«Վերջերս պապս մահացավ»
«Վերջերս պապս մահացավ»
● «Ես Եհովայի վկա չեմ,— գրեց մի տղամարդ Մեքսիկայի՝ Եհովայի վկաների մասնաճյուղ,— բայց ձեր հրատարակությունները շատ են հետաքրքրում ինձ։ Դրանցից մեկը «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկն է։ Այն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը։ Վերջերս պապս մահացավ, ու ես ուզում եմ այդ գրքույկից պատվիրել ութ օրինակ, որ բաժանեմ ընտանիքիս անդամներին՝ նրանց մխիթարելու համար»։
«Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկում կան հետևյալ հարցերի պատասխանները. «Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու։ Մահացածների համար որևէ հույս կա՞ արդյոք»։ Գրքույկում բերվում է Աստվածաշնչի բացատրությունը, թե ինչ է մահը և թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Նաև նշվում է, որ Աստծու խոստման համաձայն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով կյանքի հարություն է լինելու վերականգնված երկրային դրախտում։
Դուք կարող եք պատվիրել այս գրքույկը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
❑ Ես պատվիրում եմ այս գրքույկը
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար