Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ձեզ փարատելու մտահոգությունները
Ձեր կարծիքով՝
այո
ոչ
միգուցե
Աստվածաշունչն ասում է
«Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստված կարող է թեթևացնել ձեր հոգսը։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աղոթելով՝ կունենաք «Աստծու խաղաղությունը», որը կնվազեցնի մտահոգությունները (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Բացի այդ, Աստծու Խոսքի ընթերցանությունը կարող է օգնել ձեզ հաղթահարելու սթրեսը (Մատթեոս 11։28–30)։
Մտահոգությունները երբևէ կվերանա՞ն
Ոմանց կարծիքով՝ մարդը չի կարող չմտահոգվել և սթրեսների չենթարկվել, ուրիշներն էլ մտածում են, թե մտահոգությունները կվերանան միայն հանդերձյալ կյանքում։ Դո՞ւք ինչ եք կարծում։
Աստվածաշունչն ասում է
Աստված կվերացնի մտահոգությունների պատճառները։ «Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։
Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից
Աստծու Թագավորության ներքո մարդիկ կապրեն հանգիստ ու խաղաղ (Եսայիա 32։18)։
Մտահոգությունները և սթրեսները կմոռացվեն (Եսայիա 65։17)։