Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր սիրառատ Արարիչը հոգ է տանում բոլորիս մասին

Մեր սիրառատ Արարիչը հոգ է տանում բոլորիս մասին

1. ՆԱ ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍՆ Է ՏՎԵԼ ՄԵԶ

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլիներ կյանքը առանց արևի լույսի։ Դրա շնորհիվ ծառերը տերևակալում են, ծաղկում, պտուղ ու սերմ են տալիս։ Արևի լույսը նաև նպաստում է, որ ծառերը արմատներով ջուր կլանեն հողից ու այն հասցնեն տերևներին, ինչից հետո այդ ջուրը գոլորշանում է՝ խթանելով, որ պրոցեսը կրկնվի։

2. ՆԱ ԱՆՁՐԵՎՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

Անձրևները նույնպես պարգև են Աստծուց, քանի որ դրանց շնորհիվ հողը բերրի է դառնում։ Աստված անձրևներ է տալիս երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացնում է մեզ ուտելիքներով և մեր սրտերը ուրախությամբ է լցնում։

3. ՆԱ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՄԵԶ ՈՒՏԵԼԻՔՈՎ ԵՎ ՀԱԳՈՒՍՏՈՎ

Շատ հայրեր անհանգստանում են, թե արդյոք կկարողանան իրենց ընտանիքը ապահովել անհրաժեշտ ուտելիքով և հագուստով։ Բայց տեսեք, թե Սուրբ Գրքում ինչ է ասվում. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք» (Մատթեոս 6։25, 26

«Սովորեք դաշտի շուշաններից, թե ինչպես են նրանք աճում.... Բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոն [թագավորը] իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի նման չհագնվեց։ Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին.... մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի» (Մատթեոս 6։28–30

Այո՛, Աստված ի զորու է ոչ միայն ուտելիքով ու հագուստով ապահովել մեզ, այլև կարող է օգնել, որ անհրաժեշտ մյուս բաներն էլ ունենանք։ Ինչպե՞ս։ Եթե նախ Աստծու կամքը կատարենք, նա կօրհնի մեր ջանքերը բերք ստանալու գործում կամ կօգնի այնպիսի աշխատանք գտնել, որի շնորհիվ կկարողանանք ձեռք բերել ամեն անհրաժեշտը (Մատթեոս 6։32, 33

Այսպիսով՝ Աստված մեզ վրա արև է ծագեցնում, անձրևներ է տալիս և հոգ է տանում բուսական ու կենդանական աշխարհի մասին, մի՞թե այս ամենը ծանրակշիռ պատճառներ չեն, որ մենք էլ սիրենք նրան։ Իսկ հաջորդ հոդվածից կիմանանք այն մասին, թե Ստեղծիչը դարերի ընթացքում ինչպես է հաղորդակցվել մարդկանց հետ։