Ավելի շատ ազատության իրավունք չունե՞մ
Երիտասարդները հարցնում են
Ավելի շատ ազատության իրավունք չունե՞մ
Նշիր ✔, թե ինչ կպատասխանեիր, եթե հայտնվեիր ստորև բերվող իրադրություններում։
1. Դու քո ննջասենյակում ես, և դուռը փակ է։ Քույրդ կամ եղբայրդ անսպասելի ներխուժում է՝ առանց դուռը թակելու։
◯ «Ոչինչ... Ես էլ եմ այդպես անում, երբ նրա սենյակ եմ ուզում մտնել»։
◯ «Ի՜նչ անշնորհքություն։ Բա որ շորերս հագնելի՞ս լինեի»։
2. Դու հեռախոսով խոսում ես ընկերոջդ հետ, իսկ մայրդ քիչ հեռու կանգնած՝ լսում է քո ամեն մի բառը։
◯ «Ոչինչ, թող լսի... Ես թաքցնելու բան չունեմ»։
◯ «Ահավոր է։ Այնպիսի տպավորություն է, որ ինձ հետևում են»։
3. Հենց տուն ես մտնում, ծնողներդ հարցերի տարափ են լցնում գլխիդ։ «Ո՞ւր էիր։ Ի՞նչ էիր անում։ Ո՞ւմ հետ էիր»։
◯ «Խնդիր չկա... Ես սովորաբար ամեն ինչ պատմում եմ նրանց»։
◯ «Է՜, ծնողներս ինձ չեն վստահում»։
ԵՐԲ փոքր էիր, քո կյանքն ասես բաց գիրք լիներ բոլորի համար, և դա քեզ չէր անհանգստացնում։ Երբ կրտսեր քույրդ կամ եղբայրդ քո սենյակ էին ներխուժում, դա քեզ չէր նյարդայնացնում։ Երբ ծնողներդ հարցեր էին տալիս, առանց տատանվելու պատասխանում էիր։ Սակայն հիմա դու գուցե ուզենաս երբեմն փակել այդ գիրքը, որ մարդիկ շատ բան չիմանան քո մասին։ «Ինձ դուր է գալիս, որ կան բաներ, որոնք միայն ես գիտեմ»,— ասում է 14-ամյա Քորին *։
Ինչո՞ւ հանկարծ քո մեջ ցանկություն առաջացավ փակելու գիրքը։ Ինչ-որ դեր կարող է խաղալ այն, որ դու մեծանում ես։ Օրինակ՝ պատանեկության շրջանում քո մարմնում փոփոխություններ են տեղի Առակաց 1։1, 4, ՆԱ; Բ Օրինաց 32։29)։ Ի դեպ, Հիսուսը նույնպես խորհրդածելու համար «գնաց մի մեկուսի վայր» (Մատթեոս 14։13)։
ունենում, և դու ամաչում ես քո արտաքին տեսքի պատճառով, անգամ ընտանիքիդ անդամներից։ Այդ շրջանում նաև սկսում ես խորհել շատ հարցերի շուրջ և դրա համար ցանկանում ես մենակ մնալ։ Սա այն բանի նշանն է, որ զարգանում է քո «խորհելու կարողությունը», որը Աստվածաշունչը շատ կարևորում է երիտասարդների մեջ (Դու դեռ քո ծնողների իշխանության տակ ես, և նրանք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում քո կյանքում (Եփեսացիներ 6։1)։ Փաստորեն, մի կողմից՝ դու մեծանում ես և չես ուզում, որ ծնողներդ ամեն ինչ իմանան քո մասին, մյուս կողմից՝ ծնողներդ ուզում են տեղյակ լինել, թե ինչ է կատարվում քեզ հետ։ Ուստի որոշ խնդիրներ կարող են ծագել։ Իսկ ինչպե՞ս կարող ես հաղթահարել դրանք։ Եկ տեսնենք, թե որ երկու դեպքերում հնարավոր է դժվարությունների բախվես։
Երբ ուզում ես մենակ մնալ
