Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դուք կարո՛ղ եք հաղթել

Դուք կարո՛ղ եք հաղթել

Դուք կարո՛ղ եք հաղթել

ԺԱՄԱՆԱԿԸ եկել է, որ «զօրանաք եւ կատարեք» (Ա Մնացորդաց 28։10)։ Իսկ է՞լ ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որ հաջողության հասնեք։

Օր որոշեք։ Առողջապահության և սոցիալական զարգացման դեպարտամենտը (ԱՄՆ) խորհուրդ է տալիս, որ երբ որոշեք թողնել ծխելը, ապա դա պետք է անեք երկու շաբաթվա մեջ։ Այդ ընթացքում դեռ հաստատակամ կլինեք։ Օրացույցի մեջ նշեք օրը, հայտնեք այդ մասին ձեր ընկերներին և օրը մի՛ փոխեք, նույնիսկ եթե հանգամանքները փոխվեն։

Պատրաստեք «ես թողնում եմ ծխելը» հուշագիր։ Այնտեղ կարող եք գրել ներքոհիշյալ տեղեկությունները, ինչպես նաև այն ամենը, ինչը կօգնի չկորցնելու ձեր հաստատակամությունը։

Ծխելը թողնելու պատճառները

Այն մարդկանց հեռախոսահամարները, ում կարող եք զանգահարել, եթե զգում եք, որ քիչ է մնում՝ հանձնվեք

Մտքեր, գուցե նաև աստվածաշնչյան համարներ, ինչպիսիք են Գաղատացիներ 5։22, 23 համարները, որոնք կօգնեն ձեզ հասնելու ձեր նպատակին

Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր հուշագիրը և օրը մի քանի անգամ կարդացեք։ Նույնիսկ ծխելը թողնելուց հետո շարունակեք կարդալ այն, երբ ձեր մեջ ծխելու ցանկություն առաջանա։

Հետ վարժվեք։ Ծխելը թողնելու օրից առաջ, սկսեք ծխելու հետ կապված սովորություններից հետ վարժվել։ Օրինակ՝ եթե ծխում եք հենց որ արթնանում եք, սկսեք ծխել մոտ մի ժամ հետո։ Եթե ծխում եք ճաշելիս կամ անմիջապես հետո, այլևս մի՛ ծխեք այդ ժամերին։ Խուսափեք այն վայրերից, որտեղ ծխում են։ Երբ մենակ եք, բարձրաձայն կրկնեք. «Ո՛չ, շնորհակալություն։ Ես թողել եմ ծխելը»։ Այս քայլերի շնորհիվ ավելի լավ պատրաստված կլինեք այն օրվան, երբ թողնելու եք ծխելը։ Դրանք նաև կհիշեցնեն ձեզ, որ շուտով դուք դառնալու եք նախկին ծխող։

Պատրաստվեք։ Մինչ մոտենում է այդ օրը, ձեզ մոտ ունեցեք բաներ, որ կփոխարինեն սիգարետին՝ մաքրած և կտրատած գազար, մաստակ, ընկույզ և այլն։ Հիշեցրեք ընտանիքի անդամներին և ընկերներին այդ օրվա մասին և թե ինչպես նրանք կարող են օգնել ձեզ։ Այդ օրից անմիջապես առաջ պահեք մոխրամանները, կրակայրիչները և այն ամենը, ինչը կարող է գայթակղեցնել ձեզ, օրինակ՝ սիգարետները, որ կարող են լինել տան տարբեր անկյուններում, մեքենայում, գրպանի մեջ կամ աշխատավայրում։ Ավելի դժվար է ընկերոջից սիգարետ խնդրել կամ գնել մեկ տուփ, քան դարակից մեկ հատ հանել։ Նաև շարունակ աղոթեք Աստծուն, որ օգնի, իսկ վերջին սիգարետից հետո ավելի թախանձագին խնդրեք (Ղուկաս 11։13

Բազմաթիվ մարդկանց հաջողվել է «խզել կապերը» իրենց նախկին կեղծ, վտանգավոր ընկերոջ՝ սիգարետի հետ։ Դո՛ւք էլ կարող եք։ Ձեզ սպասում է լավ առողջություն և ազատության մեծ զգացում։

[նկար 9-րդ էջի վրա]

Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր հուշագիրը և օրվա մեջ հաճախակի կարդացեք այն