Ինչպե՞ս կարող եք մոտենալ Աստծուն
Ինչպե՞ս կարող եք մոտենալ Աստծուն
Աստվածաշունչն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ձեր կարծիքով՝ մարդիկ կարո՞ղ են ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Արարչի հետ։ Մինչ այս հարցին պատասխանելը պետք է ստանաք հետևյալ հարցերի վստահելի պատասխանները։ Օրինակ՝
Գոյություն ունի՞ Աստված։
Եթե այո, ապա հաղորդակցվո՞ւմ է մարդկանց հետ։ Իսկ ինչպե՞ս։
Արդյոք Աստվածաշո՞ւնչն է այն միջոցը, որով Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել դրանում։
Սրանք թերևս ամենակարևոր հարցերն են, որ երբևէ կարող ենք տալ։ Դրանց պատասխանները տրվում են հանրային ելույթում, որն ունի հետևյալ վերնագիրը՝ «Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն»։ Այս ելույթը կներկայացվի Եհովայի վկաների մարզային համաժողովի ժամանակ, որի վերնագիրն է՝ «Պահպանիր մտերմությունդ Եհովայի հետ»։
Դուք սրտանց հրավիրվում եք ներկա գտնվելու ձեր տարածքին մոտ գտնվող համաժողովին։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Եհովայի վկաներին կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։