Վստահաբար, դու բազում հիմնավոր պատճառներ ունես մենակ մնալու համար։ Հնարավոր է՝ պարզապես ցանկանում ես մի «փոքր հանգիստ առնել» (Մարկոս 6։31)։ Կամ երբ ուզում ես աղոթել, գուցե, ինչպես Հիսուսը խորհուրդ տվեց իր աշակերտներին, ցանկանում ես «մտնել քո սենյակը և դուռը փակելուց հետո աղոթել քո Հորը» (Մատթեոս 6։6; Մարկոս 1։35)։ Խնդիրն այն է, որ երբ փակես քո սենյակի դուռը (եթե ունես առանձին սենյակ), ծնողներդ գուցե կասկածեն, որ աղոթում ես։ Թերևս քույրդ կամ եղբայրդ չհասկանան, որ դու ուղղակի ուզում ես մենակ մնալ։
Ինչ կարող ես անել։ Ննջասենյակդ մարտադաշտ դարձնելու փոխարեն՝ փորձիր հետևյալը։
● Քրոջդ կամ եղբորդ բացատրիր, որ դու երբեմն ցանկանում ես մենակ մնալ, և խնդրիր, որ հետևեն քո սահմանած կանոններին։ Անհրաժեշտության դեպքում դիմիր ծնողներիդ օգնությանը։
● Փորձիր հասկանալ ծնողներիդ տեսակետը։ 16-ամյա Ռեբեկան ասում է. «Երբեմն ծնողներս հետևում են, թե ես ինչ եմ անում։ Բայց անկեղծ ասած՝ ես էլ նույնը կանեի, եթե ծնող լինեի ու իմ տարիքի երեխաներ ունենայի, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ գայթակղությունների են հանդիպում երիտասարդներն այսօր»։ Ռեբեկայի նման՝ դու էլ ձգտիր հասկանալ, թե անհանգստանալու ինչ պատճառներ ունեն ծնողներդ (Առակաց 19։11)։
● Հարցրու ինքդ քեզ. «Ծնողներիս կասկածելու առիթ տվե՞լ եմ, որ երբ սենյակիս դուռը փակ է, ուրեմն ինչ-որ վատ բանով եմ զբաղված։ Անձնական կյանքիս հետ կապված ունեցե՞լ եմ շատ *։
գաղտնիքներ ծնողներիցս, որ նրանք ուզում են թաքուն իմանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքում»։ Եթե անկեղծ հաղորդակցվես ծնողներիդ հետ, նրանք կասկածելու քիչ առիթներ կունենանԾրագրիր հետևյալը։ Ստորև գրիր, թե ինչ ես ասելու, երբ ծնողներիդ հետ խոսես այս հարցի մասին։
․․․․․
Երբ ընկերներ ես ձեռք բերում
Բնական է, որ պատանեկության շրջանում դու նոր ընկերներ ես ձեռք բերում։ Բնական է նաև այն, որ ծնողներդ ցանկանում են իմանալ, թե ովքեր են քո ընկերները և ինչով եք զբաղվում միասին։ Դա քո ծնողների պարտականությունն է, նրանք պարտավոր են դա անել։ Քեզ համար, սակայն, նրանց անհանգստությունը հիվանդագին կարող է թվալ։ 16-ամյա Էմին ասում է. «Իմ ուզածն ընդամենը այն է, որ երբ բացում եմ էլեկտրոնային փոստս կամ խոսում եմ բջջային հեռախոսով, ծնողներս մեջքիս հետևից տասը րոպեն մեկ չհարցնեն՝ ո՞ւմ հետ ես խոսում»։
Ինչ կարող ես անել։ Որպեսզի նոր ընկերական շրջապատդ չդառնա պատնեշ քո և ծնողներիդ միջև, փորձիր հետևյալը։
● Պատմիր քո ընկերների մասին և ծանոթացրու նրանց ծնողներիդ հետ։ Հավանաբար քեզ դուր չի գալիս, որ ծնողներդ «դետեկտիվ» են խաղում, որ իմանան, թե ովքեր են ընկերներդ, բայց համաձայնվիր՝ ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք, եթե ընկերներդ «առեղծված» են իրենց համար։ Հիշի՛ր, ծնողներդ գիտեն, որ ընկերները մեծ ազդեցություն կթողնեն քեզ վրա (1 Կորնթացիներ 15։33)։ Ինչքան շատ բան նրանք իմանան այն մարդկանց մասին, ում հետ ժամանակ ես անցկացնում, այնքան ավելի հանգիստ կլինեն, որ կարող ես լավ ընկերներ ընտրել։
● Հարգալից կերպով խոսիր ծնողներիդ հետ։ Մի՛ մեղադրիր նրանց՝ ասելով, թե անընդհատ քո գործերին են խառնվում։ Օրինակ՝ կարող ես նման մի բան ասել. «Ամեն անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երբ ընկերներիս ինչ-որ բան եմ ասում, դա մանրամասն քննարկման է դրվում և քննադատվում է։ Ու ես դժվարանում եմ անգամ հասարակ բաների մասին խոսել նրանց հետ»։ Հավանաբար, ծնողներդ ավելի շատ ազատություն կտան քեզ՝ ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելու համար (Առակաց 16։23)։
● Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ։ Դու ուզում ես երբեմն մենա՞կ մնալ, թե՞ խնդիրը գաղտնապահությունն է։ 22-ամյա Բրիթնին ասում է. «Եթե ապրում ես ծնողներիդ հետ, և նրանք անհանգստանում են քեզ համար, փորձիր մտածել այսպես. «Եթե այն, ինչ անում եմ, վատ բան չէ, ուրեմն ինչո՞ւ եմ փորձում թաքցնել դա»։ Մյուս կողմից՝ եթե պիտի թաքցնես, ուրեմն...»։
Ծրագրիր հետևյալը։ Ստորև գրիր, թե ինչ ես ասելու, երբ ծնողներիդ հետ խոսես այս հարցի մասին։
․․․․․
Չորս քայլ
Հիմա դու հնարավորություն ունես մտածելու, թե որոշ դեպքերում ավելի շատ ազատություն ունենալու համար ի՞նչ կարող ես անել։
Քայլ 1. Նշիր խնդիրը։
Ո՞ր դեպքերում ավելի շատ ազատության կարիք ունես։
․․․․․
Քայլ 2. Հաշվի առ ծնողներիդ տեսակետը։
Քո կարծիքով՝ ի՞նչը կարող է նրանց անհանգստացնել։
․․․․․
Քայլ 3. Առաջարկիր խնդրի լուծումը։
ա) Մտածիր, թե ինչպես կարող ես անգիտակցաբար խնդիրը բարդացնել, և գրիր ստորև։
․․․․․
բ) Ի՞նչ փոփոխություն կարող ես անել՝ հաշվի առնելով քո տված պատասխանը։
․․․․․
գ) Ինչպե՞ս կուզեիր, որ ծնողներդ արձագանքեն քո անհանգստություններին։
․․․․․
Քայլ 4. Խոսիր այդ մասին։
Հարմար առիթի դեպքում քննարկիր ծնողներիդ հետ այն, ինչ գրեցիր։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 13 Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։
^ պարբ. 21 Եթե ծնողներդ դեռևս չեն վստահում քեզ, մեղմ և հարգալից ձևով ասա նրանց, թե ինչ ես զգում։ Ուշադիր լսիր, թե ինչն է անհանգստացնում նրանց, և մտածիր, թե արդյոք դու չես խնդիրների պատճառը (Հակոբոս 1։19)։
ՄՏԱԾԻՐ
● Ինչո՞ւ ծնողներդ իրավունք ունեն հետաքրքրվելու քո կյանքով։
● Ծնողներիդ հետ հաղորդակցվելու համար ներդրած ջանքերդ ինչպե՞ս կօգնեն, որ հետագայում կարողանաս հաղորդակցվել ուրիշների հետ։
[շրջանակ/նկարներ 13-րդ էջի վրա]
ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻԴ ԿԱՐԾԻՔԸ
