Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նշանակություն ունի՞, թե ինչի՛ն եք հավատում

Նշանակություն ունի՞, թե ինչի՛ն եք հավատում

Նշանակություն ունի՞, թե ինչի՛ն եք հավատում

ՁԵՐ կարծիքով կյանքն ունի՞ իմաստ։ Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ լիներ, ապա «Սայենթիֆիք ամերիքըն» ամսագրում մեջբերված հետևյալ պնդումը հիմնավոր կլիներ. «Էվոլյուցիայի ժամանակակից մեր հասկացողությունը ենթադրում է.... որ կյանքը վերջնական իմաստ չունի»։

Մտածեք այս բառերի նշանակության մասին։ Եթե կյանքը վերջնական իմաստ չունենար, ապա ձեր կյանքի իմաստը կլիներ միայն որոշ չափով բարի գործեր կատարելը ու, թերևս, ձեր գեները հաջորդ սերնդին փոխանցելը։ Մահանալով՝ դուք հավերժ կդադարեիք գոյություն ունենալուց։ Ձեր ուղեղը՝ մտածելու, տրամաբանելու և կյանքի իմաստի շուրջ խորհելու ունակություններով հանդերձ, պարզապես պատահականության արդյունք կլիներ։

Բայց դա դեռ բոլորը չէ։ Շատերը, ովքեր հավատում են էվոլյուցիոն տեսությանը, պնդում են, որ Աստված կա՛մ գոյություն չունի, կա՛մ էլ նա չի միջամտում մարդկանց գործերին։ Երկու դեպքում էլ մեր ապագան կախված կլիներ քաղաքական գործիչներից, ակադեմիկոսներից և կրոնական առաջնորդներից։ Դատելով անցյալից՝ կարելի է եզրակացնել, որ քաոսային վիճակը, կոնֆլիկտները և կաշառակերությունը կշարունակեին գոյություն ունենալ մարդկային հասարակության մեջ։ Եթե էվոլյուցիոն տեսությունը իսկապես ճիշտ լիներ, ապա հիմնավոր պատճառ կունենայինք ապրելու հետևյալ փիլիսոփայական նշանաբանով. «Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք» (Ա Կորնթացիս 15։32

Եհովայի վկաները չեն ընդունում վերը նշված պնդումները։ Ո՛չ էլ նրանք ընդունում են այն գաղափարը, որի վրա հիմնված են այս պնդումները, այսինքն՝ էվոլյուցիոն տեսությունը։ Ընդհակառակը՝ Վկաները համոզված են Աստվածաշնչի ճշմարտացիության մեջ (Յովհաննէս 17։17)։ Ուստի նրանք հավատում են Աստվածաշնչի արձանագրությանն այն մասին, թե ինչպես ենք մենք հայտնվել այստեղ. «Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ [Աստծու] մօտ է» (Սաղմոս 36։9)։ Այս խոսքերը խորը իմաստ ունեն։

Կյանքն իրո՛ք իմաստ ունի։ Մեր Ստեղծիչը սիրառատ նպատակ ունի բոլոր նրանց համար, ովքեր ընտրում են ապրել իր կամքի համաձայն (Ժողովող 12։13)։ Այդ նպատակը ներառում է քաոսից, կոնֆլիկտներից, կաշառակերությունից և նույնիսկ մահից զերծ աշխարհում ապրելու խոստումը (Եսայիա 2։4; 25։6–8)։ Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր Եհովայի վկաներ կարող են հաստատել, որ Աստծու նպատակի մասին սովորելը և նրա կամքը կատարելը առավել քան որևէ բան կյանքին իմաստ է տալիս (Յովհաննէս 17։3

Անշուշտ, նշանակություն ունի այն, թե ինչի՛ն եք հավատում, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ձեր ներկա, այլև ապագա կյանքի վրա։ Ընտրությունը ձերն է։ Կհավատա՞ք մի տեսության, որը չի կարողանում բացատրել բնության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ ամեն բան նախագծված է եղել։ Թե՞ կընդունեք այն, ինչ ասում է Աստվածաշունչը, այսինքն, որ երկիրն ու նրա վրա գոյություն ունեցող կյանքը հրաշալի Նախագծողի՝ Եհովա Աստծու գործն են, որը «ստեղծե[լ է] ամեն բաները» (Յայտնութիւն 4։11