ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Ուսումնասիրություններ անելիս պատրաստ եղիր նոր բաներ սովորելու
Երբ պատրաստվում ես որևէ նյութ ուսումնասիրել, մտածիր հետևյալ հարցի մասին. «Ի՞նչ եմ ակնկալում սովորել»։ Բայց զգույշ եղիր, որ ակնկալիքներդ չխանգարեն քեզ տեսնելու այն, ինչ Եհովան է ուզում սովորեցնել քեզ։ Իսկ ի՞նչ կարող ես անել, որ ուսումնասիրություն անելիս պատրաստ լինես նոր բաներ սովորելու։
Իմաստություն խնդրիր։ Աղոթիր, որ Եհովան օգնի քեզ հասկանալ, թե տվյալ պահին ինչ սովորելու կարիք ունես (Հակ. 1։5)։ Մի՛ բավարարվիր նրանով, թե ինչպես ես տվյալ թեման հասկացել նախկինում (Առակ. 3։5, 6)։
Թույլ տուր, որ Աստծու Խոսքը ազդի քո կյանքի վրա։ «Աստծու խոսքը կենդանի է» (Եբր. 4։12)։ Ամեն անգամ, երբ կարդում ես Աստվածաշունչը, այն կարող է նորովի ազդել քեզ վրա։ Բայց դա միայն այն դեպքում, եթե պատրաստ լինես սովորելու։
Գնահատիր Եհովայի տրամադրած բոլոր միջոցները։ Եհովայի տրամադրածը նման է «խնջույքի՝ ընտիր ուտեստներով» (Ես. 25։6)։ Մի՛ հրաժարվիր այն «ուտեստներից», որոնք քո կարծիքով «համեղ» չեն։ Այդ դեպքում դու ոչ միայն թույլ կտաս, որ Աստված քեզ ավելի լավ անձնավորություն դարձնի, այլ նաև հաճույք կստանաս նրա Խոսքի ուսումնասիրությունից։