Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Սա անհրաժեշտ է կարդալ»

«Սա անհրաժեշտ է կարդալ»

«Սա անհրաժեշտ է կարդալ»

Այս խոսքերն արտահայտեց կալիֆորնիացի մի ընթերցող «Մոտեցիր Եհովային» գրքի վերաբերյալ։ Նա գրում է. «[Գիրքը] լավ է շարադրված, նկարազարդված է գեղեցիկ պատկերներով և լեցուն է գոհարանման հոգևոր մտքերով»։ Իսկ նամակի վերջում նա ասում է. «Անչափ շնորհակալ եմ այս հիանալի գրքի համար, որ նվիրված է մեր փառահեղ Աստծուն»։

Մյուս ընթերցողները նույն կարծիքն են արտահայտում։ Ահա ևս մի օրինակ. «Գիրքն ընթերցեցի, և մի տեսակ տխրություն իջավ ինձ վրա. ես չէի ուզում ավարտած լինել այն։ Սակայն ինձ ուրախություն է պատճառում այն միտքը, որ գիրքը նորից եմ կարդալու՝ այս անգամ ուշադրությամբ ուսումնասիրելով և լրջորեն խորհելով ներկայացված թեմաների շուրջ»։

Իսկ մեկ ուրիշ ընթերցող գրում է. «Կարդալով այն մասին, որ Աստված կարեկից է և պատրաստ է ներելու՝ մինչև սրտիս խորքը հուզվեցի և ինձ, իրոք, ավելի մոտ զգացի մեր երկնային Հորը՝ մեզ կյանք Պարգևողին»։

Հավատացած ենք, որ այս գիրքը կարդալով՝ դուք ավելի կմոտենաք մեր երկնային Հայր Եհովային։ Գիրքը բաղկացած է չորս մասից՝ «Սաստիկ զօրութեամբը», «Տէրն.... արդարութիւն է սիրում», «Սրտով իմաստուն» և «Աստուած սէր է»։ Աստծո գլխավոր հատկությունները ներկայացնող այս մասերին նախորդում են նախաբանի երեք գլուխներ։ 31 գլուխներից կազմված գիրքը եզրափակվում է «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» թեմայով։

Դուք կարող եք պատվիրել 320 էջից բաղկացած, փափուկ կազմ ունեցող այս գիրքը՝ լրացնելով ներքոհիշյալ կտրոնը և ուղարկելով այն մեր պարբերագրի 5–րդ էջում նշված հասցեներից մեկով։

□ Ես ցանկանում եմ ստանալ «Մոտեցիր Եհովային» գիրքը։

Նշեք լեզուն

□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար։