորեք մարդկանց, ոչ թե իրերը։ Ինչ խոսք, առօրյայում մեզ շատ են պետք գալիս զանազան իրեր։ Բայց իրերը չեն կարող սիրել ու գնահատել մեզ։ Միայն մարդն է ունակ դրան։ Այո՛, «իսկական ընկեր» ունենալով՝ մենք իսկապես երջանիկ ու բավարարված կլինենք կյանքում (Առակներ 17։17

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ՝ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄԱ

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՄ

Աստվածաշնչի խորհուրդը. «Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 17։22

Ուրախությունը «բուժիչ է», քանի որ օգնում է դիմանալու հիվանդության բերած դժվարություններին։ Բայց մարդ ինչպե՞ս կարող է ուրախ լինել, երբ լուրջ հիվանդություն ունի։

Գնահատող եղեք։ Եթե կենտրոնանանք մեր առողջական խնդիրների վրա, «բոլոր օրերը» վատ կթվան (Առակներ 15։15)։ Փոխարենը՝ լավ կլինի հետևել Աստվածաշնչի այս հորդորին՝ «երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15)։ Սովորեք գնահատել կյանքում եղած լավ բաները, որքան էլ փոքր լինեն դրանք։ Գեղեցիկ մայրամուտը, մեղմ զեփյուռը, սիրելի անձնավորության քաղցր ժպիտը՝ այսպիսի բաները կարող են հարստացնել կյանքը։

Օգնեք ուրիշներին։ Անգամ եթե մեր առողջական վիճակն այդքան էլ լավ չէ, միևնույնն է, «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Երբ տեսնում ենք, որ մարդիկ գնահատում են մեր ջանքերը, մեր սիրտը ջերմությամբ ու գոհունակությամբ է լցվում, և դա օգնում է մոռանալ մեր խնդիրները։ Ուրիշների կյանքը թեթևացնելով ու երջանկացնելով՝ ինքներս էլ ավելի երջանիկ կյանքով կապրենք։

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ԱՄՈՒՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աստվածաշնչի խորհուրդը. «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

Եթե զույգերը միմյանց հետ քիչ են ժամանակ անցկացնում, ապա վտանգ կա, որ նրանք հետզհետե կօտարանան իրարից։ Այդ իսկ պատճառով կողակիցները իմաստնորեն կվարվեն, եթե առաջնահերթություն տան ընտանիքին, որը կյանքի ամենակարևոր բաներից է։

Միասին որոշ բաներ արեք։ Փոխանակ ձեր առօրյան թողնելու ինքնահոսի՝ կարող եք նախապես ծրագրել որոշ բաներ միասին անել։ «Երկուսով ավելի լավ է, քան մենակ»,— ասում է Աստվածաշունչը (Ժողովող 4։9)։ Միասին կարող եք ճաշ պատրաստել, մարզվել, սուրճ խմել ջերմ մթնոլորտում, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել։

Արտահայտեք ձեր սերը։ Աստվածաշունչը կողակիցներին հորդորում է սիրել ու հարգել միմյանց (Եփեսացիներ 5։28, 33)։ Փոքրիկ բաները՝ ջերմ ժպիտը, քնքուշ գրկախառնությունը, որևէ նվեր, կարող են մեծ դեր ունենալ ամուսնական փոխհարաբերություններն ամրացնելու հարցում։ Ինչ խոսք, սեռական բնույթի ցանկացած քնշանք ամուսինները պետք է արտահայտեն բացառապես միմյանց նկատմամբ (Եբրայեցիներ 13։4