Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Նյու Յորքում օրենք է հաստատվել, ըստ որի՝ արգելվում է ծխել լողափերում, զբոսայգիներում և առևտրի կենտրոններում։ Օրենքը խախտող անձը պետք է վճարի 50 դոլար տուգանք։ Կառավարությունը հույս ունի, որ այս արգելքը «պարտադրող» կլինի («ՈՒՈԼ ՍԹՐԻԹ ՋՈՐՆԼ», ԱՄՆ)։

«Հնդկաստանում զգալիորեն աճել է աղջիկ երեխաների աբորտի քանակը, հատկապես այն բանից հետո, երբ առաջին երեխան աղջիկ է ծնվում»։ Այն ընտանիքներում, որտեղ առաջին երեխան աղջիկ է ծնվում, աղջիկ երեխաների ծնունդը նույն ժամանակ ծնված 1000 տղաների դիմաց 1990թ.-ից 2005թ. ընթացքում 906-ից նվազել է մինչև 836 («ԼԱՆՑԵՏ», ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերը, «օրինակ՝ հաղորդակցման անլար սարքերը, քաղցկեղի բուն են մարդկանց համար» (ՔԱՂՑԿԵՂԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՖՐԱՆՍԻԱ)։

Միավորված ազգերի կազմակերպությունը տոնեց իր հաղթանակը. վերջնական պայքար կենդանիների համաճարակի դեմ։ Սա «առաջին կենդանական համաճարակն է, որ վերացվեց մարդկային ջանքերի շնորհիվ.... և երկրորդ հիվանդությունն էր, որը հաջողվեց հաղթահարել մարդկանց մոտ «ծաղիկ» հիվանդությունից հետո» (ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԻՏԱԼԻԱ)։

Պատրա՞ստ ես կատակլիզմի

«Նյու Յորք Թայմս» օրաթերթում հրատարակվել էր «Իրավական ձեռնարկ աղետային Նյու Յորքի համար» վերնագրով մի հոդված։ Այն պաշտոնապես ընդունված մի ձեռնարկի հրատարակության մասին էր տեղեկացնում, որն օգնում է դատավորներին և իրավաբաններին բարդ հարցերի լուծումներ գտնելու, որոնք հնարավոր է առաջանան, երբ «մեկ ուրիշ տեռակտ լինի՝ մեծ ռադիոակտիվ կամ քիմիական աղտոտում կամ էլ մեծամասշտաբ համաճարակ»։ Այս ձեռնարկը, որը հրատարակվել է Նյու Յորքի դատական համակարգի և իրավաբանների ընկերակցության կողմից, պարունակում է հղումներ այն մասին, թե ինչպես է գոյություն ունեցող օրենքը վարվում կարանտինի, առանց թույլտվության հետազոտություն կատարելու, մասսայական էվակուացիայի, վարակիչ կենդանիների կոտորածի և օրենքի դադարեցման դեպքում։

Ի՞նչ է կատարվում հին բարձերի մեջ

Բարձերի մեջ կարող են «շատ կեղտոտ ու զզվելի բաներ կուտակվել»,— ասում է Արտ Թեկերը՝ Լոնդոնի սուրբ Բարտս հիվանդանոցի գլխավոր գիտնականը։ «Թայմս» օրաթերթը նրա հետազոտությունների վերաբերյալ նշում է, որ երկու տարի օգտագործելուց հետո բարձի ավելի քան մեկ երրորդը «կազմում են կենդանի ու մեռած տզերը, տզերի կեղտը, մեռած մաշկը և բակտերիաները»։ Բարձերը բազմացման լավ միջավայր են ալերգենների, մանրէների և փոշեհատիկների համար։ Կա՞ լուծում։ «Թայմս» օրաթերթում ասվում է. «Տզերը.... չորանում կամ սատկում են, երբ արևահարվում են։ Այս հին սովորությունը՝ անկողինը արևի տալը, օգնում է ձերբազատվելու տզերից»։ Օճառները չեն սպանում տզերին, սակայն եթե բարձերը լվացվեն 60 և ավելի բարձր աստիճանի տակ, տզերը կոչնչանան։