Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ր տեսակետն է ավելի տրամաբանական

Ո՞ր տեսակետն է ավելի տրամաբանական

Ո՞ր տեսակետն է ավելի տրամաբանական

ՈՉ ՈՔ ականատես չի եղել, թե ինչպես է երկրի վրա կյանք առաջացել, ոչ էլ որևէ մեկը տեսել է, թե ինչպես է կյանքի մի տեսակ բարեփոխվել մեկ ուրիշ տեսակի, օրինակ՝ թե ինչպես են սողունները դարձել կաթնասուն *։ Հետևաբար մենք պետք է վստահենք առկա ապացույցներին, որպեսզի կյանքի ծագման վերաբերյալ եզրահանգումներ անենք։ Նաև պետք է հավատանք այն ամենին, ինչ ապացույցներն են ցույց տալիս և ոչ թե ստիպենք, որ ապացույցներն ասեն այն, ինչ մենք ենք ուզում ասել։

Սակայն շատ աթեիստներ գիտությանը նայում են մատերիալիզմի ակնոցով՝ փիլիսոփայություն, որը ենթադրում է, որ միայն մատերիան կարող է կյանքի ծագման պատճառ լինել։ «Մենք գլխավորապես հակված ենք մատերիալիզմին,— գրել է էվոլյուցիոնիստ Ռիչարդ Լևոնթինը,— մատերիալիզմը բացարձակ է, քանի որ մենք չենք կարող ընդունել այն միտքը, որ Աստծու մատը խառն է ամեն ինչում»։ Հետևաբար մատերիալիստները ընդունում են բացատրության միայն մեկ տարբերակ՝ էվոլյուցիա։

Կրոնասեր մարդիկ նույնպես գուցե ունենան կանխակալ կարծիքներ, ինչը բացասաբար է անդրադառնում գիտության հանդեպ նրանց վերաբերմունքի վրա։ Օրինակ՝ որոշ կրեացիոնիստներ կառչած են այն սխալ տեսակետին, թե Աստված ամեն բան ստեղծել է մի քանի հազար տարի առաջ բառացի վեց օրում։ Հակված լինելով այս գաղափարին՝ նրանք փորձում են ապացույցները հարմարեցնել Աստվածաշնչի՝ իրենց ծայրահեղ ու բառացի ընկալմանը (տե՛ս «Ի՞նչ տևողություն ունի մեկ «օրը»» շրջանակը, էջ 9)։ Նրանք, ովքեր ծայրահեղ կերպով են մեկնաբանում թե՛ Աստվածաշունչը և թե՛ գիտությունը, իրենց համոզմունքների համար փաստեր փնտրելիս չեն կարող գտնել իրենց հարցերի գոհացուցիչ պատասխանները։

Ո՞ր տեսակետն է համապատասխանում բոլոր փաստերին

Կենդանի օրգանիզմների բարդ մոլեկուլների ծագման վերաբերյալ որոշ էվոլյուցիոնիստներ այն կարծիքին են, որ

1. գլխավոր էլեմենտները ինչ-որ կերպ համախմբվել են և կազմել հիմնական մոլեկուլներ,

2. այնուհետև այդ մոլեկուլները միացել են իրար ճշգրիտ հաջորդականությամբ, որպեսզի կազմեն ԴՆԹ, ՌՆԹ կամ սպիտակուց, որոնք ունակ են տեղավորելու անհրաժեշտ ինֆորմացիան և իրականացնելու կյանքի համար անհրաժեշտ պրոցեսները,

3. ինչ-որ ձևով մոլեկուլները առաջ են բերել հատուկ համախմբումներ, որոնք անհրաժեշտ էին իրենք իրենց կրկնօրինակելու համար, քանի որ առանց կրկնօրինակման՝ չի կարող լինել ո՛չ էվոլյուցիոն զարգացում, ո՛չ էլ ինչ խոսք կյանք։

