Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Չկարողացա այդ գրքից կտրվել»

«Չկարողացա այդ գրքից կտրվել»

Նյու Յորքում ապրող մի կնոջ շատ հետաքրքրեց «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը, որում խոսվում է աշխարհի գլխավոր կրոնների մասին։ Նա ասում է. «Սկսեցի կարդալ ու չկարողացա այդ գրքից կտրվել։ Շնորհակալություն եմ հայտնում այսպիսի տեղեկատվական և բովանդակալից հրատարակություն թողարկելու համար»։

Մեկ ուրիշ ընթերցող ասում է. «Գիրքը սկզբից մինչև վերջ կարդացի։ Նաև ստուգեցի աղբյուրների մեծ մասը։ Դրանք գրքում շատ-շատ են։ Վստահությամբ գիրքը կառաջարկեի ցանկացած մարդու։ Ինչ խոսք, գրքում Եհովայի վկաների հավատի մասին էլ տեղեկություն կա, բայց դա կրոնական պատմության ընդամենը մի մասնիկն է»։

Դուք կարող եք պատվիրել 384 էջանոց այս գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով այս ամսագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։