Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես հասկանալ Աստվածաշունչը

Ինչպես հասկանալ Աստվածաշունչը

«Համոզվա՞ծ ես, որ Աստվածաշնչի քո հասկացողությունը ճշգրիտ է։ Գիտե՞ս՝ այն կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել»։

Նման խոսքեր լսե՞լ ես։ Իսկ գիտե՞ս, որ Աստվածաշունչը ինքն իրեն բացատրում է, և հնարավոր է այդ ձևով ուսումնասիրել այն։ Գաղտնիքը հետևյալն է. եթե նախորդող և հաջորդող համարները հստակ չեն հաղորդում տվյալ համարի իմաստը, ապա համեմատիր այն նույն թեմային վերաբերող աստվածաշնչյան այլ համարների հետ։ Այսպես անելով՝ թույլ կտանք, որ Աստվածաշունչը և ոչ թե մեր անձնական տեսակետը առաջնորդի մեզ։

Քննենք, օրինակ, մահացածների վիճակի մասին աստվածաշնչյան ուսմունքը։ Ստորև Աստվածաշնչի տարբեր մասերից բերված են վեց համարներ։ Ուշադրություն դարձրու, թե ինչ ներդաշնակություն կա դրանց միջև։

  • «Ոչ թէ մեռելները կ’օրհնեն Տիրոջը. եւ ոչ էլ լռութեան մէջ իջնողները» (Սաղմոս 115։17) a։

  • «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։ Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։3, 4

  • «Կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5

  • «Գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ.... Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր» (Եսայիա 38։18, 19

  • «Մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4

  • Մի քանի օր մահացած իր ընկերոջ՝ Ղազարոսի մասին Հիսուս Քրիստոսն ասաց. «Մեր Ղազարոս բարեկամը քնեց. բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան։ Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ.... Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ» (Յովհաննէս 11։11–14

Նկատո՞ւմ ես, թե այս բոլոր համարները որքան ներդաշնակ են։ Այո՛, ի տարբերություն տարածում գտած համոզմունքների՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները իրականում մահացած են։ Նրանք ոչ թե կենդանի են և գտնվում են երկնքում կամ որևէ ուրիշ վայրում, այլ ասես խոր քնի մեջ են և անգիտակից վիճակում են։ Հետևաբար, չեն կարող փառաբանել Աստծուն կամ նույնիսկ մտածել b։

Գաղտնիքը հետևյալն է։ Երբ թեմատիկ կարգով ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, հիմնական ուսմունքները ավելի պարզ են դառնում։ Պետք է նշել, սակայն, որ այս մոտեցումը, որ օգտագործում են Եհովայի վկաները, ջանքեր է պահանջում (Առակներ 2։1–5)։ Բայց փաստվել է, որ մեծ մասամբ այս մոտեցումն է ճշգրիտ։

a Համարները վերցված են «Արարատ» թարգմանությունից։

b Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները, ովքեր Աստծու հիշողության մեջ են, ապագայում «կարթնանան», կամ՝ հարություն կառնեն Աստծու նշանակած ժամանակին (տե՛ս Հոբ 14։14, 15; Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15