Ինչպե՞ս մոլեկուլները կազմվեցին ու ձեռք բերեցին իրենց զարմանահրաշ ունակություններն առանց բանական նախագծողի։ Էվոլյուցիոն հետազոտությունները չեն կարողացել ներկայացնել լիարժեք բացատրություններ կամ տալ գոհացուցիչ պատասխաններ կյանքի ծագման վերաբերյալ հարցերին։ Իրականում, նրանք, ովքեր մերժում են Արարչի նպատակային դերը, աստվածային զորությունը վերագրում են բանականություն չունեցող մոլեկուլներին և բնական ուժերին։

Իսկ ի՞նչ են փաստերը ցույց տալիս։ Առկա ապացույցները ցույց են տալիս, որ ոչ թե մոլեկուլներն են զարգացել ու դարձել բարդ կյանքի ձևեր, այլ հակառակը։ Ֆիզիկայի օրենքները ցույց են տալիս, որ բարդ բաները՝ մեխանիզմները, տները և նույնիսկ կենդանի բջիջները, ժամանակի ընթացքում քայքայվում են *։ Այդուհանդերձ, էվոլյուցիոնիստները ասում են, որ հակառակ պրոցեսն էլ կարող է տեղի ունենալ։ Օրինակ՝ էվոլյուցիայի վերաբերյալ մի գրքում նշվում է, որ էվոլյուցիան տեղի ունեցավ, քանի որ երկիրը «մեծ քանակությամբ էներգիա է ստանում արևից, և այդ էներգիան խթանում է ավելի բարդ կառուցվածքների ձևավորումը»։

Ինչ խոսք, էներգիա է անհրաժեշտ խառնաշփոթը կարգուկանոնի վերածելու համար, օրինակ՝ աղյուսներից, փայտից և մեխերից տուն կառուցելու համար։ Սակայն այդ էներգիան պետք է վերահսկվի և ճշգրտորեն ղեկավարվի, քանի որ չղեկավարվող էներգիան արագացնում է քայքայումը, ինչպես որ արևի էներգիան և եղանակը կարող են արագացնել շինության քայքայումը *։ Նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիային, չեն կարող ճշգրտորեն բացատրել, թե ինչպես է էներգիան «արարել»։

Մյուս կողմից՝ երբ դիտում ենք կյանքը և տիեզերքը որպես իմաստուն Արարչի գործ, որը «անսպառ հզոր ուժի» տեր է, կարող ենք բացատրել ոչ միայն կյանքի ինֆորմացիոն համակարգի բարդությունը, այլև ներդաշնակորեն ու հրաշալիորեն գործող ուժերը, որոնք կառավարում են մատերիան՝ սկսած աննշան ատոմից մինչև ահռելի գալակտիկաները * (Եսայիա 40։26

Արարչի հանդեպ հավատը համապատասխանում է վերջերս ընդունված այն տեսակետին, որ տիեզերքը ունեցել է սկիզբ։ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»,— նշված է Ծննդոց 1։1-ում։

Նոր հայտնագործությունների ճնշման ներքո մատերիալիզմի փիլիսոփայությունը գնալով ավելի դժվար է դառնում պաշտպանել, և այդ փաստը մղել է որոշ աթեիստների վերանայելու իրենց հայացքները *։ Այո՛, որոշ նախկին աթեիստներ եկել են այն համոզման, որ տիեզերքի հրաշքները տեսանելի ապացույցն են «անտեսանելի հատկությունների» և «հավերժական զորության», որն ունի մեր Արարիչը՝ Եհովա Աստված (Հռոմեացիներ 1։20)։ Իսկ դու կփորձե՞ս խորությամբ ուսումնասիրել այս հարցը, քանի որ ուրիշ ոչ մի հարց ավելի կարևոր ու ավելի մեծ նշանակություն չունի *։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Թեև Էրնեստ Միրը հավատում էր էվոլյուցիային, սակայն ընդունում էր, որ «բրածոների տվյալները չեն համակցվում», այլ կենդանիների նոր տեսակները առաջացել են միաժամանակ։

