Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Մահվան դառը իրողությունը բոլորիս է առնչվում։ Բայց արդյոք մահով ամեն ինչ ավարտվո՞ւմ է։ Մահացածներն առհավետ մոռացվե՞լ են։ Որևէ հույս կա՞ մահացածների համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՉԵՆ

«Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29

Աստված հիշում է մահացած մարդկանց։ Ովքեր նրա հիշողության մեջ են, նորից կյանք կստանան։

ԵՐԿՐԻ ՎՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ

«Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

Միլիարդավոր մարդիկ կյանքի կվերադարձվեն և խաղաղության մեջ հավիտյան ապրելու հեռանկար կունենան։

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԻՐԱԿԱՆ Է

«[Աստված] հաշվում է աստղերի թիվը, նրանց բոլորին իրենց անուններով է կանչում» (Սաղմոս 147։4

Քանի որ Աստված կարողանում է բոլոր աստղերը իրենց անուններով կանչել, նրա համար բոլորովին դժվար չէ հիշել այն մարդկանց, ում հարություն է տալու։