Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ գիտես Եհովայի վկաների մասին

Ի՞նչ գիտես Եհովայի վկաների մասին

«Ես շատ եմ կարդացել Եհովայի վկաների մասին ինտերնետում, լսել եմ շատ ասեկոսեներ և կանխակալ կարծիքներ,— գրում է սկսնակ մի լրագրող Դանիայից։— Արդյունքում շատ բացասական կարծիք ձևավորվեց Եհովայի վկաների մասին»։

ԱՅԴ լրագրողը հետագայում հարցազրույց անցկացրեց մի Եհովայի վկա ընտանիքի հետ։ Արդյո՞ւնքը։ «Իմ կարծիքը փոխվեց հենց որ մտա նրանց տուն,— գրում է նա։— Գուցե մարդիկ լավ չեն ճանաչում նրանց, կամ բոլորս արագ քննադատում ենք։ Ես հենց այդպես էի վարվում։ Եվ հասկացա, որ սխալվում եմ» (Սեսիլի Ֆեյլինգ՝ «Jydske Vestkysten»-ի համար)։

Եհովայի վկաների հետ շփվելուց հետո մարդկային ռեսուրսների մի խորհրդատու, որը Եվրոպայում խանութների մի ցանցի համար է աշխատում, եկավ այն եզրահանգման, որ նրանք ազնիվ աշխատողներ են։ Այդ պատճառով նա որոշեց աշխատանքի ընդունել Վկաների։

Ինչ խոսք, Եհովայի վկաները գլխավորապես հայտնի են իրենց քարոզչությամբ։ Նրանք նկատել են, որ որոշ մարդիկ նախընտրում են չխոսել Աստվածաշնչի մասին, մինչդեռ ուրիշները հաճույքով են զրուցում։ Իրականում, ավելի քան յոթ միլիոն մարդիկ կարելի է ասել ամեն երկրում կանոնավորաբար Աստվածաշունչ են ուսումնասիրում Վկաների օգնությամբ, և նրանցից ոմանք հետագայում իրենք են դառնում Աստվածաշնչի ուսուցիչներ։ Միացյալ Նահանգներում, օրինակ, Եկեղեցիների ազգային խորհուրդը տեղեկացնում է 25 ամենամեծ կրոնների մասին՝ նշելով, որ Եհովայի վկաները չորս կրոնից մեկն են, որոնց մոտ աճ է նկատվում։

Ինչո՞ւ են միլիոնավոր մարդիկ Աստվածաշունչ ուսումնասիրում Վկաների օգնությամբ։ Ինչպե՞ս են անցկացվում այդ ուսումնասիրությունները։ Ակնկալվո՞ւմ է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները Եհովայի վկա դառնան։ Դու իրավունք ունես իմանալու այս հարցերի ճշգրիտ պատասխանները։ Ուստի մի՛ լսիր կանխակալ կարծիքներ կամ ասեկոսեներ, այլ փաստեր փնտրիր։ Աստվածաշնչում՝ Առակներ 14։15-ում, ասվում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։

Գուցե «Արթնացե՛ք»-ի այս համարը օգնի քեզ լիովին ու ճշգրտորեն հասկանալու Եհովայի վկաներին։ Իսկապես, այն, որ կարդում ես այս ամսագիրը, ցույց է տալիս, որ անկեղծ մարդ ես։ Ուստի փորձիր հետևյալը. հաջորդ չորս հոդվածները և կից շրջանակները ընթերցելիս քո Աստվածաշնչով կարդա մեջբերված սուրբգրային համարները *։ Այդպես վարվողը ոչ միայն իմաստուն է, այլև, ինչպես Աստվածաշունչն է ասում, «ազնվամիտ» (Գործեր 17:11)

^ պարբ. 7 Եթե Աստվածաշունչ չունես, բայց օգտվում ես ինտերնետից, կարող ես կարդալ սուրբգրային համարները էլեկտրոնային տարբերակով՝ www.pr418.com կայքում։ Այնտեղ դու կտեսնես «Կարդալ Աստվածաշունչը օնլայն» հղումը։ Ավելին, վեբ կայքում կա նաև աստվածաշնչյան գրականություն ավելի քան 380 լեզուներով։