Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տառապող միտք

Տառապող միտք

Տառապող միտք

ԴԵՊՐԵՍԻՎ վիճակում Նիկոլը պարբերաբար հայտնվում էր 14 տարեկանից։ Սակայն 16 տարեկանում նրա հետ սկսեց բոլորովին նոր բան կատարվել. աղջիկը հայտնվեց էյֆորիայի զարմանալի վիճակում և սկսեց արտասովոր եռանդ դրսևորել։ Նրա կտրուկ մտքերը, ընդհատ, անհասկանալի խոսքերը և անքնությունը ուղեկցվում էին ընկերների հանդեպ անհիմն կասկածներով։ Աղջկան թվում էր, թե վերջիններս շահագործում են իրեն։ Ապա Նիկոլը սկսեց պնդել, թե կարող է փոխել առարկաների գույները, ինչպես որ ցանկանա։ Այս բանից հետո աղջկա մայրը հասկացավ, որ նրան բժշկի օգնություն է հարկավոր։ Ուստի նա Նիկոլին տարավ հիվանդանոց։ Աղջկա տրամադրության այդ փոփոխությունները մանրազնին քննելուց հետո բժիշկներն, ի վերջո, ախտորոշեցին հիվանդությունը. Նիկոլը տառապում էր երկբևեռ խանգարումով։ a

Նիկոլի նման՝ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում տառապում են հուզական, կամ՝ տրամադրության խանգարումներով (կարող է լինել ինչպես երկբևեռ խանգարում, այնպես էլ կլինիկական դեպրեսիայի որևէ ձև)։ Այս հիվանդությունները կործանարար հետևանքներ են թողնում հիվանդների վրա։ «Տարիներ շարունակ տառապանքների մեջ էի,— ասում է Սթիվենը, որ տառապում է երկբևեռ խանգարումով։— Մերթ սարսափելի ընկճված էի, մերթ արտասովոր ցնծություն էի ապրում։ Թերապիան և դեղամիջոցները օգնեցին, բայց դա, միևնույն է, պայքար էր»։

Ո՞րն է հուզական խանգարումների առաջացման պատճառը։ Ի՞նչ է նշանակում տառապել դեպրեսիայով կամ երկբևեռ խանգարումով։ Ինչպե՞ս կարելի է հարկ եղած օգնությունը ցույց տալ այս հիվանդությամբ տառապողներին և նրանց խնամողներին։

[Ծանոթագրություններ]

a Կոչվում է նաև մանիակալ–​դեպրեսիվ խանգարում։ Արժե հաշվի առնել, որ այս ախտանիշներից մի քանիսը շիզոֆրենիայի կամ թմրադեղերի չարաշահման հետևանք են։ Դրանք կարող են լինել նույնիսկ պատանեկան անցումային շրջանին հարմարվելու նշան, ինչը նորմալ երևույթ է։ Ուստի ախտորոշումը պետք է արվի միայն պատրաստված մասնագետի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։