«Եթե պատանիները անկաշկանդ ամեն բան պատմեն իրենց ծնողներին, նրանք քիչ պատճառներ կունենան կարդալու երեխաների էլեկտրոնային փոստը կամ հաղորդագրությունները, որ իմանան, թե ինչ է կատարվում նրանց կյանքում»։
«Ես չեմ բարկանա, եթե տեսնեմ, որ ծնողներս կարդում են իմ էլեկտրոնային փոստը։ Եթե գործատերն իրավունք ունի կարդալու իր աշխատողների էլեկտրոնային փոստը, ինչո՞ւ ծնողները չեն կարող կարդալ իրենց երեխաներինը»։
«Ծնողներդ չեն ուզում, որ քեզ հետ որևէ վատ բան պատահի։ Երբեմն գուցե թվա, թե անարդարացի է, որ նրանք խառնվում են քո գործերին։ Բայց անկեղծ ասած՝ եթե ես էլ ծնող լինեի, երևի թե նույնը կանեի»։
[նկարներ]
Իդեն
Քեվին
Ալանա
[շրջանակ 15-րդ էջի վրա]
ԾՆՈՂՆԵՐԻՆ
● Որդիդ իր սենյակում է, և դուռը փակ է։ Ներս կմտնե՞ս՝ առանց դուռը թակելու։
● Աղջիկդ թողել է իր բջջային հեռախոսը տանը, երբ դպրոց էր շտապում։ Կկարդա՞ս նրա հաղորդագրությունները։
Այս հարցերին հեշտ չէ պատասխանել։ Մի կողմից՝ դու իրավունք ունես իմանալու, թե ինչ է կատարվում պատանու կյանքում, քանի որ քո պարտականությունն է պաշտպանել նրան վտանգներից։ Մյուս կողմից՝ դու չես կարող անվերջ հսկել նրա յուրաքանչյուր քայլը։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես հավասարակշռված լինել։
Առաջին՝ հասկացիր, որ եթե պատանին ուզում է որոշ չափով ազատություն ունենալ, անպայման չէ, որ նա ինչ-որ վատ բանով է զբաղվում։ Դա բնական է, քանի որ նա մեծանում է։ Որոշ հարցերում ավելի շատ ազատություն տալը կօգնի երեխային ինքնուրույն դառնալու, մինչ նա ընտրում է իր ընկերներին, և մտածելու իր խնդիրների մասին՝ գործի դնելով «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1, 2)։ Դա կօգնի նրան դառնալու պատասխանատու մարդ (1 Կորնթացիներ 13։11)։ Դա նաև հնարավորություն կտա պատանուն նախքան դժվար հարցերին պատասխանելը մտածել (Առակաց 15։28)։
Երկրորդ՝ գիտակցիր, որ եթե անընդհատ վերահսկես պատանու կյանքը, դա կբարկացնի նրան և կդրդի ըմբոստության (Եփեսացիներ 6։4; Կողոսացիներ 3։21)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դու պետք է հանձնվես։ Իհարկե ոչ, չէ՞ որ դու նրա ծնողն ես։ Սակայն պետք է նպատակ ունենաս կրթելու երեխայիդ խիղճը (Բ Օրինաց 6։6, 7; Առակաց 22։6)։ Ի վերջո, առաջնորդությունն ավելի արդյունավետ է, քան հսկողությունը։
Երրորդ՝ խոսիր խնդրի մասին պատանու հետ։ Լսիր, թե ինչն է նրան մտահոգում։ Կարո՞ղ ես որոշ հարցերում զիջել (Փիլիպպեցիներ 4։5)։ Թող երեխադ իմանա, որ դու կտաս նրան ավելի շատ ազատություն, եթե նա չկորցնի քո վստահությունը։ Նշիր, թե ինչ կլինեն հետևանքները, եթե նա անհնազանդ լինի, և եղիր հետևողական։ Վստահ եղիր, որ դու կարող ես նրան որոշակի ազատություն տալ և միևնույն ժամանակ հոգատար ծնող լինել։
[նկար 14-րդ էջի վրա]
Վստահությունը, աշխատավարձի նման, պետք է վաստակել