Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դուք կարող եք մնայուն օրհնություններ ստանալ Արարչից

Դուք կարող եք մնայուն օրհնություններ ստանալ Արարչից
  • Կուզենայի՞ք ապրել մի աշխարհում, որը զերծ է պատերազմներից, բռնարարքներից և ընդհարումներից։

  • Կուզենայի՞ք, որ աշխարհում այլևս չլինեին հիվանդություն, տառապանք ու մահ։

  • Կուզենայի՞ք, որ ձեր միտքը խաղաղ լիներ՝ զերծ անհանգստություններից ու մտահոգություններից։

  • Կուզենայի՞ք ապրել մի աշխարհում, որտեղ երբեք բնական աղետներ չեն լինում։

Մեր սիրառատ Արարիչը, որը ստեղծել է այս հրաշք երկրագունդը, խոստացել է օրհնել մարդկությանը՝ տալով նրանց խաղաղ ու երջանիկ կյանք։ Սա ամենևին էլ երազանք չէ։

Կարդալով այս ամսագրի մյուս հոդվածները՝ դուք կիմանաք, թե.

  • Աստված ինչ է զգում մարդկության առնչությամբ

  • Աստված իր գրավոր Խոսքի միջոցով ինչ է ուզում փոխանցել մեզ

  • Աստծու մարգարեները ինչ են գրել նրա խոստացած օրհնությունների վերաբերյալ

  • Աստված ինչպես կարող է օգնել մեզ, որ երջանիկ լինենք և՛ այսօր, և՛ ապագայում

Եկեք նախ քննենք, թե ինչ փաստեր կան, որ Արարիչը սիրում է մեզ։