Աշխարհի ամենամեծ ծաղիկը
Աշխարհի ամենամեծ ծաղիկը
«ԵԿԵ՛Ք ինձ հետ, պարո՛ն, եկե՛ք, տեսեք՝ ի՜նչ մեծ ծաղիկ է, ի՜նչ գեղեցիկ է ու հիասքանչ»,— ասաց Ջոզեֆ Առնոլդի ոգևորված ուղեկիցը։ Առնոլդը բրիտանացի բուսաբան էր և բույսեր հավաքող արշավախմբի մեջ էր ինդոնեզական Սումատրա կղզում։ Հետևելով այդ մարդուն՝ Առնոլդը տեսավ մի բան, որն անվանեց «իսկապես ապշեցնող»։ Դա մի զարմանահրաշ ծաղիկ էր։ 1818-ին կատարած արշավի ժամանակ էր, որ նա տեսավ ծաղկի այս տեսակը՝ տպավորիչ ռեֆլեզիան, և չնայած անցել է մոտ 200 տարի, բայց այն դեռևս աշխարհի ամենամեծ ծաղիկն է համարվում։
Ռեֆլեզիայի տասնյակ տեսակներ կան, որոնք աճում են միայն Հարավարևելյան Ասիայի ջունգլիներում։ Սակայն նոր տեսակներ դեռ շարունակվում են հայտնաբերվել։ Ամենամեծ ծաղիկ ունեցող տեսակը Առնոլդի ռեֆլեզիան է, որը կոչվել է Ջոզեֆ Առնոլդի և նրա ընկերակցի՝ Թոմաս Սթամֆորդ Ռեֆլեզի անունով, որը Սինգապուրի հիմնադիրն ու կառավարիչն էր։ Չնայած այդ ծաղիկը շատ գեղեցիկ է, բայց դժվար թե քաղես այն՝ ծաղկեփունջ կազմելու համար։
Նախ՝ հաշվի առնենք ծաղկի չափը։ Ռեֆլեզիայի տրամագիծը 1 մետր է՝ ավտոբուսի անվադողի չափ, քաշը՝ մոտ 11 կիլոգրամ *։ Ծաղիկն ունի հինգ հաստ, ծանր, վարդագույն-դարչնագույն ծաղկաթերթեր, որոնց վրա կան անգույն, կոշտ պուտեր։ Ծաղկի կենտրոնում խոռոչ կա, որը կարող է պարունակել մինչև 6 լիտր ջուր։
Երկրորդ՝ խոսենք բուրմունքի մասին։ Եթե անկեղծ լինենք, ռեֆլեզիան «սատկած գոմեշի գարշահոտ է տարածում» և այդ պատճառով նոր անուններ է ստացել՝ «դիակի ծաղիկ» և «նեխած *։ Լեշերով սնվող ճանճերը ծաղկի հիմնական փոշոտողներն են, քանի որ նրանք չեն կարողանում դիմանալ այդ «գայթակղիչ» բուրմունքին։
դիաշուշան»Ռեֆլեզիան չունի ցողուն, տերևներ, արմատներ ու որպես փաթաթվող և գետնատարած պատուտակի մակաբույծ՝ աճում է ջունգլիներում։ Երբ մայր պատուտակի ընձյուղից դուրս է գալիս նոր ռեֆլեզիայի բողբողջը, մոտ 10 ամսվա ընթացքում ուռչում է և դառնում մեծ կաղամբի չափ։ Հետո մի քանի ժամվա ընթացքում ծանր թերթերը բացվում են՝ երևան հանելով ծաղկի ողջ գեղեցկությունը։ Խոռոչի մեջ կան բազմաթիվ սուր ելուստներ, որոնց ֆունկցիան մասնագետները դեռևս ամբողջությամբ չեն հասկանում։ Նրանցից ոմանք այն կարծիքին են, որ ելուստները տաքություն են առաջացնում և այդպիսով ուժգնացնում են գարշահոտությունը։
Ծաղկի յուրօրինակ գեղեցկությունը կարճատև է։ Ընդամենը մի քանի օրից ծաղիկը մեռնում է, սկսում է փտել՝ թողնելով լպրծուն, սև զանգված։
Այսօր, սակայն, Առնոլդի ռեֆլեզիան անհետացման եզրին է։ Ինչո՞ւ։ Արական և իգական ծաղիկները պետք է իրար կողք ծաղկեն, որ խաչասերում լինի, բայց բողբոջների մեծ մասը չի հասցնում հասունանալ։ Պատճառն այն է, որ մարդիկ հավաքում են բողբոջները՝ ավանդական բժշկության մեջ և որպես նրբախորտիկ օգտագործելու համար։ Հետևաբար շատ բույսեր քչանում են։ Մեկ ուրիշ լուրջ վտանգ էլ անտառահատումն է, ինչի հետևանքով վերանում են տրոպիկական անտառները՝ այս ծաղկի բնօրրանը։
Ռեֆլեզիա տեսնելը մի անմոռանալի բան է։ Դրա չափը տպավորիչ է։ Ձևն ու գույնը ապշեցնող են։ Իսկ հոտն այնքան հաճելի է, որ միշտ կհիշես։ Այս հսկայածաղիկը մեր Արարչի զարմանահրաշ ստեղծագործություններից ընդամենը մեկն է։ Սաղմոս 104։24-ում կարդում ենք. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով»։
[ծանոթագրություններ]
^ Ռեֆլեզիայի որոշ տեսակների տրամագիծը ընդամենը 10 սանտիմետր է։
^ Տիտան Արումը (Amorphophallus titanum) նույնպես կոչվում է գարշահոտ ծաղիկ, և երբեմն այն շփոթում են ռեֆլեզիայի հետ։ Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2000թ. հունիսի 22-ի համարը, էջ 31 (անգլ., ռուս.)։
[քարտեզ 17-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԱԼԱՅԶԻԱ
ՍՈՒՄԱՏՐԱ
[նկար 17-րդ էջի վրա]
Ռեֆլեզիայի բողբոջը