^ պարբ. 11 Այսպիսի քայքայումը արդյունք է մի բանի, որը գիտնականները կոչում են թերմոդինամիկայի երկրորդ օրենք։ Պարզ ասած՝ ըստ այս օրենքի՝ բնության մեջ կարգուկանոնը վերածվում է խառնաշփոթի, և դա անշրջելի է։

^ պարբ. 12 ԴՆԹ-ն մուտացիաների պատճառով կարող է փոխվել։ Դա կարող է լինել ճառագայթման կամ որոշ քիմիական միացությունների ազդեցության պատճառով։ Բայց այսպես նոր տեսակ չի առաջանա (տե՛ս 2006 թ. «Արթնացե՛ք»-ի հոկտեմբեր-դեկտեմբեր թողարկման «Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է» հոդվածը)։

^ պարբ. 13 Տե՛ս «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 15 Տե՛ս 2011 թ. «Արթնացե՛ք»-ի հունվար-մարտ թողարկման «Ես դաստիարակվել եմ որպես աթեիստ» հոդվածը։

^ պարբ. 15 «Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա» հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկներում՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ 8-րդ էջի վրա]

Մարդ էակը բարեփոխվո՞ւմ է, թե՞ քայքայվում

Որոշ գիտնականներ լրջորեն մտահոգվում են, որ մարդկային գենոմը քայքայվում է մուտացիաների, կամ՝ «թերությունների» արդյունքում։ Եթե սա ճիշտ է, ապա այս փաստը հերքում է այն տեսակետը, ըստ որի՝ մենք բարեփոխվում ենք։ Իսկ եթե Աստված է ստեղծել գենոմը, ինչո՞ւ է այն թերի։ Աստվածաշունչը հայտնում է մեզ այն, ինչ գիտությունը չի կարող հայտնել. մարդկային անկատարությունը մեղքի, կամ՝ Աստծու հանդեպ անհնազանդության արդյունք է։ «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը»,— նշվում է Հռոմեացիներ 5։12-ում։ Հետևաբար քայքայվող գենոմը «մերժում է» էվոլյուցիան, սակայն «թիկունք է կանգնում» Աստվածաշնչին։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ գենոմը ընդմիշտ կշարունակի քայքայվել։ Ո՛չ։ Աստված խոստացել է միջամտել և փոխհատուցել այն բոլոր վնասները, որ պատճառել են մեզ մեր նախածնողները։ Այո՛, մեր Արարիչը և ոչ թե էվոլյուցիան մեր գենոմը կատարյալ կդարձնի (Հայտնություն 21։3, 4

[շրջանակ 9-րդ էջի վրա]

Ի՞նչ տեվողություն ունի մեկ «օրը»

Աստվածաշնչում «օր» բառը կարող է նշանակել տարբեր տևողություն ունեցող ժամանակահատվածներ։ Օրինակ՝ Ծննդոց 2։4-ում վեց արարչագործական «օրերի» մասին խոսվում է որպես «այն օրը, երբ Եհովա Աստված արարեց» երկինքն ու երկիրը։ Յուրաքանչյուր օր ակներևաբար բավականին մեծ ժամանակահատված է ընդգրկել։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը կոնկրետ նշում է յուրաքանչյուր վեց «օրերի» ավարտի մասին, սակայն ոչ մի բան չի նշում յոթերորդ օրվա ավարտի մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ օրը դեռ ընթացքի մեջ է (Ծննդոց 2։3; Եբրայեցիներ 4։4–6, 11

[նկար 8-րդ էջի վրա]

Եթե հոգ չտանես, այն կքայքայվի

[նկար 9-րդ էջի վրա]

Տիեզերքը ցույց է տալիս Աստծու զորությունը և մյուս բոլոր հատկությունները