Ձեր ապագան ձեր ձեռքերում է
Մոտ 3 500 տարի առաջ Եհովա Աստված իրեն պաշտող մարդկանց ասաց, թե ինչ պետք է անեն լավ ապագա ունենալու համար. «Կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (2 Օրենք 30։19)։
Լավ ապագա ունենալու համար այդ մարդիկ պետք է ճիշտ ընտրություն անեին։ Այսօր մենք նույն ընտրության առաջ ենք կանգնած։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ պետք է անենք, որ լավ ապագա ունենանք. «Սիրենք [մեր] Աստված Եհովային, լսենք նրա ձայնին» (2 Օրենք 30։20)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԻՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ԼՍԵԼ ՆՐԱ ՁԱՅՆԻՆ
ՍՈՎՈՐԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ։ Եհովային սիրելու համար նախ անհրաժեշտ է Աստվածաշնչից սովորել նրա մասին։ Արդյունքում կբացահայտեք, որ նա սիրառատ Աստված է, ով ձեզ լավն է կամենում։ Նա հորդորում է ձեզ աղոթել իրեն, «որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աստվածաշունչը խոստանում է, որ եթե ամեն ջանք թափեք Աստծու հետ մտերմանալու համար, «նա [էլ] կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։
ՎԱՐՎԵՔ ՁԵՐ ՍՈՎՈՐԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ։ Աստծուն լսել նշանակում է հետևել այն իմաստուն խորհուրդներին, որ նա տալիս է Աստվածաշնչի միջոցով։ Եթե այդպես վարվեք, ձեր «ճանապարհի մեջ դուք հաջողակ կլինեք և իմաստությամբ կգործեք» (Հեսու 1։8)։
^ պարբ. 7 Այժմ առկա է 7 լեզուներով, այդ թվում՝ մանդարինյան չինարենով և կանտոներենով (չինարենի բարբառ)։