Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երիտասարդները հարցնում են

Ովքե՞ր են ինձ համար լավ օրինակներ

Ովքե՞ր են ինձ համար լավ օրինակներ

Այս հոդվածից դու կիմանաս՝

ԻՆՉՈՒ պետք է ընդօրինակման լավ օրինակներ ունենաս

ՈՐՏԵՂ կարող ես գտնել լավ օրինակներ

ԻՆՉՊԵՍ հետևել լավ օրինակներին

ԻՆՉՈՒ ԵՆ ՔԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԼԱՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։ Դու հակված ես նմանվելու այն մարդկանց, որոնցով հիանում ես։ Նրանք կարող են լինել լավ կամ վատ անհատներ, կախված այն բանից, թե ումով ես հիացած։

Ինչ է քեզ հարկավոր։ Լավ օրինակներ, որոնք արժանի են ընդօրինակման (Փիլիպպեցիներ 3։17

Խնդիրը։ Շատ մարդիկ հարգանքով են վերաբերվում հայտնի մարդկանց՝ երաժիշտներին, մարզիկներին կամ կինոաստղերին, նույնիսկ եթե նրանք վատ համբավ ունեն։

Մտածիր։ Աստվածաշունչը մեր բնավորության գծերը համեմատում է հագուստի հետ (Կողոսացիներ 3։9, 10)։ Հագուստ գնելիս մի՞թե կհանդուրժես, որ վատ հագնված վաճառողը ասի քեզ, թե ինչ հագնես։ Ապա ինչո՞ւ թույլ տաս, որ կասկածելի համբավ ունեցող մարդիկ թելադրեն, թե ինչպիսի անհատ պետք է լինես դու։ Մեծամասնությանը հետևելու փոխարեն՝ լավ օրինակներ ընտրելը կօգնի քեզ 1) զարգացնելու այն հատկությունները, որ ուզում ես ունենալ, և 2) ընդօրինակելու նրանց, ովքեր աչքի են ընկնում այդ հատկություններով։

ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ ԼԱՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Նշիր՝ ճիշտ է, թե սխալ է։ 

1. Լավ օրինակը պետք է լինի այն անհատը, ում երես առ երես ես հանդիպում։

Ճիշտ էՍխալ է

2. Լավ օրինակը պետք է կատարյալ լինի։

Ճիշտ էՍխալ է

3. Դու կարող ես ունենալ բազմաթիվ լավ օրինակներ։

Ճիշտ էՍխալ է

Պատասխաններ

1. Սխալ է։ Քեզ համար ընդօրինակման արժանի մարդկանց կարող ես ընտրել աստվածաշնչյան կերպարներից։ Օրինակ՝ եթե կարդաս Աստվածաշնչի «Եբրայեցիներ» գրքի 11-րդ գլուխը, կտեսնես, որ Պողոս առաքյալը թվարկում է 16 տղամարդկանց և կանանց, որոնց հավատը ընդօրինակման է արժանի։ Իսկ հաջորդ գլխում Պողոսը հորդորում է քրիստոնյաներին «աչքերը հառել» Հիսուսին և հետևել նրան (Եբրայեցիներ 12։2)։ Հիսուսը ամենալավ օրինակն է մեզ համար (Հովհաննես 13։15) *։

2. Սխալ է։ Հիսուսից բացի, Ադամի ժառանգներից ոչ մեկը կատարյալ չի եղել (Հռոմեացիներ 3։23)։ Օրինակ՝ Եղիայի մասին, որն ակնառու մարգարե էր, ասվում է, որ նա էլ «մարդ էր մեզ պէս» (Հակոբոս 5։17, «Արարատ»)։ Նույնը կարելի է ասել այնպիսի մարդկանց մասին, ինչպիսիք են Մարիամը, Դավիթը, Հովնանը, Մարթան և Պետրոսը։ Աստվածաշունչը անկեղծորեն հայտնում է այդ տղամարդկանց ու կանանց սխալների մասին։ Այնուհանդերձ, նրանք ավելի շատ աչքի են ընկել օրինակելի վարքով և կարող են լավ օրինակներ լինել քեզ համար։

3. Ճիշտ է։ Գուցե շատերը քեզ համար ընդօրինակման արժանի մարդիկ լինեն։ Մեկը գուցե ջանասեր է, մյուսը թերևս աչքի է ընկնում համբերատարությամբ, իսկ մեկ ուրիշը դրական տեսակետ է պահպանում խնդիրների բախվելիս (1 Կորնթացիներ 12։28; Եփեսացիներ 4։11, 12)։ Լավը փնտրիր ուրիշների մեջ և կտեսնես, որ նրանք ունեն ընդօրինակման արժանի լավ հատկություններ (Փիլիպպեցիներ 2։3

ԻՆՉՊԵՍ ՀԵՏԵՎԵԼ ԼԱՎ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՆ

1. Ուշադրություն դարձրու քո ընտրած օրինակներին։ Պողոս առաքյալը գրեց առաջին դարի քրիստոնյաներին. «Նայեք նրանց, ովքեր քայլում են այն օրինակի համեմատ, որը մենք թողեցինք ձեզ» (Փիլիպպեցիներ 3։17

