Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Նախկին բաները.... ոչ էլ սրտում կմնան»

«Նախկին բաները.... ոչ էլ սրտում կմնան»

«Նախկին բաները.... ոչ էլ սրտում կմնան»

Մեր Արարիչը բացահայտել է, թե ինչ է անելու մոտ ապագայում։ Նա ասել է.

«Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (ԵՍԱՅԻԱ 65։17

Ի՞նչ են այդ նախկին բաները, որ մեր սրտում չեն մնալու։ Համատեքստը ցույց է տալիս, որ դրանք անարդարությունը, հիվանդությունները, տառապանքը և նման այլ բաներն են, որ մեծ ցավ են պատճառում մարդկանց։ Ինչպե՞ս են այդ վայերը վերանալու։ Պատասխանը կապ ունի կանխագուշակված «նոր երկնքի» ու «նոր երկրի» հետ։

Հետաքրքրաշարժ այս բառերի նշանակության մասին կխոսվի «Նախկին բաները.... ոչ էլ սրտում կմնան» հանրային ելույթի ժամանակ, որը կներկայացվի Եհովայի վկաների՝ «Պահպանի՛ր քո սիրտը» վերնագրով մարզային համաժողովում։

Դուք սրտանց հրավիրվում եք այս համաժողովին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ գրել այս ամսագրի հրատարակիչներին։