Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչի՞ կարիք ունեն երեխաները

Ինչի՞ կարիք ունեն երեխաները

Այսօր ավելի քան երբևէ երեխաները ենթարկվում են բռնության, ինչպես նաև անբարո արարքների ականատես են լինում։ Հետևաբար, մեր փոքրիկները բարոյական և հոգևոր առաջնորդության կարիք ունեն։ Իսկ որտեղի՞ց կարող են ծնողները երեխաներին դաստիարակելու համար օգնություն ստանալ։ Շատ ծնողներ հաջողության են հասել, երբ դիմել են Աստվածաշնչին՝ հասկանալով, որ այդ գրքի՝ կյանքի տարբեր ոլորտներին առնչվող առաջնորդությունը և բարոյական արժեքները անգերազանցելի են։

Երեխաներին կրթելու հարցում ծնողներին օգնելու համար Եհովայի վկաները պատրաստել են մի գիրք, որը կոչվում է «Սովորիր Մեծ Ուսուցչից»։ 48 գլուխ ունեցող այս գրքում կան հետևյալ թեմաներով վերնագրեր՝ «Հնազանդությունը կպաշտպանի քեզ», «Ինչո՞ւ է հարկավոր ներել», «Ինչո՞ւ պետք չէ սուտ խոսել», «Ի՞նչն է օգնում հաղթահարել վախի զգացումը», «Ինչո՞ւ պետք է աշխատասեր լինենք»։