2. Շփվիր։ Եթե հնարավոր է, ժամանակ անցկացրու նրանց հետ, որոնց ընտրել ես որպես ընդօրինակման արժանի անհատներ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20

3. Դրսևորիր այդ մարդկանց գովեստի արժանի հատկությունները։ Եբրայեցիներ 13։7-ում ասվում է. «Խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք նրանց հավատը»։

Պատրա՞ստ ես սկսելու։ Ստորև նշիր, թե ինչ ես անելու։

Ծրագրիր հետևյալը

Ընտրիր մի հատկություն, որն ուզում ես ունենալ (ուզում ես լինել ավելի ընկերասե՞ր, առատաձե՞ռն, ջանասե՞ր, կենսուրա՞խ, վստահելի՞)։

․․․․․

Ընտրիր այն անհատին, ով դրսևորում է այն հատկությունը, որն ուզում ես զարգացնել *։

․․․․․

Երբ ընտրում ես ընդօրինակման արժանի մեկին, քո նպատակը այդ անձնավորությունը դառնալը չէ։ Դու ունես քեզ բնորոշ յուրահատուկ լավ հատկություններ։ Բայցևայնպես, լավ օրինակ ունենալը կօգնի քեզ բացահայտելու քո՛ լավ հատկությունները, մինչ մեծանում ես։ Բացի դրանից, նրանց օրինակին հետևելով՝ դու ինքդ կդառնաս ընդօրինակման արժանի անհատ ուրիշների համար։

«Երիտասարդների հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

[ծանոթագրություններ]

^ Իհարկե, մեր օրերում էլ շատ մարդիկ կարող են լավ օրինակներ լինել։ Նրանց թվում կարող են լինել ծնողներդ, քույր-եղբայրներդ, ժողովիդ հոգևորապես հասուն անդամները կամ այլ օրինակելի եղբայրներ ու քույրեր, որոնց ճանաչում ես կամ որոնց մասին կարդացել ես։

^ Դու նաև կարող ես կատարել այս վարժությունը՝ սկսելով վերջին քայլից։ Առաջին՝ ընտրիր այն անհատին, ում ուզում ես ընդօրինակել։ Երկրորդ՝ հարցրու քեզ. «Այդ մարդու մեջ հատկապես ո՞ր հատկությունն է ինձ հիացնում»։ Հետո ձգտիր ընդօրինակել այն հատկությունը, որն ընտրել ես։

[մեջբերում 21-րդ էջի վրա]

Ինչո՞ւ թույլ տաս, որ կասկածելի համբավ ունեցող մարդիկ թելադրեն, թե ինչպիսի անհատ պետք է լինես դու

[շրջանակ/​նկարներ 22-րդ և 23–րդ էջերի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Լեյլա. «Ընկերուհիս՝ Սանդրան, կենտրոնանում է դրականի վրա։ Նա նաև շատ լավ գիտի Աստվածաշունչը։ Շնորհիվ դրա Սանդրան իր ձեռքի տակ միշտ ունի խնդիրների լուծումը։ Ինչ խնդիր էլ ունենամ՝ մեծ թե փոքր, կարող եմ պատմել նրան»։

Թերանս. «Ընկերներս՝ Կայլն ու Դեյվիդը, երբեք չեն անտեսում ուրիշների զգացմունքները։ Նրանք միշտ պատրաստ են օգնելու մարդկանց, իսկ իրենց խնդիրները հետին պլան են մղում։ Նրանք լավ օրինակներ են ինձ համար»։

Էմմիլին. «Իմ օրինակը մայրս է։ Նա հինգ մատի պես գիտի Աստվածաշունչը ու միշտ առիթներ է փնտրում, որ իր հավատի մասին խոսի ուրիշների հետ։ Նա ծառայությունը առանձնաշնորհում է համարում, ոչ թե պարտականություն։ Ես հիանում եմ նրանով»։

[շրջանակ 23-րդ էջի վրա]

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՐԴԱ

Ուզո՞ւմ ես ընդօրինակման արժանի լավ օրինակներ գտնել։ Կարդա Եբրայեցիներ 11-րդ գլուխը և ընտրիր այնտեղ նշված տղամարդկանցից կամ կանանցից մեկին։ Ուսումնասիրությունդ սկսիր՝ նպատակ ունենալով ընդօրինակել այդ անհատի հիասքանչ հատկությունները։

Աստվածաշնչյան ավելի շատ լավ օրինակներ կարող ես գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ հատորներում՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։ Տե՛ս «Լավ օրինակ» ցանկը յուրաքանչյուր հատորում։

[շրջանակ 23-րդ էջի վրա]

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Ծնողներիդ հետ խոսիր, թե ընդօրինակման ինչ օրինակներ են իրենք ունեցել, երբ քո տարիքին են եղել, և ինչ օրինակներ ունեն հիմա։ Ծնողներդ ի՞նչ օգուտներ են ստացել՝ իրենց կյանքում ունենալով լավ օրինակներ։